Բադախոտ
| Բադախոտ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
| Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
| Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
| Ցեղ | Բադախոտ (Glyceria) R.Br. |
Բադախոտ (լատիներեն՝ Glyceria), փսիկախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 40), Հայաստանում՝ 3 տեսակ՝ բադախոտ ծալքավոր (G.plicata ), բադախոտ եղեգնաձև (G. arundinaceae ) և բադախոտ լողացող (G. fluitans )։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի սողացող կոճղարմատ։ Ցողունն ուղղաձիգ է կամ հիմքում ծնկաձև ծալված, բարձրությունը՝ 20-150 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, լեզվակավոր։ Ծաղկաբույլը խիստ ճյուղավոր, փռված հուրան է, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է հունիս-օգոստոսիև։ Պտուղը հատիկ է։ Ուտելի է։ Հատիկներից պատրաստում են մանրաձավար։ Կերաբույս է ընտանի, վայրի կենդանիների և ջրլող թռչունների ու ձկների համար։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Ճահճային խոնավասեր բույս է, աճում է լճերի, գետերի, արհեստական ջրամբարների ափերին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադախոտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադախոտ» հոդվածին։ |
| ||||||
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 205)։ |