Էդեսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էդեսա
հուն․՝ Έδεσσα
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես611 կմ²
ԲԾՄ320 մետր
Բնակչություն17 168 մարդ (2021)
Հեռախոսային կոդ23810
Փոստային դասիչ58200
Պաշտոնական կայքedessa.gr
Էդեսա (Հունաստան)##
Էդեսա (Հունաստան)

Էդեսա[1] (հուն․՝ Έδεσσα[2]), հնադարյան քաղաք Հունաստանում։ Ժամանակակից քաղաքը կառուցված է հնադարյան Ակրոպոլիսի տեղում։ Կենտրոնական Մակեդոնիայում ծայրամասային Պելայի և Էդեսիայի միության վարչական կենտրոնն է։ Բնակչության թիվը 2011 թվականի տվյալներով հասնում էր 18229-ի[2]։ X-րդ դարից մինչև 1912 թվականը քաղաքը անվանել են Ոդեն (բուլղար․՝ Воден)[3]: 1970-ական թվականներից զբոսաշրջության կենտրոն է[3]։ Քաղաքով անցնում է գետ, որը բաժանվում է բազմաթիվ ջրանցքների։ Գլխավոր տեսարժան վայրերն են՝ հայտնի ջրվեժները և դրանց մոտակա ջրաշխարհները։

Քաղաքի մոտակայքում տեղակայված է Կայմակցալան լեռնադահուկային կենտրոնը։ Քաղաքի մոտակայքով անցնում է Էգնատիա ավտոմայրուղին։ Քաղաքում է գտնվում Սալոնիկ-Բիլֆորա երկաթուղային կայարանն ու Պրոաստիակոս Սալոնիկի 2-րդ գիծը։

Ջրվեժ Էդեսայում
Ջրի հոսքն Էդեսայի ջրվեժների այգում
Թեմի շենք

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեդոնիայի առաջին կայսր Կառանը մեր թվարկությունից առաջ 814 թվականին Էդեսան դարձրեց Հին Մակեդոնիայի մայրաքաղաք[3]։ Մեր թվարկությունից առաջ 304 թվականին Մեսոպոտամիում հիմնվել էր քաղաք, որը նույնպես կոչվում էր Էդեսա։ Մ.թ.ա. 2–րդ դարում Հունաստանը նվաճեց Հռոմը, այդ թվում նաև՝ Էդեսան։ Կառուցվեց Էգնատիևայի ճանապարհը։

Քաղաքը գտնվում էր Աթենքի, Հռոմի, Սալոնիկի և Կոստանդնուպոլսի առևտրային ուղիների հատման կետում, ինչն էլ հանգեցրել է քաղաքի զարգացմանը։ Քղաքը երկար ժամանակ ակտիվ զարգացել է։ Քաղաքը բաժանվեց վերին և ստորին քաղաքների։

989 թվականին Բյուզանդական կայսրության հետ պատերազմի ժամանակ Էդեսան գրավվել է Բուլղարիայի առաջին կայսեր Սիմեոն Առաջինի կողմից[3]։ 1003 թվականին բյուզանդական կայսր Բարսեղ Բ Բուլղարասպանը վերադարձրեց Եդեսան[3]։

1204 թվականին Խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակ Էդեսան մտավ Ֆեսսալոնիկի թագավորության կազմ, որտեղ թագավորում էր Բոնիֆացիյ I Մոնֆերրատսկին։ 1218-1219 թվականներին Էպիրայի կառավարիչ Ֆյոդոր Կոմնին Դուկան էդեսան հետ գրավեց խաչակիրներից և այն միացվեց Էպիրոսի բռնապետության տարածքին։ 1252-1254 թվականներին Միքայել VIII Պալեոլոգոսի կառավարության ժամանակ էդեսան մտավ Նիկիայի կայսրություն[3]։

1341 թվականին Բյուզանդիայի քաղաքական պատերազմի ժամանակ քաղաքը պաշարեց սերբիական թագավոր Ստեփան Ուրոս IV Դուշանը, իսկ 1342 թվականին քաղաքը նվաճված էր սերբիացիների կողմից։ Կոսովոյի ճակատամարտից հետո, 1389 թվականին, Էդեսան պաշարված էր Օսմանյան կայսրության կողմից[3]. Город много месяцев держал героическую оборону под руководством монаха Серафима[4]: Քաղաքը նվաճվեց քաղաքացիներից մեկի դավադրության պատճառով։ Քաղաքի նվաճումից հետո վանական Սերաֆիմը նետվել է ջրվեժ, որն անվանվել է նրա անունով և անունը թարգմանվում է որպես «Վանականը ներսում»։

1395 թվականի երկրաշարժից հետո էդեսան ամբողջովին ավերվել էր։ 1668 թվականին քաղաք է այցելել զբոսաշրջիկ Էվլիյա Չելեբին։

1845 թվականին քաղաք այցելած ռուս սլավոնագետ Վիկտոր Գրիգորևիչը նշել է, որ Ոդենը խառը բնակչություն ուներ, սակայն, այնուամենայնիվ բնակչության մեծ մասը բուլղարներ էին[5]։

1802 թվականին կառուցված էր երկաթուղային ճանապարհ մինչև Բիտոլա։ 1895 թվականին կառուցված էր առաջին մանածագործվածքային գործարանը ջրային ակի շարժակով («սպիտակ անկյուն»-ի վրա)։ 1902 թվականին կառուցվեցին քաղաքային ժամեր և նոր մզկիթ («Յենի-Դժամի»)[3]։

Էդեսի հանրային միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդեսի հանրային միության մեջ մտնում է չորս բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 19036 մարդ[2]։ Մակերեսը 38,981 քառ. կմ է[6]։

Անվանում Բնակչություն (2011)[2], մարդ
Կեսարիանա 81
Պրոաստիոն 43
Էդեսա 18229
Էկլիսիորիխորիոն 683

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1913 8846
1928 9441
1938 13115
1940 12377
1951 14940
1961 15534
1971 13947
1981 16642
1991 17352[7]
2001 18493[7]
2011 18229[2]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Έδεσσα - 3000 χρόνια ιστορίας & πολιτισμού» (հունարեն). www.edessacity.gr. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  4. Κωνσταντινος Α. Βακαλόπουλος Επίτομη Ιστορία της Μακεδονίας. — Θεσσαλονίκη: Αδελφών Κυριακίδη, 1988. — P. 20.
  5. Григорович, В. Очеркъ путешествія по Европейской Турціи. — М., 1877. — С. 93.
  6. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 404. — ISSN 1106-5761.
  7. 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.