Jump to content

Բելգրադի վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբիցա իշխանուհու պալատը,  Բելգրադի վարժարանի գտնվելու վայրը 1844-1863 թթ. ժամանակահատվածում

Բելգրադի վարժարան (սերբ.՝ Београдски Лицеј), վարժարան, որը գործում է Սերբիայի իշխանությունում, առաջին սերբերեն ուսուցանող բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ Հիմնադրվել է 1838 թվականին իշխան Միլոշ Օբրենովիչի կողմից Կրագուևաց քաղաքում։ Ավելի ուշ տեղափոխվել է Բելգրադ, որտեղ գտնվում էր իշխանուհի Լյուբիցայի պալատում, ընդհուպ մինչև 1863 թվականը, որից հետո վերափոխվել է և դարձել Բարձրագույն դպրոց։

1838 թվականի հուլիսի 1-ին իշխանը Միլոշ Օբրենովիչը հրամանագիր է ստորագրել Կրագուևաց քաղաքում վարժարանի ստեղծման համար, որը նախատեսված էր 17-22 տարեկան երիտասարդների համար՝ ուսուցման չորս տարի ժամկետով, ի սկզբանե ուսումնական ծրագիրը, որը մշակված է Կրթության նախարարության կողմից, ընդգրկված էին այնպիսի տարրեր, ինչպիսիք են փիլիսոփայությունը, պատմությունը, մաթեմատիկան, վիճակագրությունը, գերմաներեն լեզուն և նկարչությունը։ Սեպտեմբերին իշխանը հաստատեց առաջարկած ուսումնական պլանը, և հոկտեմբերի 1-ին սկսվել են պարապմունքները։ Որպես առաջին դասախոսների հանդես են եկել պրոֆեսոր Պետար Ռադոմանովիչը և Աֆանասի Տորովիչը, ռեկտորի պաշտոնում նշանակել են Աթանասիյե Նիկոլիչը, որը կազմել է վարժարանի սեփական դասագրքերը։ Առաջին փուլում վարժարան ընդունվել են 21 մարդ, այդ թվում՝ նրանցից 17-ը ուսուցումը անցան մինչև վերջ։ Երկրորդ ուսումնական տարում ծրագրում լրացուցիչ ներառված են եղել ֆիզիկան, երկրաչափությունը և ֆրանսերենը։ Ապա 1840 թվականին որպես դասավանդման պարտադիր առարկա է դարձել ուղղափառության հիմքերի դասավանդումը։

1841 թվականին վարժարանումփիլիսոփայական բացի հայտնվեց իրավաբանական ֆակուլտետ, ուսումնական հաստատությունը տեղափոխեցին Բելգրադ, որտեղ այն գտնվում էր սկզբում մասնավոր տանը, իսկ 1844 թվականից՝ իշխանուհի Լյուբիցայի պալատում։ 1845 թվականին պրոֆեսոր Վուկ Մարինկովիչի աջակցությամբ վարժարանում ֆիզիկայի պարապմունքների համար հավաքվել է ժամանակակից հսկիչ-չափիչ սարքեր։ 1853 թվականին փիլիսոփայական և իրավաբանական ֆակուլտետներին ավելացրել են տեխնիկական ֆակուլտետը։ Այդ ժամանակահատվածում վարժարանում դասավանդում էին բազմաթիվ հայտնի գիտնականներ ու մանկավարժներ, որոնցից են՝ Կոնստանտին Բրանկովիչը, Յովան Ստերիա Պոպովիչը, Մատիա Բանը, Ջուրո Դանիչիչը Յիոսիֆ Պանչիչը, Պանտա Սրեչկովիչը, Լյուբոմիր Նենադովիչը, Մատֆեյ Նենադովիչը և այլն[1][2]։

Հայտնի է, որ 25 տարվա ընթացքում վարժարանի ունկնդիրները կազմում էին 1216 մարդ։ Ոչ բոլորն են կարողացել հասնել ավարտական քննություններին, ոմանք էլ ստիպված են եղել դադարեցնել ուսումը առողջական խնդիրների պատճառով, որոշ մարդկանց հեռացրել են ֆինանսական խնդիրների պատճառներով։ Թողարկումից հետո հատկապես տաղանդավոր ուսանողները արժանացել են պետական կրթաթոշակների, որը թույլ է տվել նրանց շարունակել ուսումը արտասահմանում[3]։ 1847-1851 թվականների ժամանակահատվածում վարժարանում գործել է է Սերբիացի երիտասարդների թիմը, ուսանողների կամավոր միավորում՝ այս նախաձեռնությունը հետագայում արգելված է եղել Պետական խորհրդի կողմից կանոնադրությունը անտեսողների քննադատության համար[4]։

1863 թվականին վարժարանը տեղափոխվել է նոր շենք, կառուցված կապիտան Միշա Անաստասիևիչի ֆինանսական աջակցությամբ, և վերակազմավորվել է Բարձրագույն դպրոցում, որը 1905 թվականին դարձել է Բելգրադի համալսարանի հիմքը։

Վարժարանի դասախոսները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. y. «Формирање Универизтета у Београду и настанак студија физике и метеорологије». Ff.bg.ac.rs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 20. 9. 2011.-ին.
  2. «Историјат Хемијског факултета». Chem.bg.ac.rs. Վերցված է 20. 9. 2011.-ին.
  3. Школе у Београду пре сто година 1860-1870, Педагошки музеј, каталог изложбе, Београд мај 1967.
  4. Милорад Радевић: Дружина младежи србске (1847-1851), стр. 133-138, Историјски часопис књ. -{XXV-XXVI}-, Београд 1979, -{ISSN}- 0350-0802

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]