Արևելյան թև (Սպիտակ տուն, ԱՄՆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան թև
Տեսակwing? և գրասենյակային շենք
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Մասն էՍպիտակ տուն
Քարտեզ
Քարտեզ

Արևելյան թև, ԱՄՆ Սպիտակ տան երկհարկանի կառույց[1][2], գրասենյակային տարածք առաջին տիկնոջ և նրա անձնակազմի (այդ թվում` Սպիտակ տան սոցիալական քարտուղարի, Սպիտակ տան գրաֆիկայի և վայելչագրության գրասենյակի և նամակագրության անձնակազմի) համար։ Արևելյան թևում է նաև այցելուների մուտքը և Արևելյան սյունաշարը՝ միջանցքը, որը կապում է Արևելյան թևը պաշտոնական նստավայրի հետ։ Միջանցքի երկայնքով գտնվում է Սպիտակ տան ընտանեկան թատրոնը։ Սպիտակ տուն սոցիալական և զբոսաշրջող այցելուները սովորաբար մուտք են գործում Արևելյան թևով։ Արևելյան թևը կառուցվել է Նախագահական Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի վերևում, որը բունկեր է` նախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում որպես ստորգետնյա ապահով ապաստարան և կապի կենտրոն ԱՄՆ նախագահի և կառավարության այլ անդամների համար[3]։

Զբոսաշրջիկ այցելուների մուտքը դեպի Սպիտակ տուն փայտապատ նախասրահից է, որտեղ կախված են ԱՄՆ նախագահների և առաջին տիկնանց դիմանկարները։ Այցելուներն անցնում են Այգու սենյակով (անգլ.՝ Garden Room) և Արևելյան սյունասրահով, որտեղից բացվում է տեսարան դեպի Ժաքլին Քենեդու անունը կրող այգին, որից հետո` ընտանեկան թատրոնի կողքով դեպի Այցելուների ճեմասրահ։ Այնուհետև մտնում են առաջին հարկում գտնվող նստավայր[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Թոմաս Ջեֆերսոնը Սպիտակ տան արևելյան և արևմտյան կողմերում սյունազարդ տեռասներ է ավելացրել, բայց դրանք իրական թևեր չեն եղել։ Ջեքսոնի օրոք 1834 թվականին ջրամատակարարումը բնական աղբյուրներից մետաղյա խողովակներով մղվում էր դեպի արևելյան տեռաս։ Որից հետո պատերի միջով մղվում էր սենյակներ, որոնց վրա ծորաներ էին դրված։ Սկզբում ջուրը նախատեսված էր իրերը լվանալու համար, բայց շուտով, երբ արևելյան սյունասրահի առաջին հարկում ստեղծվեցին լոգասենյակներ, Վան Բուրենն այդտեղ տեղադրել է ցնցուղային լոգարաններ։ Արևելյան տեռասը քանդվել է 1866 թվականին։ Երկար տարիներ ջերմոցն է զբաղեցրել Սպիտակ տան արևելյան տարածքը[3]։

Առաջին ոչ մեծ արևելյան թևը կառուցվել է Թեոդոր Ռուզվելտի օրոք` վերակառուցման ժամանակ։ Այն ծառայել է որպես մուտք պաշտոնական և հասարակական այցելուների համար։ Այն հիմնականում որպես մուտք է ծառայել հյուրերի համար հասարակական մեծ հավաքույթների ժամանակ, երբ անհրաժեշտ էր տեղավորել բազմաթիվ մեքենաներ և կառքեր։ Նրա հիմնական առանձնահատկությունը երկար հանդերձարանն էր՝ տիկնանց և պարոնների վերարկուների և գլխարկների համար նախատեսված տեղերով[3][5]։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Սպիտակ տան արևելյան թևը 1992 թվականին

