B.A.P

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
B.A.P
B.A.P at KCON 2012 (2).jpg
KCON 2012 Ձախից աջ. Յոն Ջե, Դեհյուն, Յոնգուկ, Հիմչան, Ջելո, Ջոնափ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն 비에이피
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրեր K-pop, J-Pop, փոփ, հիփ-հոփ,
Գործունեություն 2012 - մինչ մեր օրերը
Լեյբլ TS Entertainment (Հարավային Կորեա)
King Records (Ճապոնիա)
Կայք tsenter.co.kr/bapwarrior/
Անդամներ

B.A.P (կոր.՝ 비에이피, հապավումը բացվում է որպես Best Absolute Perfect[1]), հարավ-կորեական երաժշտական խումբ։ Հանդես են եկել 2011 թվականի դեկտեմբերի 9-ին՝ TS Entertainment-ի հովանավորության ներքո։ Դեբյուտը տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 28-ին, Սեուլում, «Warrior» տեսահոլովակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվական։ Մինչ դեբյուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

B.A.P խումբը ձևավորվել է 2011 թվականին։ Հենց այդ տարում էլ ավագ Բան Յոնգ Գուկը Secret խմբի Սոնգ Ջիընի հետ ներկայացրեց «Going crazy» տեսահոլովակը։ 2011 թվականի օգոստոսի 11-ին դուրս եկավ նրա «I Remember» դեբյուտային երգը՝ B2ST խնբի վոկալիստի հետ։ Խմբի երկրորդ անդամը՝ Քիմ Հիմ Չանը, հանրությանը ներկայացավ կորեական MTV ալիքի «The Show» հաղորդման շրջանակներում։ Եվ վերջապես, 2011 թվականի նոյեմբերի 23-ին ներկայացավ խմբի երրորդ անդամը՝ Ջելոն, ով Յոն Գուկի հետ միասին ձայնագրեց «Never Give Up» երգը։

2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին խումբը նկարահանվեց «Ta-Dah, It's B.A.P!» հաղորդման մեջ, որը հեռարձակվեց SBS MTV ալիքով։ Հաղորդմումը պատմում էր վեց տղաների մասին, ովքեր այլ մոլորակից էին եկել, որպեսզի B.A.P խմբի անդամ դառնան և այդպիսով պաշտպանեն իրենց հայրենի մոլորակ Մատոն։ 2012 թվականի հունվարի 28-ին դուրս եկավ առաջին տեսահոլովակ «Warrior»-ը։ Դրա տարածումը սկսվեց Korean TV show Music Bank-ից։ 2012 թվականի փետրվարի 3-ին «Warrior» ալբոմը Billboard's World Albums աղյուսակում արդեն 10-րդ հորիզոնականում էր։ Երկրորդ օրը Հարավային Կորեայում վաճառվել էր ավելի քան 10 000 ալբոմի օրինակ։ 2012 թվականի մարտին խումբը ներկայացնում է «Secret Love» երգը։ 2012 թվականի ապրիլի 16-ին TS Entertainment-ը հայտարարեց խմբի վերադարձի մասին։ Ապրիլի 27-ին դուրս եկավ «Power» տեսահոլովակը, ապա՝ նույնանուն ալբոմը։ Վերջինս ստացավ դրական արձագանքներ և հենց առաջին օրը վաճառվեց ավելի քան 30 000 օրինակ։ Այս ալբոմը նորից Billboard's World Albums աղյուսակում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական անուն Իրական անուն Ծննդյան տարեթիվ Դերը խմբում Նապաստակի գույնը
Յոն Գուկ YongGuk Բան Յոնգ Գուկ 방용국 31.03.1990 Ավագ, ռեփեր, բիթբոքսեր կարմիր
Հիմչան HimChan Քիմ Հիմ Չան 김힘찬 19.04.1990 Սուբ-վոկալիստ մանուշակագույն
Դեհյուն DaeHyun Չոն Դեհյուն 정대현 28.06.1993 Գլխավոր վոկալիստ սպիտակ/վարդագույն
Յոնջե YoungJae Յու Յոն Ջե 유영재 24.01.1994 Գլխավոր վոկալիստ դեղին
Ջոնափ JongUp Մուն Ջոն Ափ 문종업 06.02.1995 Հիմնական պարող, բեկ-վոկալիստ կանաչ
Ջելո Zelo Չոի Ջուն Հոն 최준홍 15.09.1996 Բիթբոքսեր, ռեփեր, գլխավոր պարող, մակնե կապույտ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012։ Warrior
  • 2012։ Power
  • 2012։ Stop It
  • 2012։ No Mercy
  • 2013։ One Shot
  • 2013։ Badman
  • 2014: First Sensibility
  • 2014: Where are you? What are you doing?
  • 2015: Matrix
  • 2016: Carnival

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee Tiffanie։ «B.A.P – Club Nokia – 5-7-13»։ LA Weekly։ Վերցված է 2013 թ․ մայիսի 9