Աֆենի Շաքուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆենի Շաքուր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1947(1947-01-10)[1]
ԾննդավայրԼամբերթոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 2, 2016(2016-05-02)[2][1] (69 տարեկան)
Մահվան վայրSausalito, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունակտիվիստ և գործարար
ԱմուսինLumumba Shakur? և Mutulu Shakur?
ԵրեխաներԹուփաք Շակուր և Sekyiwa Shakur?
Commons-logo.svg Afeni Shakur Վիքիպահեստում

Աֆենի Շաքուր (ի ծնե՝ Էլիս Ֆեյ Ուիլյամս[3], հունվարի 10, 1947(1947-01-10)[1], Լամբերթոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - մայիսի 2, 2016(2016-05-02)[2][1], Sausalito, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4], ամերիկացի ակտիվիստ, բարեգործ, քաղաքական գործիչ և «Սև հովազներ» կուսակցության անդամ։ Հանգուցյալ ռեփեր Թուփաք Շակուրի մայրն է։ Դատարանում պաշտպանել է իրեն՝ որպես «Հովազների» անդամ բազմաթիվ ռմբակոծություններին մասնակցելու մեղադրանքից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Ֆեյ Ուիլյամսը ծնվել է 1947 թվականի հունվարի 10-ին Հյուսիսային Կարոլինայի Լամբերտոն քաղաքում։ Մայրը տնային տնտեսուհի էր, իսկ հայրը՝ հեռահար վարորդ։ Ուներ նաև քույր։ Շուտով նրա ծնողներն ամուսնալուծվեցին, և 1958 թվականին մայրն աղջիկների հետ տեղափոխվեց Նյու Յորք։ Այնտեղ Էլիսը սկսել է հաճախել «Bronx High School of Science»։ 15 տարեկան հասակում սկսել է կոկաին օգտագործել։ 1964 թվականին անդամագրվել է «Սև հովազներ» կուսակցությանը։ 1968 թվականին փոխել է իր անունը՝ Աֆենի Շակուր։

1969 թվականի ապրիլի 2-ին Շակուրը և «Հովազների» քսան անդամներ ձերբակալվել են Նյու Յորքում ոստիկանական բաժանմունքներ, հանրախանութներ և այլ հասարակական վայրեր ռմբակոծելու մեղադրանքով։ 1970 թվականի աշնանը Շակուրը գրավի դիմաց ազատ է արձակվել և հղիացել Նյու Ջերսիից բեռնատարի վարորդ Ուիլյամ Գարլանդից։ Դրանից կարճ ժամանակ անց գրավը չեղյալ է հայտարարվել, և նա վերադարձել է բանտ։ 1971 թվականին՝ «Panther 21» անունով հայտնի դատավարության ժամանակ, նրա վրայից հանվել են մեղադրանքները, և նույն տարվա մայիսին Շակուրն ազատ է արձակվել։ 1971 թվականի հունիսի 16-ին ծնվել է Շակուրի որդին՝ Թուփաք Շակուրը։

Երաժշտական արդյունաբերություն և բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփաքի մահից 1 տարի անց երգչի հետմահու ալբոմներից վաստակած գումարով Աֆենին Ջորջիայում հիմնադրել է «Tupac Amaru Shakur Foundation» հիմնադրամը, որն իրականացնում է գեղարվեստական ծրագրեր երիտասարդների համար, և «Amaru Entertainment» հոլդինգային ընկերությունը, որտեղ պահվում են Թուփաքի բոլոր չհրատարակված նյութերը։ Բացի այդ, նա թողարկել է «Makaveli Branded» հագուստի ցանցը, որից ստացված բոլոր եկամուտները փոխանցվում են «Tupac Amaru Shakur Foundation» բարեգործական հիմնադրամին։

Դատավարություն «Death Row Records»-ի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 20-ին Աֆենի Շակուրը դիմել էր դաշնային դատարան՝ պահանջելով արգելել «Death Row Records» ընկերության կողմից Թուփաքի չհրատարակված երգերի վաճառքը[5]։ Դատաքննության ընթացքում Աֆենի Շակուրը «Death Row Records»-ից հետ է վերցրել որդու 150 չհրատարակված երգերը։ Նա ստեղծել է «Amaru Records» լեյբլը, որպեսզի թողարկի Թուփաքի չհրատարակված ձայնագրությունները։

Հանրային ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի բարեգործական գործունեությունից Աֆենի Շաքուրը հանդես է եկել հանրության առջև և դասախոսություններ կարդացել՝ ճամփորդելով ԱՄՆ-ում։ 2007 թվականի փետրվարի 6-ին ելույթ է ունեցել «Vanderbilt’s Commemoration for Black History Month»-ի շրջանակներում (Աֆենի Շակուրի ելույթը 02-06-07

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆենի Շաքուրը մահացել է 2016 թվականի մայիսի 2-ին Կալիֆոռնիայի Սոսալիտո քաղաքում։

Ժամը 21:30-ին շերիֆի գրասենյակին հայտնել են սրտի հնարավոր կանգի մասին։ Աֆենի Շակուրը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ մահացել է 22:28[6]։ Նրա մահվան հավանական պատճառը սրտի կաթվածն է[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]