Արտուշ Թամոյան
Արտուշ Թամոյան | |
---|---|
1960-ականներ - | |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կոչում | մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Ղոչազի, Կոռնիձորի, Գորիսի, Խնածախի, Սառնունքի, Աղիտուի, Անգեղակոթի և Բիչանակի պաշտպանական մարտերին ու Լաչինի միջանցքի ընդլայնմանը |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1988) |
Պարգևներ |
|
Արտուշ Ջալիլի Թամոյան (1960-ականներ, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), եզդի պետական և զինվորական գործիչ։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լենինական քաղաքում (այժմ՝ Գյումրի)։
1967-1977 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Պ․ Դուրյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1974-1988 թվականներին զբաղվել է սամբո և ձյուդո ըմբշամարտով։ Նշված մարտարվեստների վարպետ է։
1983-1988 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ 1986 թվականին Լենինականի ՊՊԾ վաշտում ընդունվել է աշխատանքի որպես միլիցիոներ։ Մասնակցել է 1988 թվականի երկրաշարժի փրկարարական աշխատանքներին։
Պետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին ՆԳ վարչությունում ֆիզիկական պատրաստականության գծով նշանակվել է տեսուչ։ 1991-1994 թվականներին աշխատել է որպես ՆԳ վարչության կադրերի բաժանմունքի տեսուչ, հետո՝ ավագ տեսուչ։ 1994 թվականի դեկտեմբերից տեղափոխվել է Գյումրու քրեական հետախուզության բաժանմունք՝ որպես օպեր-լիազոր։ 1999 թվականի հունիսի 5-ին տեղափոխվել է ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնին՝ առ այսօր։
Կամավոր մասնակցել է ՀՀ սահմանամերձ գոտիների պաշտպանությանը։ Մասնակցել է Ղոչազի, Կոռնիձորի, Գորիսի, Խնածախի, Սառնունքի, Աղիտուի, Անգեղակոթի և Բիչանակի պաշտպանական մարտերին ու Լաչինի միջանցքի ընդլայնմանը։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամբո և ձյուդո ըմբշամարտի ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ Ոստիկանության առաջնությունների բազմակի հաղթող։ 1999 թվականին ստացել է ոստիկանության մայորի կոչում։
Երկրապահ կամավորականների միության անդամ է։
Պարգևատրվել է՝
- «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ
- «Փառապանծ մարտիկ» մեդալ
- 5-րդ բրիգադի ազատամարտիկների խորհրդի հուշամեդալ
- «Ռազմիկ Վասիլյան» մեդալ
- «Մայրական երախտագիտություն» մեդալ
- «Հայոց արծիվ» մեդալ և այլն[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ազիզ Թամոյան, Հասան Թամոյան (2010). Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում. Երևան: Սպիկա. էջ 132. ISBN 978-99941-898-2-3.