Բաղդադի պողոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաղդադի պողոտա
Երկիր Թուրքիա
Գտնվում էՍտամբուլ
Անվանվել էԲաղդադ
Փոստային ինդեքս34846, 34842, 34840, 34744, 34740, 34738, 34730, 34728, 34724, 34722

Բաղդադի պողոտա (թուրքերեն՝ Bağdat Caddesi) կամ ուղղակի կարճ Պողոտա, փողոց Ստամբուլի ասիական հատվածում։ Այն սկսվում է Քըզըլտոպրակ շրջանից և անցնելով քաղաքի ասիական հատվածի մի քանի թաղամասերով, ավարտվում է Մալթեփե շրջանում։ Փողոցի վրա կան բազմաթիվ խանութներ, որը պողոտան վեր է ածում մի յուրօրինակ «առևտրային ուղու»։ Սակայն, ի տարբերություն Լալելի թաղամասի, որը գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում, այստեղ հիմնականում տեղակայված են հայտնի բրենդների բուտիկներ, որոնք հարում են նորաձևության տարբեր ուղղություններին։ Թուրքիայի մի շարք քաղաքներ ունեն իրենց «Բաղդադի պողոտաները», որոնք սովորաբար այդ քաղաքի ամենաերկար փողոցներն են, և պարտադիր չէ, որ լինեն կենտրոնական։ Օրինակ, Կայսերիում այդպիսի փողոցը ունի 3 կիլոմետր երկարություն։ Բաղդադի պողոտայում են տեղի ունենում ամենամյա շքերթները, որոնք նվիրված են Թուրքիայի Հանրապետության օրվան և տոնվում է հոկտեմբերի 29-ին։ Պողոտան դիտարկվում է որպես Ստամբուլի ասիական հատվածի տոնախմբությունների վայր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոտայի տեղում, դեռևս Բյուզանդական կայսրության ժամանակներում, կար մի ճանապարհ, որը կապում էր Կոստանդնուպոլիսը Անատոլիայի հետ։ Հիմնականում այն օգտագործվում էր առևտրականների և բյուզանդական զինվորականների կողմից։ Իր այդ նշանակությունը ճանապարհը պահպանեց նաև թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավվելուց հետո՝ 1453 թվականին։ Այն իր ներկայիս անվանումը ստացել է օսմանյան սուլթան Մուրադ IV-ի կառավարման օրոք։ Այս ճանապարհով սուլթանը՝ իր զորքերի գլուխը կանգնած, գնում էր գրավելու Իրաքը և Բաղդադը։ Ստամբուլ հաղթական վերադարձից հետո՝ 1639 թվականին, սուլթանը հրամայեց, որպեսզի այս ճանապարհը կոչվի՝ «Բաղդադի ճանապարհ»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]