Արփի Աթաբեկյան
Արփի Աթաբեկյան | |
---|---|
Ծնվել է | 1989 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ |
Մասնագիտություն | թարգմանչուհի և թյուրքագիտություն |
Արփի Ներսեսի Աթաբեկյան (1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թուրքագետ, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփի Աթաբեկյանը ծնվել է Երևանում, 1989 թվականին։ Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը։ 2011 թվականին ստացել է DAAD (Der Deutsche Akademische Austauschdienst e. V.) և Հումբոլդտի համալսարանի գերազանցության կրթաթոշակ։ 2014 թվականին ավարտել է գերմանաթուրքական մագիստրոսական ծրագրի հասարակագիտության բաժինը (GeT MA– Միջին Արևելքի Տեխնիկական Համալսարան/Բեռլինի Հումբոլդտ համալսարան)։ 2018 թվականին ստացել է Գենդերային ուսումնասիրություններ ծրագրի մագիստրոսի աստիճան Կենտրոնական եվրոպական համալսարանում[1]։ Արփի Աթաբեկյանի ակադեմիական հետաքրքրություններն են թուրքական մոդեռնիստական գրականությունը, ֆեմինիստական գրականությունը, գրականության սոցիոլոգիան։ Թարգմանական գործերի շարքում են՝ Էլիֆ Շաֆաք-ի «Ստամբուլի բիճը», «Եվայի երեք դուստրերը», «Պատիվ», Օրհան Փամուք-ի «Իմ անունը կարմիր է», «Սև գիրքը», «Կարմրահեր կինը», Ահմեդ Ումիթ-ի «Ստամբուլի հուշը» և այլն[2]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Թեմելքուրան Էջե։ Դարձ.- Երևան։ Անտարես, 2018.- 548 էջ.- (Օտարգիր)։
- Խոսում են Թուրքիայի հայերը /Կազմող՝ Ֆ. Բալանջար.- Երևան։ Հրանտ Դինք հինադրամ, 2021.- 203, 47 չհ. էջ.- (Լռության ձայները, № 1):
- Մեր ներսի հայը (1915-2015) /Կազմ.՝ Յ. Բեներ.- Երևան։ Անտարես, 2021.- 414 էջ.- (Բաբելոնյան գրադարան).- Բովանդ-ից՝ Ցիղիթ Բեներ. Նախաբան; Ո՞վ ենք «մենք», «ովքե՞ր» են մեր նախնիները; Սեմա Քայգուսուզ. Ժակլինը, որ տուն չէր մտնում։
- Շահինքանաթ Սառա, Այշե Ինան։ Երեք փիսիկ, մեկ երազանք.- Երևան։ Անտարես, 2020.- 32 էջ։
- Շաֆաք Էլիֆ։ Եվայի երեք դուստրերը.- Երևան։ «Անտարես», 2020.- 488 էջ.- (Օտարգիր)։
- Շաֆաք Էլիֆ։ Պատիվ.- Երևան։ Անտարես, 2020.- 512 էջ.- (Օտարգիր)։
- Շաֆաք Էլիֆ։ Ստամբուլի բիճը։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2012.- 408 էջ.- (Արգելված գրքեր)։
- Շաֆաք Էլիֆ։ Ստամբուլի բիճը։ Հինգ գրքից։ [Բրայլի գրատիպ].- Երևան։ Հայաստանի կույրերի միավորման հրատ., 2013․- Գիրք 1. - 164 էջ։ Գիրք 2. - 188 էջ։ Գիրք 3. - 164 էջ։ Գիրք 4. - 172 էջ։ Գիրք 5. - 160 էջ։
- Ջենգիզ Էրջյումենթ։ Կլառնետահարը։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2015.- 396 էջ.- (Օտարգիր)։
- Սյոնմեզ Բուրհան։ Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ.- Երևան։ Անտարես, 2021.- 259 էջ.- (Օտարգիր)։
- Տանպինար Ահմեդ Համդի։ Խաղաղություն։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2013.- 504 էջ.- (Օտարգիր)։
- Ումիթ Ահմեդ։ Ձյան հոտը /Խմբ.՝ Ա. Նիկողոսյան.- Երևան։ Անտարես, 2023․- 388 էջ.- (Օտարգիր)։
- Ումիթ Ահմեդ։ Ստամբուլի հուշը։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2015.- 792 էջ.- (Օտարգիր)։
- Փամուք Օրհան։ Իմ անունը կարմիր է.- Երևան։ Անտարես, 2014.- 494 էջ.- (Նոբելյան մրցանակակիրներ)։
- Փամուք Օրհան։ Կարմրահեր կինը։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2017.- 272 էջ.- (Օտարգիր)։
- Փամուք Օրհան։ Սև գիրքը։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2017.- 496 էջ.- (Նոբելյան մրցանակակիրներ)։
- Օղուզ Բիրգյուլ։ Հա՛հ։ Վեպ /Թուրքերեից թարգմ.՝ Ա. Աթաբեկյան, Ն. Թադևոսյան, Ա. Սարուխանյան, Ա. Շաքարյան, Վ. Բալյան, Տ. Սարգսյան, Ս. Պետրոսյան.- Երևան։ Անտարես, 2017.- 160 էջ.- (Օտարգիր)։
- Օրալ Ֆ. Տարբեր, բայց նույնը.- Երևան։ Անտարես, 2020.- 28 չհ. էջ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Atabekyan, Arpi. «Interview with Arpi Atabekyan». Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ ««Ստամբուլի հուշը»՝ վեպ սովորական թուրքի մասին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արփի Աթաբեկյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.