Լալելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լալելի թաղամասի խանութներից մեկը
Մուստաֆա III-ի դամբարանը Լալելիի Օրդու փողոցում

Լալելի (թուրքերեն՝ Laleli), Ստամբուլի պատմական Էմինյոնյու թաղամասի միկրոշրջաններից մեկը։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Ֆաթիհ թաղամասում։

Լալելիի ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկը Լալելի մզկիթն է։ Կառուցվել է 1760- 1763 թթ. Մուստաֆա II սուլթանի հրամանով։ Մզկիթը գծագրել է հայտնի թուրք ճարտարապետ Մեհմեդ Թահիր աղան՝ օսմանյան բարրոկո ոճում։ Բարձրությունը 24,5 մետր է։

Ներկայումս Լալելին և հարևան Բեյազիդ թաղամասը կենտրոնացված են տուրիզմի և առևտրի զարգացման վրա։ Թաղամասում հիմնականում ապրում են Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներից ժամանած միգրանտները։ Լալելիում բնակվում են մեծ քանակությամբ հայեր, ովքեր Ստամբուլ են եկել հիմնականում աշխատանքային միգրացիայի արդյունքում։

Թաղամասում տեղակայված է ավելի քան 7000 խանութ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]