Արևածաղկի հրաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևածաղկի հրաթիթեռ
Արևածաղկի հրաթիթեռ
Արևածաղկի հրաթիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Pyralidae
Ցեղ Homoeosoma
Տեսակ Արևածաղկի հրաթիթեռ (H. nebulella)
Միջազգային անվանում
Homoeosoma nebulella

Արևածաղկի հրաթիթեռ (լատին․՝ Homo eosoma nebulellum), հրաթիթեռների ընտանիքի թիթեռ, արևածաղկի վտանգավոր վնասատու, երբեմն վնասում է նաև կանճրակն ու աստղածաղիկը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի բացվածքը 20-27 մմ է, առջևինները երկարացած են և մոխրագույն, միջնամասում ունեն 4 սև կետ, հետևինները առջևիններից լայն են և բաց գույնի՝ մուգ ջղերով և եզրերով։ Թրթուրների երկարությունը 15-16 մմ է, բաց մոխրագույն են, իսկ մեջքը պատված է 3 դարչնագույն շերտով։ Մարմինը ծածկված է նոսր, բաց դարչնագույն մազիկներով, գլուխը գորշ դեղին է։ Տարեկան տալիս է 1 սերունդ (հարավում՝ երբեմն՝ 2)։ Թրթուրները ձմեռում են հողում երկարավուն ոստայնապատ բոժոժներում, հարսնյակավորվում են գարնանը։ Թիթեռները թռչում են արևածաղկի ծաղկման սկզբին։ Էգերը ձվադրում են աստղածաղկազգիների ընտանիքի մոլախոտերի ծաղիկների վրա, այնուհետև արևածաղկի փոշանոթային օղակի ներսում։ Առաջին 2 հասակի թրթուրները սնվում են ծաղկափոշով, ծաղկի մասերով, ավելի մեծերն ուտում են սերմերի միջուկները, կրծոտում տերևների եզրերը, զամբյուղի պատյանը՝ կրծելով ուտում նրա հատակի միջուկը։ Վնասված զամբյուղներն անձրևի ժամանակ փտում են։ Վերջին հասակի թրթուրները բույսերից տեղափոխվում են հողի մեջ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Եվրոպայում, բացառությամբ՝ ծայր Հյուսիսարևելյան, Փոքր և Հարավարևմտյան Ասիայում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային գոտում, Արևմտյան Սիբիրում, Ղազախստանում և Միջին Ասիայում։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևածաղկի կայուն (հաստակեղև) սորտերի աճեցում, խորը աշնանահերկ՝ ձմեռող թրթուրների զգալի մասի ոչնչացման համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևածաղկի հրաթիթեռ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։