Ացինանանայի խոնավ անտառներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ացինանանայի խոնավ անտառներ
Տեսակխոնավ անտառներ
Երկիր Մադագասկար
Մակերես479 660 հեկտար և 479 660,7 հեկտար
Կազմված էMarojejy National Park?, Masoala National Park?, Zahamena National Park?, Zahamena Reserve?, Ranomafana National Park?, Andringitra National Park? և Andohahela National Park?
Քարտեզ
Քարտեզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն

Խոնավ արևադարձային անտառներ ացինանանա, Մադագասկար կղզու արևելյան ափին տեղակայված ռելիկտային անտառներ։ Մոտ 60 միլիոն տարի առաջ ձևավորված աշխարհագրական առումով մեկուսացված եզակի տարածք, որտեղ կան բույսերի և կենդանիների էնդեմիկ տեսակներ, որոնց 80% -ը տարածված են միայն ացինանանա անտառներում[1]։

2007 թվականին անտառներում տեղակայված մի շարք պահպանվող տարածքներ ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ 2010 թվականին անտառներն ընդգրկվեցին ոչնչացման սպառնալիքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում[1]։

Ֆիզիկական և աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ Մադագասկարը հին Գոնդվանա մայրցամաքի մի մասն էր, որը գտնվում էր Աֆրկայի և Հնդկաստանի միջև։ Մոտ 160 միլիոն տարի առաջ այն առանձնացավ Աֆրիկայից, իսկ 60 միլիոն տարի առաջ՝ Հնդկաստանից։ Երկարատև մեկուսացումը հանգեցրել է կղզու եզակի կենսաբազմազանության առաջացմանը, որը երբեմն կոչվում է «յոթերորդ մայրցամաք»[2]։

Արևադարձային անտառները հիմնականում տեղակայված են կղզու արևելյան ափին, ինչպես նաև հյուսիսում։ Հնդկական օվկիանոսից փչող խոնավ քամին փոխազդում է կղզու արևմտյան մասի չոր կլիմայի հետ։ Հյուսիսում՝ Մադագասկարի ազգային պարկի տարածքում լինում են Արևադարձային ցիկլոներ[2]։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 12,000 էնդեմիկ բուսատեսակներ աճում են արևադարձային անտառներում[2]։

Ացինանանաի անտառում ապրում են մեծ թվով կենդանիներ որոնք ներառվել են Կարմիր գրքում և Բնության պաշպանության միջազգային միության կազմում։ Մադագասկարի 123 տեսակի թևավոր կաթնասուններից 78 տեսակը ապրում են այս անտառներում, և Կարմիր գրքում ընդգրկված են գրեթե բոլորը տեսակները[1]։ Կարմիր գրքում ընդգրկված են կաթնասունների բոլոր 25 տեսակները, որից 8-ը գտնվում են ծայրահեղ վիճակում, 9-ը՝ վտանգավոր վիճակում ևս 5-ը` սպառնալիքի տակ[2]։

Տարածքի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասուալա ազգային պարկ

Պետական արգելավայրերը և ազգային պարկերը զբաղվում են անտառային տարածքների պաշտպանությամբ։ Ութ ազգային պարկեր առաջադրվել են Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար, որը ներկայացնում է անտառի ընդհանուր տարածքի 20-25% -ը կղզու արևելյան ափի երկայնքով։ Բացի ազգային պարկերի հայտնի տարածքներից ինչպիսիք են Մարուդզեդզին, Մասուալան, Մինդունգին Անդուհախելան և այլ տարածքներ մասնավորապես՝ Զախամենան, Ռանումաֆանա, Անդինգիտրան, գրեթե չեն ուսումնասիրվել[2]։

Այնուամենայնիվ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ 479.66 կմ² ընդհանուր մակերեսով[3] վեց ազգային պարկ է ընդգրկվել ութի փոխարեն և հնարավոր է, որ այլ ոլորտներ ունեն կենսաբազմազանության ավելի բարձր մակարդակ, քան առաջարկվածները[3]։

Աղյուսակում ներկայացված են Համաշխարհային ժառանգության վայրի բոլոր բաղադրիչները[3]։

Շրջաններ Ազգային պարկ Տարածք, км² Աշխարհագրական կոորդինատներ
1 Սավա (ֆր.՝ Sava) Մարուդզեդզին 597,52 14°27′35″ հվ. լ. 49°42′09″ ավ. ե.HGЯO
2 Սավա —Անալանդժիրոֆո (Sava – Analanjirofo) Մասուլա 11,65 15°09′57″ հվ. լ. 50°16′18″ ավ. ե.HGЯO
3 Սավա —Անալանդժիրոֆո (Sava – Analanjirofo) Մասուլա 0,84 15°15′44″ հվ. լ. 50°16′32″ ավ. ե.HGЯO
4 Սավա — Անալանդժիրոֆո (Sava – Analanjirofo) Մասուլա 7,32 15°27′55″ հվ. լ. 50°11′09″ ավ. ե.HGЯO
5 Սավա — Անալանդժիրոֆո (Sava – Analanjirofo) Մասուլա 4,76 15°34′16″ հվ. լ. 50°07′32″ ավ. ե.HGЯO
6 Սավա — Անալանդժիրոֆո (Sava – Analanjirofo) Մասուլա 32,56 15°45′39″ հվ. լ. 49°58′29″ ավ. ե.HGЯO
7 Ալաութրա-Մանգուրու —Անալանդժիրոֆո— Ացինաննա (Alaotra-Mangoro – Analanjirofo – Atsinanana) Զախամենա 698,99 17°37′45″ հվ. լ. 48°43′30″ ավ. ե.HGЯO
8 Վատուվավի-Ֆիտուվինանի — Վերին Մատցիատրա (Vatovavy Fitovinany – Haute Matsiatra) Ռանումաֆանա 251,86 21°05′24″ հվ. լ. 47°18′00″ ավ. ե.HGЯO
9 Վատուվավի-Ֆիտուվինանի (Vatovavy Fitovinany) Ռանումաֆանա 137,06 21°07′12″ հվ. լ. 47°12′36″ ավ. ե.HGЯO
10 Վատուվավի-Ֆիտուվինանի (Vatovavy Fitovinany) Ռանումաֆանա 16,08 21°11′24″ հվ. լ. 47°15′00″ ավ. ե.HGЯO
11 Իխուրումբե— Վերին Մացիատրա (Ihorombe – Haute Matsiatra) Անդրինգիտրա 320,74 22°13′22″ հվ. լ. 46°55′44″ ավ. ե.HGЯO
12 Անուսի (Anosy) Անդուխախալա 645,47 24°45′10″ հվ. լ. 46°47′09″ ավ. ե.HGЯO

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Rainforests of the Atsinanana» (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Rainforests of the Atsinanana (отчёт оценочной комиссии)» (PDF) (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Rainforests of the Atsinanana: Maps» (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]