Ացտեկների քարե օրացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարե արև
1479 Stein der fünften Sonne, sog. Aztekenkalender, Ollin Tonatiuh anagoria.JPG
Նյութ բազալտ
Լայնություն 98 սմ
Խորություն 358 սմ
Քաշ 24 տոննա
Հայտնաբերվել է 1790 , դեկտեմբերի 17, Սովկալո
Ներկա վայր Անթրոպոլոգիայի ազգային թանգարան

Քարե արև (իսպ.՝ Piedra del Sol), Հինգ դարաշրջանների քար կամ երբեմն (սխալմամբ) անվանում են Ացտեկների քարե օրացույց, ուշ դասական մեքսիկական քանդակ, որը գտնվում է Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարանում: Ացտեկական ամենահայտնի քանդակն է[1]: Քարն ունի 358 սմ տրամագիծ, 98 սմ լայնություն, կշռում է մոտ 24 տոննա[2]: Իսպանական նվաճումից անմիջապես հետո մոնոլիտ քանդակը թաղել են Մեխիկոյի գլխավոր հրապարակում՝ Սովկալոյում: Այն կրկին հայտնաբերվել է 1790 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Մեխիկոյի մայր տաճարի վերանորոգման ժամանակ[3][4]: Հայտնաբերումից հետո քարե օրացույցը տեղադրվել է Մայր տաճարի արտաքին պատին, որտեղ մնացել է մինչև 1885 թվականը[5]: Շատ գիտնականներ կարծում են, որ քարը փորագրվել է 1502-1521 թվականներին, թեև ոմանք կարծում են, որ այն մի քանի տասնամյակ ավելի մեծ է[6]:

Ֆիզիկական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոլիտի երկու ամենավերջին շրջանակների մանրամասները

Քարի մակերեսը ծածկող քանդակված մոտիվները վերաբերում են Մեքսիկայի կոսմոգոնիայի կենտրոնական մասերին:

Կենտրոնական սկավառակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոլիտի կենտրոնում արևի աստծո՝ Տոնատիուի դեմքն է, որը «շարժման» համար գտնվում է գլիֆի կենտրոնում (Nahuatl: Ōllin): Կենտրոնական ֆիգուրը պատկերված է մարդու սիրտը ձեռքի մեջ, իսկ լեզուն ներկայացված է քարե զոհաբերական դանակի տեսքով (Tecpatl):

Հինգ նախկին արևներ կամ դարաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական սկավառակ՝ դեմքը, 4 դարաշրջանները և աշխարհի կողմերը

Կենտրոնում գտնվող աստծուն շրջապատող 4 քառակուսները ներկայացնում են հինգ նախկին արևները կամ դարաշրջանները, որոնք նախորդել են ներկայիս էրային՝ 4 շարժումներ (Nahuatl: Nahui Ōllin): Ացտեկները փոխել են արևների հերթագայությունը և ներկայացրել են «4 շարժում» ներկայացնող արևին, երբ իրենց իշխանությունը կորցրեցին կենտրոնական բարձրավանդակում[7]: Յուրաքանչյուր դարաշրջանն ավարտվում է աշխարհի և մարդկության ոչնչացմամբ, որոնք այնուհետև կրկին ստեղծվում են հաջորդ դարաշրջանում:

  • Վերևի աջ անկյունի քառակուսին ներկայացնում է 4 յագուար (Nahuatl: Nahui Ōcēlotl), այն օրը, երբ առաջին դարաշրջանն ավարտվել է 676 տարի տևելուց հետո, հայտնված հրեշները կործանել են մարդկությունը:
  • Վերևի ձախ անկյունի քառակուսին ներկայացնում է 4 քամի (Nahuatl: Nahui Ehēcatl), 364 տարի տևելուց հետո այն օրը, երբ մրրիկներն ավերել են երկիրը և մարդիկ վերածվել են կապիկների:
  • Ներքևի ձախ անկյունի քառակուսին ներկայացնում է 4 անձրև (Nahuatl: Nahui Quiyahuitl), այս դարաշրջանը տևել է 312 տարի, մինչև կրակե անձրևը ավերել է երկիրը և մարդիկ վերածվել են հնդկահավերի:
  • Ներքևի աջ անկյունի քառակուսին ներկայացնում է 4 ջուր (Nahuatl: Nahui Atl), դարաշրջանը տևել է 676 տարի և ավարտվել է, երբ աշխարհը հեղեղվել է ջրով և մարդիկ վերածվել են ձկների:
Օլլին, Տեկպատլ, Կիաուիտլ և Շոչիտլ նշաններ (ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ)

Աշխարհի կողմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական սկավառակի վրա՝ դարաշրջանների միջև, պատկերված են նաև աշխարհի կողմերի նշանները. հյուսիսի նշանը՝ 1 կայծքար (Tecpatl), հարավի նշանը՝ 1 անձրև (Atl). արևելք՝ արքայական թագ (Xiuhuitzolli) և արևմուտք՝ 7 կապիկ (Ozomahtli): Դեպի արևելք՝ արևի ծագելու տեղն է, թագը և կայծքարը խորհրդանշում են Տենոչտիտլանի գերակայությունը և ացտեկների բարեխոս հովանավոր Ուիցիլոպոչտլիի ծննդյան ամսաթիվը [8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Anthropology Museum, Mexico City, "Sun Stone"
  2. The Aztec Sun Stone
  3. Florescano, Enrique (2006). National Narratives in Mexico. Nancy T. Hancock (trans.), Raul Velasquez (illus.) (English-language edition of Historia de las historias de la nación mexicana, ©2002 [Mexico City:Taurus] տպ.). Norman: University of Oklahoma Press. ISBN 0-8061-3701-0. OCLC 62857841. 
  4. Aztec Civilization
  5. Getty Museum, "Aztec Calendar Stone"
  6. Villela, Khristaan. "The Aztec Calendar Stone or Sun Stone", MexicoLore. Retrieved December 17, 2015.
  7. Villela, Khristaan; Michel Graulich (2010). «The Stone of the Sun». The Aztec Calendar Stone. Los Angeles: Getty Research Institute. էջեր 258. 
  8. Enrique Florescano, Raul Velazquez, Memoria mexicana, Fondo de Cultura Economica, 2002. ISBN 968-16-6526-0, 9789681665265. Стр. 112.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • León y Gama, Antonio de. Descripción histórica y cronológica de las dos piedras: que con ocasión del empedrado que se está formando en la plaza Principal de México, se hallaron en ella el año de 1790. Impr. de F. de Zúñiga y Ontiveros, 1792. An expanded edition, with descriptions of additional sculptures (like the Stone of Tizoc), edited by Carlos Maria Bustamante, published in 1832. There have been a couple of facsimile editions, published in the 1980s and 1990s.
  • Matos Moctezuma, Eduardo, and Felipe Solís. The Aztec Calendar and other Solar Monuments. Grupo Azabache, Mexico. 2004.
  • Mills, K., W. B. Taylor & S. L. Graham (eds.), Colonial Latin America: A Documentary History, 'The Aztec Stone of the Five Eras'
  • Solis, Felipe. "La Piedra del Sol." Arqueologia Mexicana 7(41):32-39. Enero - Febrero 2000.
  • Villela, Khristaan D., and Mary Ellen Miller (eds.). The Aztec Calendar Stone. Getty Publications, Los Angeles. 2010. (This is an anthology of significant sources about the Calendar Stone, from its discovery to the present day, many presented in English for the first time.)

Umberger, Emily. "The Structure of Aztec History." Archaeoastronomy IV, no. 4 (Oct-Dec 1981): 10-18.