Արքայադուստր Լյուբիցայի նստավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայադուստր Լյուբիցայի նստավայր
Տեսակառանձնատուն
Երկիր Սերբիա
ՏեղագրությունՍտարի Գրադ, Բելգրադ և Բելգրադ
ՀասցեКнеза Симе Марковића 8, Београд11000
Հիմնադրված է1830
ՃարտարապետՆիկոլա Զիվկովիչ
Ժառանգության կարգավիճակհատուկ նշանակության մշակույթային հուշարձան և Սերբիայի պաշտպանված մշակութային հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Արքայադուստր Լյուբիցայի նստավայր (սերբ.՝ Конак књегиње Љубице, Konak knjeginje Ljubice), Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղակայված պալատ։ Իր մշակույթային ու ճարտարապետական կարևորության պատճառով նստավայրը ճանաչվել է բացառիկ կարևորության մշակույթային հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պալատը բնակության համար օգտագործվել է մինչև 1829 թվականը, բայց հաշվի առնելով նրա տարիքը և կարգավիճակը՝ արքայազն Միլոշ Օբրենովիչը որոշել է կառուցել մեկ այլ նստավայր։ Նոր նստավայրը, ինչպես շինարարության ընթացքում է անվանվել, ավելի մեծ ու բացառիկ էր քան արքունական նստավայրը, քանի որ ենթադրվել է, որ այն ցույց է տալու 1830 թվականին հաթթը շերիֆ (hatt-i serif — սրբազան գիր) (սուլթանական հրաման) ստանալուց հետո Օբրենովիչի իշխանության տնտեսական աճը և հետագա ամրապնդումը։

Նստավայրի շենքը 19-րդ դարի առաջին կեսի Բելգրադում քաղաքացիական ճարտարապետության պահպանված օրինակներից ամենանշանավորներից մեկն է։ Այն կառուցվել է 1829-1830 թվականներին։ Արքայազն Միլոշի նախագծի համաձայն նստավայրը պետք է ունենար երկակի նպատակ՝ լինել նրա ընտանիքի՝ արքայադուստր Լյուբիցայի (սերբական կիրիլիցա՝ Љубица Вукомановић) ու նրա որդիների՝ Միլանի (սերբական կիրիլիցա՝ Милан Обреновић II) և Միխայլոյի (սերբական կիրիլիցա՝ Михаило Обреновић) (հետագայում Սերբիայի կառավարիչներ) տունը, և միևնույն ժամանակ բնակելի պալատ։ Այն կառուցվել է սերբական շինարարության ռահվիրա Հաջի-Նեյմարի (սերբական կիրիլիցա՝ Хаџи-Неимар) գաղափարներով և ղեկավարությամբ։

Իշխան Միլոշը որոշել է Ոդենից (բուլղար․՝ Воден) վարձել շինարար՝ Հաջի Նիկոլա Զիվկովիչին, քանի որ այն ժամանակ Բելգրադում տարիներ շարունակ շինարարական աշխատանքներ չիրականացնելու պատճառով այդպիսիք չկային։ Այսպիսով, Հաջի-Նեյմարը դարձել է նորացված Սերբիայի առաջին շինարարը, և նա արքայազն Միլոշի առաջին կառավարման ընթացքում ղեկավարել է բոլոր շենքերը։ Շինարարությունն սկսվել է 1829 թվականի հուլիսին, իսկ նստավայրն ավարտվել է 1830 թվականի ուշ աշնանը։ Արքայադուստր Լյուբիցան 1830 թվականի նոյեմբերի 22-ին գրված նամակում ամուսնուն տեղեկացրել է, որ «նրանք բնակություն են հաստատել նոր նստավայրում»։ Ավելի ուշ՝ 1836 թվականին, կառուցվել է նոր թուրքական բաղնիք (համամ)՝ մեկ հարկանի թևով։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն գտնվում է Բելգրադի ամենահին թաղամասերից մեկում՝ արքայազն Սիմե Մարկովիցա փողոցի (սերբ.՝ Кнеза Симе Марковића) և Պետրոս թագավոր փողոցի (սերբ.՝ Улица Краља Петра I), նախկին Բոգոյավլենսկայա և Դուբրովացկայա փողոցների անկյունում։ Ներկայիս տաճարի եկեղեցու դիմաց է տեղակայված եղել հին իշխանական պալատը, որը ձգվել է պատրիարքարանի այսօրվա շենքի մուտքից մինչև արքայադուստր Լյուբիցայի ներկայիս նստավայրի այգին։

