Աֆրոդիզիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Աֆրոդիզիաս
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես70,33 հեկտար
Պաշտոնական կայքmuze.gov.tr/aphrodisias
Աֆրոդիզիաս (Թուրքիա)##
Աֆրոդիզիաս (Թուրքիա)

Աֆրոդիզիաս (թուրքերեն՝ Afrodisias), հին հունական հելլենիստական քաղաք Կարիայի պատմական շրջանում (Անատոլիա, Թուրքիա)։ 2017 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրոդիզիասի Աֆրոդիետ

Կոչվել է սիրո հունական աստվածուհի Աֆրոդիտեի անունով, որն այստեղ ունեցել է իր յուրօրինակ պաշտամունքային կերպարը` Աֆրոդիզիասի Աֆրոդիտեն։ Ըստ Սուդա հանրագիտարանի՝ նախքան Աֆրոդիզիաս անունով հայտնի դառնալը քաղաքը նախկինում ունեցել է երեք անուն՝ Λελέγων πόλις, Μεγάλη Πόλις և Νινόη(հուն.)[2]:

Աֆրոդիզիասը եղել է Հռոմեական Կարիայի նահանգի մի մասը կազմող շրջանի մայրաքաղաքը[3]։

Այստեղ արդյունահանվել է սպիտակ և կապտամոխրագույն Կարիայի մարմարը, որն օգտագործվել է շենքերի ճակատների և քանդակների կառուցման համար։ Աֆրոդիզիասի մարմարե քանդակները հայտնի են եղել ողջ հռոմեական աշխարհում։ Քաղաքում գործել են քանդակագործության, ինչպես նաև փիլիսոփայության դպրոցներ, այն մնացել է հեթանոսության կենտրոն մինչև 5-րդ դարի վերջը։ 7-րդ դարի սկզբին քաղաքը ավերվել է երկրաշարժի հետևանքով, դրանից հետո այն չի վերականգնել իր նախկին նշանակությունը՝ վերածվելով փոքրիկ ամրացված բնակավայրի։

1188 թվականին քաղաքը թալանվել է ապստամբ Թեոդոր Մանգաֆասի կողմից, այնուհետև սելջուկ-թյուրքերի կողմից 1197 թվականին։ 13-րդ դարի վերջին Աֆրոդիզիասը վերջանականապես հայտնվել է թուրքական տիրապետության տակ։ Ներկայում այն գտնվում է Գեյր գյուղի մոտակայքում՝ Իզմիրից մոտավորապես 230 կմ դեպի հարավ-արևելք[3]։

Հայտնի շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահայտնի տեսարժան վայրն Աֆրոդիտեի տաճարն է Աֆրոդիզիասի Աֆրոդիտեի սրբավայրում։ Այստեղ հայտնաբերվել են ամբողջահասակ բազմաթիվ արձաններ ագորայի տարածքում, ինչպես նաև սարկոֆագներ, որոնք առավել հաճախ զարդարված են շղթաներից և սյուններից բաղկացած նախշերով։

Մոնումենտալ դարպասը (կամարը) կամ տետրապիլոնը, որով կարելի է հասնել հյուսիսից հարավ՝ քաղաքի գլխավոր փողոցից դեպի Աֆրոդիտեի տաճարի դիմաց գտնվող մեծ հրապարակ։

Բուլեվտերիայի կամ օդեոնի վարչական շենքը (դրա տարողունակությունը կազմում էր մոտ 1750 մարդ) գտնվում էր ագորայի հյուսիսային կողմում։

Կարևոր նշանակություն ունեն նաև ավգուստեումիի շենքը և մարզադաշտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UNESCO 2017 inscriptions
  2. See Suda Online s.v. Ninoe, [1] Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (accessed 25-12-2006); the elite of Aphrodisias linked their founding to the Assyrian ruler called in Greek Ninus, the eponymous founder also of Nineveh.
  3. 3,0 3,1 Foss (1991), Aphrodisias, in Kazhdan, Alexander, The Oxford Dictionary of Byzantium, Oxford and New York: Oxford University Press, p. 128, ISBN 0-19-504652-8

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Foss, C., S. Mitchell, et al. (2007), 'Aphrodisias/Ninoe', http://pleiades.stoa.org/places/638753/.
  • Erim, Kenan T., "Aphrodisias, Awakened City Of Ancient Art", National Geographic Magazine, 1972, June.
  • Erim, Kenan T., "Aphrodisias", Net Turistik Yayinlar A.S. (Istanbul, 1990).
  • Erim, Kenan T., Aphrodisias: City of Venus Aphrodite (New York: Facts on File, 1986).
  • Joukowsky, Martha Sharp, Pre-Historic Aphrodisias (Université Catholique de Louvain 1996) available at https://web.archive.org/web/20080709045224/http://www.oxbowbooks.com/bookinfo.cfm/ID/6582/Location/DBBC
  • L. Herbert, "Pagans and Christians in Late Antique Aphrodisias," in Calvin B. Kendall, Oliver Nicholson, William D. Phillips, Jr., Marguerite Ragnow (eds.), Conversion to Christianity from Late Antiquity to the Modern Age: Considering the Process in Europe, Asia, and the Americas (Minneapolis: Center for Early Modern History, 2009) (Minnesota Studies in Early Modern History).
  • MacDonald, David, The Coinage of Aphrodisias (London: Royal Numismatic Society, 1992)
  • New York University, Aphrodisias Excavations website, available: http://www.nyu.edu/projects/aphrodisias/home.ti.htm
  • Ratté, Christopher, "Archaeological Computing at Aphrodisias, Turkey", Connect, Humanities Computing, New York University, Summer 1998, available: http://www.nyu.edu/its/pubs/connect/archives/98summer/rattearchaeological.html.
  • Ratté, Christopher and R. R. R. Smith (eds), Aphrodisias papers 4: new research on the city and its monuments (Portsmouth, RI: Journal of Roman Archaeology, 2008) (JRA supplementary series, 70).
  • Pleiades
  • Reynolds, Joyce, Charlotte Roueché and Gabriel Bodard (2007), Inscriptions of Aphrodisias, available http://insaph.kcl.ac.uk/iaph2007, 978-1-897747-19-3
  • Roueché, Charlotte (2004), Aphrodisias in Late Antiquity: The Late Roman and Byzantine Inscriptions, revised second edition, available: http://insaph.kcl.ac.uk/ala2004, 1-897747-17-9
  • Roueche, Charlotte, Erim, Kenan T. (edd.) (1991), Aphrodisias Papers: Recent Work on Architecture and Sculpture, Journal of Roman Archaeology Supplementary Series.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]