Jump to content

Արևածագ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևածագ
անգլ.՝ Sunrise
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա, համր կինո և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքThe Excursion to Tilsit?
Թվականսեպտեմբերի 23, 1927[1], 1927 և նոյեմբերի 4, 1927[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրիդրիխ Վիլհելմ Մուրնաու[2]
ՊրոդյուսերՈւիլյամ Ֆոքս
Սցենարի հեղինակՔառլ Մայեր և Հերման Զուդերման
ԴերակատարներՋանեթ Գեյնոր, Մարգարեթ Լիվինգսթոն, Ջորջ Օ'Բրայան, Ջեյն Ուինթոն, Արթուր Հաուսման, Ջոզեֆ ՄակԴոնալդ Ֆարել, Ռոբերտ Փերիշ, Ջինո Կոռադո, Բարրի Նորթոն, Քլարենս Ուիլսոն, Էդի Բոլանդ, Սալլի Էյլերս, Հերման Բինգ և Գիբսոն Գոուլենդ
ՕպերատորՉարլզ Ռոշեր և Կարլ Ստրասս
ԵրաժշտությունՈւգո Ռիզենֆելդ
ՄոնտաժՀարոլդ Դ․ Շուսթեր
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն91 րոպե
 Sunrise (film) Վիքիպահեստում

Արևածագ (անգլ.՝ Sunrise: A Song of Two Humans), 1927 թվական, դասական ժանրի գեղարվեստական համր ֆիլմ, նկարահանված՝ ԱՄՆ-ում Ֆրիդրիխ Վիլգելմ Մուրնաուի կողմից։ Առաջին կինոնկարը երաժշտական և աղմկաշատ ձևավորմամբ ըստ Մուվիտոն տեխնոլոգիայի։ Ֆիլմն առաջին անգամ կազմակերպված Օսկար մրցանակաբաշխության ժամանակ ստացել է մրցանակ «Երևելի բեմադրական արժանիքների համար»։

Ֆիլմի սցենարը հիմնվում է 1917 թվականին հրատարակված Հերման Զուդերմանի «Ճանապարհորդություն Տիլզիտ» վեպի վրա։ Ֆիլմի սցենարը նաև հիշեցնում է ավելի շուտ հրատարակված Թեոդոր Դրայզերի «Ամերիկյան ողբերգություն» վեպին[3]։

Սյուժեի հիմքում ընկած է դասական սիրային եռանկյունի։ Ենթավերնագրերում կերպարները ներկայացված են հետևյալ կերպ։ Տղամարդ, կին և կինը քաղաքից։

Տղամարդը սիրահարվում է քաղաքից մի կնոջ, ով համոզում է նրան իր կնոջ համար դժբախտ պատահար ստեղծել և տեղափոխվել իր մոտ՝ քաղաք։ Նրանք պայմանավորվում են, որ տղամարդն իբր կնոջը կտանի նավային զբոսանքի և կխորտակի վերջինիս։ Սակայն արդեն նավակի մեջ տղամարդը հասկանում է, որ չի կարող դա անել։ Կինը՝ կռահելով ամուսնու մտադրություն, վախեցած փախչում է, երբ նրանք մոտենում են քաղաքի նավակայանին։ Տղամարդն ընկնում է նրա հետևից՝ վերջինից ներողություն խնդրելու նպատակով։ Նրանք շրջում են ամբողջ քաղաքով և աստիճանաբար նրանց հաջողվում է վերամիավորել իրենց հարաբերությունները։ Նրանք միաժամանակ հայտնվում են եկեղեցում, որտեղ տեղի է ունենում հարսանեկան արարողութուն, որն էլ խորհրդանշական է դառնում վերջնական վերամիավորումով։

Նրանք վերադառնում են նավակի մոտ, բայց կես ճանապարհին փոթորիկ է բռնկվում։ Կինը հայտնվում է նավակից դուրս և ամուսինը նրան գործած եղեգ է փոխանցում, որը սկզբում նախատեսել էր հանցագործությունը թաքցնելու համար։ Քամին միմյանց հեռացնում է իրարից։ Լողալով մինչ ծովափը տղամարդը որոնումներ է կազմակերպում, բայց կնոջը չեն կարողանում գտնել։

Այդ ժամանակ հայտնվում է կինը քաղաքից, ով վստահ է, որ տղամարդը արել է իրենց պլանավորածը։ Տղամարդը զայրացած հարձակվում է նրա վրա և փորձում է շնչահեղձ անել ու հենց այդ պահին ափի մոտ հայտնաբերում են կնոջը և նա բաց թողնելով իր սիրուհուն՝ վազում է իր կնոջ մոտ։ Տղամարդը և նրա կինը գրկախառնվում են ծագող արևի ֆոնին։

  • Ջորջ Օ՛Բրայեն - Տղամարդ
  • Ջենետ Գեյնոր - Կին
  • Մարգարետ Լիվինգստոն - Կինը քաղաքից
  • Բոդիլ Ռոսինգ - հիվանդապահ
  • Ջ. Ֆարրել Մակդոնալդ - լուսանկարիչ
  • Ռալֆ Սիփերլի - վարսահարդար
  • Ջեյն Վինտոն - մատնահարդար
  • Արթուր Հաուսմեն - աներես ջենտլմեն
  • Էդդի Բոլանդ - սիրալիր ջենտլմեն
  • Գիբսեն Գուլենդ - վարորդ
  • Ջենետ Գեյնորը ստացել է «Օսկար» որպես լավագույն դերասանուհի 1927 թվականին նկարահանված ֆիլմերում, այդ թվում «Արևածագ» ֆիլմի համար։
  • Օպերատորներ՝ Չարլզ Ռոշերը և Կարլ Շտրուսսը այս ֆիլմի համար ստացել են «Օսկար» որպես «լավագույն նկարահանող թիմ»։
  • Մուրնաուի կինոնկարը մտցվել է ազգային ֆիլմերի շարքը դրա ստեղծման հետ մեկտեղ՝ 1989 թվականին։
  • 2012 թվականին կազմակերպված ամենամասշտաբային հարցումների թվով ուղղված կինոքննադատներին «Արևածագ» ֆիլմը ճանաչվել է լավագույնը բոլոր համր ֆիլմերից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. filmportal.de — 2005.
  3. American Film Criticism, from the Beginnings to Citizen Kane (ed. Stanley Kauffmann). Liveright, 1972. ISBN 978-0-87140-077-2. Page 195.
  4. The Top 50 Greatest Films of All Time | British Film Institute
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևածագ (ֆիլմ)» հոդվածին։