Արքայադուստր Լյուբիցայի նստավայրը տեղակայված է այգու կենտրոնում ազատ տարածության մեջ, որն, ինչպես այս տեսակի այլ շենքեր, ի սկզբանե պարսպապատվել է բարձր պատով և շրջապատվել է բուսականությամբ։ Այն ունեցել է արտաքին բակ, որտեղ կարելի էր մուտք գործել մեքենայի համար նախատեսված մուտքով, ինչպես նաև ընդարձակ ներքին այգի, որը նայում էր դեպի Կոսանչիչև վենաց(սերբ.՝ Косанчићев венац)։ Արքայադուստր Լյուբիցայի նստավայրը, որի գլխավոր ճակատին գերակշռել է դիվանհանայի (պարս.՝ دیوان‌خانه) (սենյակ, որն օգտագործվում է ծխելու և խոսելու համար) էրկերը, նայում է Սավա գետին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստավայրի հիմքն ունի ուղղանկյուն ձև և համամասնորեն մեծ է. այն ունի երեք հարկ՝ նկուղ, առաջին հարկ և վերին հարկ։ Նկուղը ծածկված է կամարներով, մինչդեռ առաջին և վերին հարկերը կառուցվել են դասական աղյուսով և «բոնդրուկի» ոճով՝ օգտագործելով չհրկիզվող աղյուսով լցված փայտե կառույցներ։ Քառանկյուն տանիքը ծածկված է սալիկներով, որի վրա կա ութանկյուն գմբեթ և ութ ծխնելույզ[1]։

Այս շենքն ունի սերբա-բալկանյան ոճի քաղաքային տների բոլոր բնութագրերը։ Առաջին և վերին հարկերում կա կենտրոնական դահլիճ, որի շուրջ տեղակայված են մնացած բոլոր սենյակները՝ ցուցադրելով տարածքի ավանդական արևելյան գաղափարը, որն առաջացել է ներքին բակի նախկին մոդելից։ Երկու հարկերում էլ կան դիվանհանաներ, որոնք ժամանակակից ճաշասենյակի նախատիպն են, ինչպես նաև ընդունարանի սենյակ։ Առաջին հարկում գտնվող դիվանհանան երկու աստիճանով առանձնացված է սենյակի մնացած մասից և շրջապատված է ցածրիկ եղրապատերով բաժանված փայտե սյուներով։ Այգի տանող լայն սանդուղքը գտնվում է անմիջապես դրա կողքին, և այս մուտքն ավելի լայն է քան փողոց տանող մուտքը[1]։

Մյուս դիվանհանան, որը գտնվում է վերին հարկում, ավելի հարմարավետ է։ Այն եզրապատված է պատերով և ունի միայն երկու սյուն, որոնք ուղղված են դեպի կենտրոնական տարածքը։ Նրա հատակը համահունչ էր շրջապատող հատակին, և դրանք բոլորը պատրաստված են եղել փայտից։ Այս դիվանհանայից բացվում է տեսարան դեպի փողոց[1]։

Չնայած այն հանգամանքին, որ արքայադուստր Լյուբիցայի նստավայրն իր ընդարձակ հայեցակարգով հավատարիմ է արևելյան ավանդույթներին, այն բեկումնային կետ է Բելգրադի ճարտարապետության մեջ, քանի որ իր արտաքին դիզայնով ու դեկորատիվ տարրերով մեծապես ցույց է տալիս եվրոպական ճարտարապետության ազդեցությունը։ Եվրոպական այս հայեցակարգերը հատկապես աչքի են ընկնում ֆասադների բազմազանությամբ, տանիքի կոտրված գծերով, ծխնելույզներով և գմբեթներով, ճակատների ճարտարապետական մշակման երկրորդական տարրերով՝ որմնասյուներով, կամարների եզրերով և պատուհանների շրջանակներով, պրոֆիլավորված պսակներով և ինտերիերի որոշ տարրերով։ Արքայադուստր Լյուբիցայի նստավայրի ճակատամասի էրկերները, որոնք սովորաբար ուղղանկյուն են, ունեն կիսաշրջանաձև հիմք[1]։

