Բագ Չալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագ Չան
Բագ Չալ խաղը
Տեսակխաղեր տախտակի վրա
Խաղացողների քանակ2
Տարիքսահմանափակում չկա
 Bagh-Chal Վիքիպահեստում
Անվանման արտասանությունը

Բագ-Չալ (նեպալ.՝ बाघ चाल) կամ Վագրեր և Այծեր, հնագույն տրամաբանական սեղանի խաղ, նախատեսված է երկու խաղացողի համար։ Առաջացել է Նեպալից։

Խաղը համարվում է ասիմետրիկ, այսինքն խաղի ընթացքում խաղացողները հետապնդում են տարբեր նպատակներ։ Խաղացողներից մեկը ղեկավարում է 4 վագրերը, մյուսը՝ 20 այծերը։ Վագրերը պետք է «որսան» այծերին, իսկ այծերը պետք է փորձեն արգելափակել վագրերի տեղաշարժվելու հնարավորությունը։

Բագ-Չալ խաղի համակարգչային տարբերակը ևս գոյություն ունի։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը թարգմանաբար նշանակում է Վագրի քայլերը[1]։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագ Չալի տախտակի սխեման
Բագ Չալի տախտակ

Խաղը ընթանում է տախտակի վրա, որտեղ պատկերված է 5×5 քառակուսիներից բաղկացած 25 կետեր պարունակող ցանց։ Կետերն իրար են միացված գծերով, որոնցով սահմանվում է քայլերի ուղղությունները։

Խաղը սկսվելուց առաջ վագրերը շարվում են տախտակի անկյունային կետերին, իսկ այծերը դեռ տախտակին դրված չեն։ Խաղացողները խաղում են հաջորդաբար, խաղը սկսում է այն մասնակիցը ում մոտ այծերն են։

Վագրերը խաղը հաղթում են, եթե նրանց հաջողվում է «ուտել» 5 այծ։

Այծերը հաղթում են, երբ նրանք շրջափակում են բոլոր՝ 4 վագրերին, այսինքն երբ վագրերը այլևս քայլելու հնարավորություն չեն ունենում[1]։

Վագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կանոնի վագրերը ունեն քայլելու երկու տարբերակ՝

  • վագը կարող է տեղափոխվել հարևան կետ, բայց միայն այն դեպքում երբ այդ երկու կետերը միացված եմ գծով
  • վագրը կարող է «ուտել» հարևան կետում գտնվող այծին եթե իր և այծի կետերը միացված են գծով, իսկ այծից հետոի կետը գծի ուղղությամբ դատարկ է։ «Ուտելուց» հետո վագրը այծի վրայից թռչում է դեպի վերոնշյալ դատարկ կետը, իսկ այծին տախտակից հեռացնում են։ Այծերին «ուտելը» պարտադիր չէ։

Այծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծերի համար կաննոները հետևյալն են՝

  • քանի դեռ բոլոր 20 այծերը տակտակի վրա չեն, այծերի միակ հնարավոր քայլը ազատ կետերին նոր այծ ավելացնելն է
  • այն բանից հետո երբ բոլոր այծերն արդեն տախտակի վրա են, ցանկացած այծ կարող է տեղաշարժվել դեպի հարևան այն ազատ կետ, որն իր կետին միացված է գխով։

Գոյություն ունի նաև լրացուցիչ կանոն, որը նախատեսված է անվերջ ոչ ոքի դեպքի համար, այն բանից հետո, երբ բոլոր այծերը շարվել են տախտակին, արգելվում են այնպիսի քյլերը որոնք բերում են նախորդ դիրքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Тигры и Козы». www.iggamecenter.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]