Բախշի Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բախշի Սարգսյան
Ծնվել է1924
ԾննդավայրՏաշտուն, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Բախշի Անդրեասի Սարգսյան (1924, Տաշտուն, Հայաստան), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1969): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախշի Սարգսյանը ծնվել է 1924 թվականին Մեղրու շրջանի Տաշտուն գյուղում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատել իր ծննդավայրի` Տաշտուն գյուղի դպրոցում[1]։

1942 թվականի դեկտեմբերին զորակոչվել և մեկնել է ռազմաճակատ։ Ծովային դեսանտային խումբը դեսանտ է իջել Նովոռասիյսկի մատույցներում, որտեղ պաշտպանության թեժ մարտերը չեն դադարել, թշնամին ռմբակոծել է օդից, ծովից և ցամաքից մինչև 1943 թվականի փետրվարի վերջը։ Մարտերից մեկում Սարգսյանը վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից մեկնել է գործող բանակ։ Այնուհետև 4-րդ գվարդիական կորպուսի հեծելազորայինների շարքերում մասնակցել է Գոմել, Բոբրույսկ, Բարանովիչ քաղաքների ազատագրմանը։ 1944 թվականի աշնանը հեծյալ կորպուսը Վարշավայի մատույցներից տեղափոխվել է Յաշ-Քիշինևի շրջանը, մարտերով հասել Ռումինիա, Հունգարիա։ 1945 թվականի հունվարի 9-ին ձեռնամարտի ժամանակ ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո մասնակցել է Պրահայի ազատագրմանը[1]։

Պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Մարտական ծառայությունների համար» մեդալներով, մի շարք շքանշաններով ու մեդալներով[1]։

Սարգսյանը 1946 թվականին զորացրվել է ծառայությունից, աշխատել է դպրոցի ուսումնական մասի վարիչ, դպրոցի տնօրեն, ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ։ Բազմիցս ընտրվել է տեղական խորհուրդների պատգամավոր, ՀԿԿ Մեղրու շրջկոմի բյուրոյի անդամ։ 1963 թվականից Սարգսյանը եղել է Մեղրիի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1969 թվականին Սարգսյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչման, 1971 թվականին պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մեդալով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1969)
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]