Աքիլլեոս
Աքիլլեոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 3-րդ դար |
Մահացել է | 298 |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պետական ծառայող և զինվոր |
![]() |
- Լատինական պոետի մասին տես` Աքիլլեոս Սպոլետանոս
Աքիլլեոս (Ավրելիոս Աքիլլեոս, լատ.՝ Aurelius Achilleus, 3-րդ դար - 298, Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն), հռոմեական կայսր, ուզուրպատոր 297-298 թթ.: Ավրելիոս Աքիլլեոսը Եգիպտոսի կորրեկտոր էր։
Շատ աղբյուրներ վկայում են, որ հենց Աքիլլեոսն է դրդել Դոմիցիոս Դոմիցիանոսին 297 թվականին ապստամբություն բարձրացնել Եգիպտոսում։ 297 թ. Դիոկղետիանոսն արշավում է ապստամբած Եգիպտոս և պաշարում Ալեքսանդրիան։ Դոմիցիոս Դոմիցիանոսը քաղաքի պաշտպանությունը հանձնարարում է Աքիլլեոսին, իսկ մահից առաջ՝ 297 թ. դեկտեմբերին, նշանակում նրան ժառանգորդ։ 298 թ. մարտին Ալեքսանդրիան հանձնվում է, և Աքիլլեոսը գերեվարվում ու մահապատժի է ենթարկվում Դիոկղետիանոսի հրամանով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավրելիոս Վիկտոր. Կեսարների մասին, 39.38.
- Կեղծ-Ավրելիոս Վիկտոր. Հռոմեական կայսրերի կյանքի ու բարքի մասին, 39.3.
- Հորդանոս. Getica, 110.