Բամբուկի կաքավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բամբուկյան կաքավից)
Բամբուկյան կաքավ
Բամբուկյան կաքավ (արու)
Բամբուկյան կաքավ (արու)
Բամբուկյան կաքավ (էգ)
Բամբուկյան կաքավ (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Հավազգիներ (Galliformes)
Ընտանիք Փասիաններ (Phasianidae)
Ենթաընտանիք Perdicinae
Ցեղ Բամբուկի կաքավներ (Bambusicola)
Տեսակ Բամբուկյան կաքավ (B. fytchii)
Միջազգային անվանում
Bambusicola fytchii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Բամբուկի կաքավ (լատին․՝ Bambusicola fytchii), հավազգիների կարգի թռչուն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբուկի կաքավի մարմնի երկարությունը հասնում է 25-ից 30 սմ-ի, իսկ պոչի երկարությունը 9-ից 13 սմ-ի։ Էգերը ավելի թույլ են քան արուները։ Արուները նաև գերազանցում են էգերին իրենց մարմնի չափսերով։ Բամբուկի կաքավների թևերի երկարությունը 129-ից 156 սմ է։ Թռչունները կշռում են մինչև 400 գ.։ Արուները ունեն շագանակագույն կամ սև գունավորում, իսկ էգերը ունեն ավելի թույլ գունավորում։ Ոտքերը ունեն դեղնավուն երանգներ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբուկի կաքավները տարածված են հիմնականում հյուսիսարևելյան Հնդկաստանում, արևելյան Բանգլադեշում և Չինաստանի որաշակի հադվածներում։ Տարածված են նաև Մյանմայի, Թայլանդի, Լաոսի և Վիետնամի հյուսիսային հադվածներում։ Վերջին տարիներին այս կենդանիների թիվը կտրուկ բարձրացում է։ Ապրում են ծովի մակարդակից 500-ից 3000 մետր բարձրության վրա՝ կաղնու անտառներում, նաև բամբուկի դաշտերում։ Այս թռչուններին հազվադեպ կարելի է տեսնել մարդաբնակ տարածքներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբուկի կաքավները սնվում են հիմնականում խոտով, հատապտուղներով և միջատներով։ Նրանք միջատներ գտնում են հողը փորելու միջոցով։

Վերարտադրողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբուկի կաքավները հաճախ են հանդիպում խմբերով։ Յուրաքանչյուր խմբում հանդիպում է մոտ 5-6 առանձնյակ։ Նրանք ամբողջ ձմեռ լինում են միասին, սակայն մյուս ամիսներին նրանք բաժանվում են միմյանցից։ Ձվադրման շրջանում արուները սկսում են ապահովել էգերի անվտանգությունը։ Այս կաքավների մոտ ձվադրումը սկսվում է ապրիլ կամ մայիս ամիսներին և ավարտվում ամենաուշը հուլիսին։ Ունենում են 5-6 ձու։ Բամբուկի կաքավի ձուն լինում է թեթև, թույլ դարչնագույն գույնի։ Ինկուբացիոն շրջանը տևում է 18-19 օր։ Ձվադրմանը մասնակցում են միայն էգերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Ֆլինտ, Հնգալեզու բառարան կենդանիների մասին. անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն (խմբ. հրատարակություն =), 1994, էջ 57, ISBN 5-200-00643-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Steve Madge, Phil McGowan։ Pheasants, Partridges & Grouse, Helm Identification Guides, London 2002, ISBN 0-7136-3966-0
  • Heinz-Sigurd Raethel։ Hühnervögel der Welt, Verlag J. Neumann-Neudamm GmbH & Co. KG, Melsungen 1988, ISBN 3-7888-0440-8
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբուկի կաքավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբուկի կաքավ» հոդվածին։