Արտուրո Մարկես
Արտուրո Մարկես | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1950[1][2] (73 տարեկան) Ալամոս, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3] |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Կրթություն | Մեքսիկայի ազգային կոնսերվատորիա և Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ |
Պարգևներ | |
Կայք | arturomarquez.org |
Ստորագրություն | |
Arturo Márquez Վիքիպահեստում |
Արտուրո Մարկես (իսպ.՝ Arturo Márquez, դեկտեմբերի 20, 1950[1][2], Ալամոս, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), նվագախմբային երաժշտության մեքսիկացի կոմպոզիտոր, որն իր ստեղծագործություններում ներառում է մեքսիկական ազգային երաժշտական ձևերն ու ոճերը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտուրո Մարկեսը ծնվել է 1950 թվականին Մեքսիկայի Սոնորա նահանգի Ալամոս քաղաքում՝ Արտուրո Մարկեսի և Ավրորա Մարկես Նավառոյի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ինը երեխաներից առաջնեկը, և միայն նա է զբաղվել երաժշտությամբ։ Մարկեսի հայրը Մեքսիկայում, ավելի ուշ` Լոս Անջելեսում մարիաչի երաժիշտ էր, հայրական պապը՝ մեքսիկացի ժողովրդական երաժիշտ Սոնորա և Չիուաուայի հյուսիսային նահանգներից։ Հոր և պապիկի շնորհիվ Մարկեսը մանկուց եղել է մի քանի երաժշտական ոճերի ազդեցության տակ, մասնավորապես, մեքսիկական «սալոնային երաժշտության», որն ազդել է նրա հետագա երաժշտական ռեպերտուարի վրա։
Մարկեսը ստեղծագործել սկսել է 16 տարեկան հասակում, այնուհետև ընդունվել է Մեքսիկայի երաժշտական կոնսերվատորիա, որտեղ 1970-1975 թվականներին սովորել է դաշնամուրի և երաժշտության տեսություն։ Հետագայում 1976-1979 թվականներին կոմպոզիցիա է սովորել Ֆեդերիկո Իբարայի, Խոակին Գուտիերես Էրասի և Էկտոր Քինտանարի (Միրանդա 2001) մոտ։ ԱՄՆ-ում արժանացել է Ֆուլբրայթի կրթաթոշակի և 1990 թվականին Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտից ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան։
Դանսոնները (Danzón) հիմնված են Մեքսիկայի Վերակրուս նահանգի երաժշտության վրա։ Danzón no. 2-ը ընդգրկվել է Սիմոն Բոլիվարի երիտասարդական նվագախմբի ծրագրում դիրիժոր Գուստավո Դուդամելի 2007 թվականին Եվրոպա և ԱՄՆ կատարած շրջագայությունների ժամանակ։ Այն նաև բացահայտեց կոմպոզիտորի կողմից գրված այլ ստեղծագործություններ, որոնք ավելի հաճախ են կատարվում ամբողջ աշխարհում և Լատինական Ամերիկայում։ Տավիղի և մագնիտոֆոնի համար գրված Son a tamayo ստեղծագործությունը 1996 թվականին ներկայացվել է Տավիղների համաշխարհային կոնգրեսին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Leyenda De Miliano, նվագախմբի համար
- Danzón No. 1, նվագախմբի համար
- Danzón no. 2, նվագախմբի համար
- Marcha a Sonora
- Espejos en la Arena, թավջութակի և նվագախմբի համար
- Danzón no. 3, ֆլեյտայի, կիթառի և փոքր նվագախմբի համար
- Danzón no. 4, կամերային նվագախմբի համար
- Danzón no. 5, portales de madrugada, կլառնետի քառյակի համար
- Zarabandeo, կլառնետի և դաշնամուրի համար
- Son a tamayo, տավիղի և մագնիտոֆոնի համար (ներկայացվել է 1996 թվականի Տավիղների համաշխարհային կոնգրեսին), Música para Mandinga-ի հետ, էլեկտրոակուստիկ ստեղծագործություն
- Octeto Malandro
- Danza de Mediodía, փողային քվինտետի համար
- Días de Mar y Río
- En Clave, for piano
- Homenaje a Gismonti, լարային քառյակի համար
- Paisajes bajo el signo de cosmos, նվագախմբի համար
- Noche de luna, երգչախմբի և նվագախմբի համար
- La pasión según San Juan de Letrán, De máscaras
- Danzón No. 8, Homenaje to Maurice, նվագախմբի համար
- Conga del Fuego Nuevo, նվագախմբի համար
- Alas (a Malala Yousafzai), կլառնետի, նվագախմբի և երգչախմբի համար
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Noche de luna. Orquesta Sinfónica de Quintana Roo, México, sin fecha.
- Canto claro. Coro de Cámara de Bellas Artes, INBA-SACM, México, sin fecha.
- Ron-do. Cuarteto Latinoamericano. Musart -CIMM -INBA. México, sin fecha.
- Peiwoh. Lidia Tamayo (arpa). EMI Capitol - CIMM. Colección Hispano - Mexicana de Música Contemporánea. México, 1987.
- Moyolhuica. Danilo Lozano (flauta). INBA - SACM - CNCA. México, 1993.
- Danzón no. 2. Música Sinfónica Mexicana - Urtext. México, 1996.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային պարգև արվեստի և գիտությունների ոլորտում, Մեքսիկա, 2009 թ.
- Վաստակաշատ շրջանավարտ մրցանակ, պարգևատրվել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտի կողմից
- 1994 թվականի Կարակասի միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է կոմպոզիտորի պատվին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
- ↑ (Mexico), Sociedad de Autores y Compositores de Música; (Mexico), Fondo de Cultura Económica (1996-1998). Diccionario de compositores mexicanos de música de concierto, siglo XX. Sociedad de Autores y Compositores de Música. ISBN 9681656474. OCLC 36270381.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Esquer, José Carlos (2009) Mar que es arena y espejos: un acercamiento a la obra del compositor Arturo Márquez; Instituto Sonorense de Cultura, ISBN 978-60-7759-808-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arturo Márquez
- Arturo Márquez, Semblanza
- Making Of Danzón No. 2 ՅուԹյուբում Interview about the making of a short film with his famous piece, in Spanish.
- A mariachi's journey is the ballad of a lifetime
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտուրո Մարկես» հոդվածին։ |
|