Արևելյան թևը, ինչպիսին այն այսօր է, ավելացվել է Սպիտակ տանը 1942 թվականին, հիմնականում ծածկելու համար ստորգետնյա բունկերի կառուցումը, որն այժմ հայտնի է որպես Արտակարգ իրավիճակների նախագահական օպերատիվ կենտրոն (PEOC): Այն ծառայում է որպես անվտանգ ապաստան և կապի կենտրոն ԱՄՆ նախագահի և մյուսների համար արտակարգ իրավիճակների դեպքում։

Սպիտակ տան առաջին բունկերը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ պաշտպանելու ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտին պետության մայրաքաղաք Վաշինգտոնի վրա օդային հարձակման դեպքում։

Ներկայիս PEOC տարածքն ունի ժամանակակից կապի սարքավորումներ, ներառյալ հեռուստացույցներ և հեռախոսներ՝ արտաքին պետական կառույցներին համակարգելու համար։ Սպիտակ տան անվտանգության խախտման ժամանակ, ներառյալ Վաշինգտոնի ՀՕՊ նույնականացման գոտու խախտումները (P-56 օդային տարածք), նախագահը և այլ պաշտպանված անձինք տեղափոխվում են գործադիր բրիֆինգի սենյակ՝ PEOC-ի կողքին։ PEOC-ը մշտապես համալրված է շուրջօրյա համատեղ ծառայության զինվորական սպաներով և ենթասպաներով[6]։

ԱՄՆ Սպիտակ տան համալիր - Արևելյան թևն աջ կողմում է

Թեոդոր Ռուզվելտի զգեստասենյակը վերածվել է կինոթատրոնի սենյակի` գրեթե բունկերի կառուցման հետ միաժամանակ, 1942 թվականին, Ֆրանկլին Ռուզվելտի ժամանակ[7]։ Հետագայում Արևելյան թևում տեղակայվել են նամակագրության, վայելչագիրների և սոցիալական քարտուղարի գրասենյակները։ Էլեոնորա Ռուզվելտը աշխատանքի է ընդունել Սպիտակ տան առաջին սոցիալական քարտուղարին[3]։

Ռոզալին Քարթերը, 1977 թվականին, առաջին առաջին տիկինն է եղել, որն իր սեփական գրասենյակն է ստեղծել Արևելյան թևում[8]։ Այսօր սոցիալական քարտուղարը պատրաստում է բոլոր հրավերներն ու գրավոր նամակագրությունը Սպիտակ տանն անցկացվող յուրաքանչյուր միջոցառման համար[3]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխնախագահ Դիք Չեյնին, առաջին տիկին Լորա Բուշը և երկրորդ տիկին Լին Չեյնին Նախագահական Արտակարգ Գործողությունների Կենտրոնում սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո

2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների ժամանակ մի շարք առանցքային աշխատակիցներ Սպիտակ տան իրենց գրասենյակներից տարհանվել են ԱՄՆ Արևելյան թևի բունկեր - PEOC: Այդ թվում փոխնախագահ Դիք Չեյնին, առաջին տիկին Լորա Բուշը, Լին Չեյնին, Քոնդոլիզա Ռայսը, Մերի Մատալինը, Գաղտնի ծառայության գործակալները, ԱՄՆ բանակի մայոր Մայք Ֆենզելը և այլոք։

Հարձակումների ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշy գտնվել է Ֆլորիդայի դպրոցում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Overview of the White House». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  2. «Second Floor of the East Wing». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «East Wing of the White House». The White House Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 7-ին.
  4. «First Floor of the East Wing». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  5. «Theodore Roosevelt Renovation: 1902». The White House Museum. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 7-ին.
  6. Darling, Robert J. (2010 թ․ հուլիսի 29). 24 Hours Inside the President's Bunker: 9-11-01: the White House. iUniverse. էջ 50. ISBN 978-1450244237.
  7. Johnson, Ted (2011 թ․ հուլիսի 23). «Now playing at the White House». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «Little-known facts about our First Ladies». Firstladies.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  9. Clarke, Richard A. (2004). Against All Enemies. New York: Free Press. էջ 4,5, 18. ISBN 0-7432-6024-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]