Պալատի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբիցա Վուկոմանովիչ, Սերբիայի արքայադուստր կոնսորտ

Արքայադուստր Լյուբիցայի նստավայրի մասին առաջին հիշատակումներից մեկը, որ թվագրվում է 1892 թվականին, պատկանում է ճանապարհորդ գրող Օտտո Դուբիսլավ Պիրչին[2]. «Բելգրադի մի փոքր մասն առանձնանում է մյուսների համեմատ, և դա մի փոքրիկ վայր է վերին քաղաքի գլխավոր փողոցի հարավ-արևմտյան ծայրում ։ (...) Չնայած իր ձևով ամենամեծը չէ, բայց այն ամենագեղեցիկ շենքն է, որը ես տեսել եմ Սերբիայում»։ Իր նպատակին համապատասխան, նոր նստավայրը տարբերվում էր սովորական առանձնատներից և «ունի որոշակի տարրեր, որոնք (...) այն մեծ փաշաների ու հարուստ բեյերի (թուրք. փոքր շրջանի կամ գավառի ղեկավար) ամրացված պալատների շարքին են դասում»[3]։

Արքայադուստր Լյուբիցան, բնույթով համեստ, ցանկանում էր պալատում աշխարհիկ կյանք կազմակերպել։ 1831 թվականի հունվարի 1-ին արքայադստեր և արքայազն Միլոշի միջև պահպանված նամակագրության մեջ ասվում է, որ արքայադուստրը խնդրել է իր ամուսնուն «․․․ պալատում ծառաներին կարմիր գուլպաներով ապահովել»։ Ենթադրաբար, արքայադուստրը բացասական պատասխան է ստացել՝ հաշվի առնելով, որ հունվարի 24-ի նամակում նա պնդում է, որ «կարող է առանց ծառաների ապրել, ինքնուրույն սպասարկել հյուրերին»։

Արքայազն Միլոշի առաջին թագավորության ժամանակ գլխավոր պետական գանձարանը գտնվել է արքայադուստր Լյուբիցայի նստավայրում։ Մինչև արքայազն Միխայլոյի վերադարձը Սերբիա (1840 թվականին),ով այնտեղ ապրեց մինչև 1842 թվականը, իշխանական փոխարքայությունն իր հանդիպումներն անց է կացրել նստավայրում։

Ճեմարանից պատկերասրահ և թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ այնտեղ է գտնվել վարժարանը, այնուհետև Բելգրադի առաջին գիմնազիան և Գերագույն վերաքննիչ դատարանը։ 1912 թվականին այստեղ է գտնվել խուլ ու համր երեխաների ուսուցման հաստատությունը, իսկ 1929 թվականից՝ ժամանակակից արվեստի թանգարանը։ Մինչև 1941 թվականի ապրիլի 6-ը նստավայրում գործել է եկեղեցական թանգարան։ 1945-1947 թվականներին այստեղ է գտնվել պատրիարքարանի մի մասը, իսկ 1947 թվականից՝ մշակութային ժառանգության պահպանման հանրապետական ինստիտուտը[4]։

Պահպանման և վերականգնման աշխատանքներն իրականացվել են 1971-1979 թվականներին, երբ կատարվել են ֆասադների և ինտերիերների վերականգնման ու նորացման աշխատանքներ։ Այս առիթով արքայադուստր Լյուբիցայի նստավայրը, որն այսօր Բելգրադի թանգարանի անբաժանելի մասն է, հարմարեցվել է հեղինակավոր թանգարանային ցուցադրության համար[4]։

Արքայադուստր Լյուբիցայի նստավայրը 1979 թվականին հռչակվել է հատուկ նշանակության մշակութային սեփականություն[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Princess Ljubica's Residence» (PDF). beogradskonasledje.rs. Cultural Heritage Preservation Institute of Belgrade.
  2. [Пирх Ото Дубислав, Путовање по Србији у год. 1829, Београд, 1899.]
  3. [Бранислав Ђ. Којић, Варошице у Србији XIX века, Београд 1970.]
  4. 4,0 4,1 4,2 «The Residence of Princess Ljubica - Belgrade City Museum». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.