Արփենիկ Տեր-Աստվածատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփենիկ Տեր-Աստվածատրյան
Դիմանկար
Ծնվել է1899
ԾննդավայրՎերին Ազա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն կամ Գողթն, Վասպուրական, Մեծ Հայք
Մահացել էհունվարի 2, 1927(1927-01-02)
Մասնագիտությունմանկավարժ
ԱմուսինԵղիշե Չարենց

Արփենիկ Տեր-Աստվածատրյան (1899, Վերին Ազա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն և Գողթն, Վասպուրական, Մեծ Հայք - հունվարի 2, 1927(1927-01-02)), հայ մանկավարժ, Եղիշե Չարենցի առաջին կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Տեր-Աստվածատրյանը ծնվել է 1899 թվականին, Գողթն գավառի Վերին Ազա գյուղում[1]։ Նախնական կրթություն է ստացել Թիֆլիսի ուսումնարանում, որից հետո՝ 1920 թվականին մեկնել է Երևան և աշխատանքի անցել Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեին կից որբանոցին կից դպրոցում, աշխատել է հատուկ խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Նա հետաքրքրվել է հայկական և ռուսական պոեզիայով, ինչպես նաև սիրել է ասմունքել։ Այդ նույն դպրոցում ուսուցիչ է աշխատել նաև Եղիշե Չարենցը։ Նրանք ամուսնացել են 1921 թվականին և մեկնել Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։

1926 թվականի սեպտեմբերի 5-ին Չարենցը ձերբակալվել է՝ իրավաբան Սերգեյ Այվազյանի աղջկա վրա ատրճանակով կրակելու և վիրավորելու համար[2]։ Արփենիկն այդ ժամանակ գտնվել է Լենինգրադում։ Երևան վերադառնալուց հետո, դեկտեմբերի վերջին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է․ նրա մոտ առաջացել են հղիության հետ կապված բարդություններ։ Տեր-Աստվածատրյանը մահացել է 1927 թվականի հունվարի 2-ին, Երևանի առաջին հիվանդանոցում[3]։ Կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար Չարենցին ազատ են արձակել բանտից։ Արփենիկին հուղարկավորել են Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում, նրա գերեզմանը չի պահպանվել։

Ըստ որոշ աղբյուրների՝ Արփենիկի դագաղում Չարենցը թողել է ինչ-որ ձեռագրեր՝ հավանաբար Արփենիկին նվիրված բանաստեղծություններ։

Չարենցը Արփենիկ Տեր-Աստվածատրյանին է նվիրել «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը։ Նրա հիշատակին գրողը նվիրել է «Էպիքական լուսաբաց» ժողովածուն, «Նավզիկե» պոեմը, այլ բանաստեղծություններ[4]։

Իզաբելլա Նիազյան-Կոդաբաշյանի հետ ամուսնությունից ծնված իրենց մեծ աղջկան Չարենցն անվանակոչել է Արփենիկ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՅՍՕՐ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է. ՊՈԵՏԻ ՄԵԾ ՍԵՐԸ՝ ԱՐՓԵՆԻԿ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  2. Բակունցի ատրճանակը և Չարենցի կրակոցը
  3. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ ԵՎ ԷԴԳԱՐ ՊՈ / Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
  4. «Էպիքական լուսաբաց». armenianhouse.org. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]