Բաղրամյան (Բաղրամյանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաղրամյան (ավան)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղրամյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Բաղրամյան
Գյուղի մուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
Հիմնադրված է1983 թ.
ԲԾՄ1080 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն658[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Բաղրամյան (Բաղրամյանի շրջան) (Հայաստան)##
Բաղրամյան (Բաղրամյանի շրջան) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Բաղրամյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Բաղրամյանի տարածաշրջանում։ Գտնվում է մարզկենտրոնից 19 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1080 մ։ Բաղրամյան համայնքը, որպես շրջկենտրոն հիմնադրվել է 1983 թվականին։ Հեռավորությունը Երևանից՝ 57 կմ է, իսկ Հայաստանի պետական սահմանից՝ 20 կմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղրամյանի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1989 1991 2001 2011
Բնակիչ 352 700 903 658[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղրամյանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։

Ռելիեֆ։ Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան գյուղից

Բաղրամյանը գտնվում է բարեխառն գոտու ցամաքային հատվածում, շրջապատված լեռներով ու լեռնաշղթաներով։ Բաղրամյանի առջև Արարատ լեռան տեսարանն է, իսկ հյուսիսում՝ Արագածը։ Բաղրամյանը թուրքական սահմանից հեռու է քսան կիլոմետր։

Վերջին տարիների ընթացքում ավելի կանոնավոր ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները և այգիները։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղրամյանի շրջանի վարչական կենտրոնը Բաղրամյանն է։ Ուներ 16 բնակավայր։ Բնակավայրերն են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 42» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 17-ին.