Բալեարյան շիկահավ
Բալեարյան շիկահավ | |
![]() Բալեարյան շիկահավ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Շահրիկներ (Sylviidae) |
Ցեղ | Շիկահավեր (Sylvia) |
Տեսակ | Բալեարյան շիկահավ (S. balearica) |
Միջազգային անվանում | |
Sylvia balearica | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Բալեարյան շիկահավ (լատ.՝ Sylvia balearica), շահրիկների ընտանիքի թռչունների նորահայտ տեսակ։ Ավելի վաղ համարվում էր Sylvia sarda-ի ենթատեսակ, բայց հետագայում հեղինակներն (Shirihai et al. 2001, Baerlein et al. 2006) առանձնացրին՝ հիմնվելով չափսերի, արտաքինի, երանգավորման, երգեցիկության, բացականչության, տեղաշարժի և մտԴՆԹ-ի զգալի տարբերությունների վրա։ Չնայած չափսերի և մարմնի կազմվածքի միջև տարբերությունները մեծ չեն, երանգավորման մեջ թռչունները շատ են տարբերվում, երգեցիկության մեջ զգալի տարբերություններ չկան, թռչունների տեղաշարժը հանդիսանում է բավականին ծանրակշիռ կետ՝ ի տարբերություն տաքսոնների միջև եղածի, անցկացված մոլեկուլային հետազոտությունների արդյունքները դեռևս շարունակում են մնալ չհրապարակված։ Այդ իսկ պատճառով քանի դեռ տաքսոնների Sylvia sarda balearica և Sylvia sarda sarda տեսակների միջև ավելի խորը հետազոտություններ չեն անցկացվել, չարժե դրանք համարել տաքսոնների առանձին տեսակներ[1]։ Տարածված է Բալեարյան կղզիներում՝ Իվիսայում, Ֆորմենտերայում, Մալյորկայում, Դրագոներայում և Կաբրերայում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Sylvia balearica» (անգլերեն)։ BirdLife.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-15-ին։ Վերցված է 2011-07-29
- ↑ «Таксономия и распространение»։ Old World Warblers (Sylviidae) (անգլերեն)։ IBC.Lynxeds.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-15-ին։ Վերցված է 2011-07-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Фотогалерея: Balearic Warbler Sylvia balearica» (անգլերեն)։ birdguides: better birding through technology (birdguides.com)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին։ Վերցված է 2011-07-30
|