Բալերինա
Բալերինա անգլ.՝ Ballerina | |
|---|---|
| Տեսակ | մուլտֆիլմ |
| Ժանր | արկածային ֆիլմ, մանկական ֆիլմ, մյուզիքլ և ընտանեկան ֆիլմ |
| Գործողության վայր | Փարիզ |
| Ռեժիսոր | Էրիկ Սամմեր և Էրիկ Ուորին |
| Սցենարիստ | Էրիկ Սամմեր[1] և Լորան Զեյտուն[1] |
| Հնչյունավորում | Էլ Ֆենինգ[1], Դեյն ԴեՀան[1], Մեդդի Զիգլեր[1], Կարլի Ռեյ Ջեպսեն[1], Կամիլ Կոտին[1], Julie Khaner?[1] և Pascal Casanova?[1] |
| Երաժշտություն | Կլաուս Բադելտ |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Ընկերություն | Gaumont |
| Դիստրիբյուտոր | Gaumont, E1 Entertainment Canada? և Նեթֆլիքս |
| Տևողություն | 89 րոպե |
| Թվական | դեկտեմբերի 14, 2016, դեկտեմբերի 19, 2016, հունվարի 26, 2016, հունվարի 12, 2017[2], հունվարի 19, 2017[3], օգոստոսի 4, 2017 և օգոստոսի 30, 2017 |
| MPAA վարկանիշ | PG[4] |
| Բյուջե | 30 000 000 $ |
| Շահույթ | 106 055 487 $ |
| ballerina-lefilm.ca/#accueil | |
«Բալերինա», Էրիկա Սեմմեր և Էրիկա Ուորին ռեժիսորների ֆրանկո-կանադական լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ[5]։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայում[6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը պատմում է մի որբ աղջկա՝ Ֆելիսի մասին, ով եկել էր Ֆրանսիա իր երազանքի հետևից՝ դառնալ բալերինա։ Նա և նրա ընկեր՝ Վիկտորը, ով սիրահարված էր Ֆելիսին, տեղափոխվում են մայրաքաղաք՝ Փարիզ։ Այնպես է ստացվում, որ Վիկտորն ընկնում է կամրջից ուղիղ մի նավի մեջ, որը անցնում էր կամրջի տակով։ Վիկտորը չի կարողանում հետ վերադառնալ այդ իսկ պատճառով Ֆելիսին նշանակում է հանդիպում հաջորդ օրը նույն տեղը և նույն ժամին։ Աղջիկը մենակության մեջ թափառում էր գիշերային քաղաքով։ Թափառելիս հանկարծ մտնում է մի թատրոն, որտեղ հիանում է բալերինայով և այնպես է ստացվում, որ նրան մեղադրում են գողության մեջ։ Հավաքարարը, ում անունը Օդետտա էր, պաշտպանում է աղջկան։ Երբ Ֆելիսին տեղ չուներ ապրելու և գոնե մի գիշեր անցկացնելու, Օդետտան տանում է նրան իր տուն, և Ֆելիսն էլ օգնում էր նրան աշխատանքում (նախկինում Օդետտան բալերինա էր և երազում էր պարել իր ողջ կյանքում, սակայն թատրոնի հրդեհից հետո հաշմանդամ էր դարձել և հիմա աշխատում է որպես հավաքարար Լե Օի տանը)։ Ֆելիսը նույնպես սկսում է աշխատել Կամիլլա Լե Օի տանը և ընդունվում է Թատրոնի մոտ գտնվող բալետի դպրոց։ Այնտեղ աշխարհահռչակ պարարվեստի ուսուցիչ և բալետմայստեր Լյուի Մերանտը, ով սիրահարված էր Օդետտային, փնտրում էր հարմար աղջկա, ով կկարողանար պարել «Շելկունչիկ»-ում։ Նրա կանոնների համաձայն ամեն օր խմբից մի մարդ էր դուրս մնում։ Օդետտան իմանալով այդ ամենի մասին որոշում է ինքը Ֆելիսին մարզել։ Կամիլան և նրա մայրիկը իմանալով այդ խաբեության մասին՝ որոշում ամեն ինչ պարզաբանել։ Մերանտը ընդունում է Կամիլային խմբի մեջ, բայց Ֆելիսին դուրս չի հանում խմբից, այլ, ընդհակառակը, ևս մեկ հնարավորություն է տալիս։ Եթե չկարողանա ստանալ դերը, աղջիկը ստիպված պետք է որբանոց գնա։ Իր պարապմունքների փոխարեն Ֆելիսը գնում է հանդիպման դպրոցի ամենագեղեցիկ տղայի՝ Ռուդոլֆի հետ։ Դրա պատճառով աղջիկը ամաչում է գնալ ուսուցչի մոտ և գիշերը անց է կացնում թատրոնի կտուրում։ Բաց թողնելով լիքը պարապմունքներ՝ Ֆելիսը դուրս է մնում խմբից և վերադառնում է որբանոց։ Այնտեղ նա երազ է տեսնում մոր մասին, ով նույնպես բալերինա էր։ Եվ Ֆելիսը որոշում է գնալ և պայքարել իր դերի համար։ Մուլտֆիլմի վերջում Ֆելիսը ստանում է այդ դերը և ամուսնանում Վիկտորի հետ, իսկ Օդետտան դառնում է նրա մայրը։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիս Միլլիներ - գլխավոր հերոսուհի, շիկահեր, որբ աղջիկ, տասնհինգ տարեկան։ Կենսուրախ, շատախոս և անմիջական, կարողանում է ելք գտնել բոլոր դժվարություններից։ Երազում է մտնել մեծ բալետի մեջ։ Դա նրա մոտ ստացվում է, սկզբից խաբեությամբ այնուհետև իր ուժերով։ Վերջում դառնում է բալերինա, իր ամենամոտ ընկերոջ Վիկտորի կինը և մնում է ապրելու Օդետտայի տանը։
Վիկտոր - Ֆելիսի լավագույն ընկերն էր։ Սիրահարված էր Դելիսին։ Երազում էր ամուսնանալ նրա հետ։ Մուլտֆիլմի վերջում իր երազանքը կատարվում է։
Օդետտա - Ամենահայտնի և ամենալավ բալետ պարող աղջիկներից էր, սակայն թատրոնի հրդեհից հետո կորցրել է իր պարելու ունակությունը և դրա պատճառով աշխատում էր Լե Օի տանը, որպես հավաքարար։ Օդետտան էր սովորեցրել Ֆելիսին լավ տիրապետել բալետին։ Մուլտֆիլմի վերջում Օդետտան որդեգրում է Ֆելիսին և դառնում նրա մայրը։
Կամիլլա Լե Օ - Ֆրանսիական հայտնի ռեստորանի տիրոջ աղջիկն է։ Ինքնահավան, նպատակասլաց և նախանձ պատանի պարուհի է։ Նա գտնվում էր Ֆելիսի հետ պարային պայքարի մեջ՝ «Շելկունչիկում» գլխավոր դերը ստանալու համար։ Ի վերջո մուլտֆիլմի վերջում հաղթում է Ֆելիսը և Կամիլլան համակերպվում է դրա հետ։
Լուի Մերանտ - Հայտնի պարարվեստի ուսուցիչ և բալետմայստեր էր։ Սիրահարված էր Օդետտային։ Բարձրահասակ, նիհար տղամարդ էր։ Իր աշակետների հետ կոպիտ է և ջղային, սակայն նա այդպես է վարվում լավ արդյունք ստանալու համար։
Մադամ Լե Օ - Կամիլլայի մայրն է։ Հայտնի է, որպես՝ ամենալավ հավի թևիկներ վաճառող ռեստորանի տիրուհի։ Մի մեծ տան տիրուհի է, որտեղի հավաքարարը Օդետտան էր, ում ատում և առիթ էր գտնում աշխատանքից ազատելու։ Մադամ Լե Օն չար, անխիղճ կին է։
Հնչյունավորողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլ Ֆաննինգ - Ֆելիս
- Դեյն Դեհաննա - Վիկտոր
- Կառլի Ռեյ Ջեպսեն - Օդետտա
- Էլանա Դունկելման - Դորա
- Շոշանա Սպելինգ - Նորա
- Ջուլի Հաներ - Ռեջինա Լե Օ
- Լորեն Մորել - Մուի Մերանտ
- Անտուան Շումսկի - Ռուդոլֆ
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հոկտեմբերի 4-ին դուրս է եկել մուլտֆիլմի թրեյլերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://www.filmratings.com/search-results/?cn=50979
- ↑ «Пресс-показ мультфильма «Балерина» пройдет в Санкт-Петербурге». Արխիվացված է օրիգինալից 2017-01-16-ին. Վերցված է 2017-05-16-ին.
- ↑ imdb.com : Даты релизов
- ↑ Балерина, 2017
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալերինա» հոդվածին։ |
| ||||||||||