Jump to content

Արտյոմ Տարասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյոմ Միխայլովիչ Տարասով
ռուս.՝ Артём Михайлович Тарасов
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1950(1950-07-04)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Մոսկվա
Մահացել էհուլիսի 22, 2017(2017-07-22) (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան Հունաստան Հունաստան
ԿրթությունՄոսկվայի լեռնային ինստիտուտ,Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոն բիզնես դպրոց
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գործարար, Պետական Դումայի անդամ և ձեռնարկատեր
ԱշխատանքՔաղաքական գործիչ, գործարար, գիտնական, դերասան
ԱշխատավայրՌուսաստանի գերագույն խորհրդի (1990), Պետական դումայի (1993 — 1996) պատգամավոր, Ռուսաստանի նախագահի թեկնածու (1996), Մոսկվայի իննովացիայի ինստիտուտի տնօրեն, «Պատմամշակութային արժեքների փրկություն» բարեգործական հիմնադրամի նախագահ
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
ԿուսակցությունՅաբլոկո, ԽՄԿԿ և Russian Ecological Party "The Greens"?
Անդամություն1st State Duma of the Russian Federation?
ԵրեխաներՖիլիպպ (1989)[1]
Կայքartem-tarasov.ru
 Artyom Tarasov Վիքիպահեստում

Արտեմ Միքայելի Թորոսյան (ռուս.՝ Артём Миха́йлович Тара́сов) (հուլիսի 4, 1950(1950-07-04), Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2017(2017-07-22), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական պետական և քաղաքական հայազգի գործիչ, մեկենաս, գործարար, գիտնական, դերասան, Ռուսաստանի գերագույն խորհրդի (1990), Պետական դումայի (1993 — 1996) պատգամավոր[2], Ռուսաստանի նախագահի թեկնածու (1996)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Տարասովը ծնվել է 1950 թվականին Մոսկվայում։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը (այժմ՝ Մոսկվայի Պետական լեռնային համալսարան)։ Մասնակցել է ինստիտուտի ՈՒՀԱ թիմի խաղերին։ Տեխնիկական գիտությունների թեկնածու և վաստակավոր գյուտարար է[4][5]։ 1987 թվականին գիտահետազոտական ինստիտուտում աշխատել է բաժնի վարիչ[6]:Երկու տարի աշխատել է Մոսկվայի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում։ 1987 թվականին գործընկերոջ հետ հիմնում են կոոպերատիվների ցանց։ Տարասովը վերակառուցման տարիներին օրինական ճանապարհով միլիոնատեր դարձած առաջին խորհրդային գործարարն էր։ Այդ նույն տարիներին նա Խորհրդային Միության Կոոպերատորների միության առաջին փոխնախագահն էր։ Տարբեր տարիների եղել է մոտ երեսուն մանր ու խոշոր ձեռնարկությունների սեփականատեր, հիմնադիր և բաժնետեր։ Նա ժամանակին հիմնադրել և ղեկավարել է FIDE Commerce բաց բաժնետիրական ընկերությունը[7]։ 1992 թվականին ավարտել է ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոն բիզնես դպրոցը[8]։

Վերադարձը քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին, վերակառուցման տարիներին սկսեց խոշոր կոոպերատիվների փակման գործընթացը։ Մի քանի ամիս ստուգումներ եղան նաև Տարասովի ղեկավարած կոոպերատիվներում։ Վախենալով հետագա գործընթացից Տարասովը սկսեց հոդվածներ գրել և ելույթներ ունենալ ուղիղ եթերում[9][10]։ Այդ հոդվածներն ու ելույթները որոշ չափով փրկում են Տարասովին։ Սակայն Տարասովի դեմ դուրս եկան Նիկոլայ Ռիժկովն ու ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գեներալ Վլադիմիր Կրյուչկովը[11], ինչպես նաև Միխայիլ Գորբաչով։ Տարասովին այդ ժամանակ սկսեցին սատարել ԱԱԾ-ի ղեկավար Վիկտոր Չեբրիկովը, Կենտկեմի քարտուղար Եգոր Լիգաչովը, Կոմկուսի բարեփոխումների առաջնորդ Ալեքսանդր Յակովլևը[12][13]։ Կոմկուսի այդ պառակտումը երկընտրանքի մեջ էր գցել Միխայիլ Գորբաչովին։Արտյոմ Տարասովը գիտակցում է, որ իրեն կարող են դատարարտել, դիմում է վճռաբեկ դատարան և շահում ԽՍՀՄ ֆինանսների նախարարության դեմ դատը։ 1990 թվականին նա Բորիս Ելցինի թիմից ընտրվում է ժողովրդական պատգամավոր[14]։ Այդ ժամանակ նա Գերագույն խորհրդի միակ խոշոր ձեռնակատերն էր։ Տարասովի և Գորբաչովի հարաբերությունները ավելի են լարվում, երբ Տարասովը բարձրաձայնում է, որ Գորբաչովը պատրաստվում է Կուրիլյան կղզիները վերադարձնել Ճապոնիայի կառավարությանը՝ 2 միլիարդ վարկի դիմաց[15]։ Այս անգամ Տարասովի դեմ դատական հայտ ներկայացրեցին ԽՍՀՄ նախագահի անունը վարկաբեկելու համար։ Գերագույն խորհրդը Տարասովին զրկեց անձեռմխելությունից, սակայն այս անգամ նրան սատար կանգնեց Բորիս Ելցինինը։ Տեսնելով, որ Բորիս Ելցինինը Տարասովի կողքին է, նրանք վարձեցին մարդասպան՝ Տարասովին վերացնելու համար։ Վարձու մարդասպանի անունը Իսաև էր, որին ազատ էին արձակել բանտից հատուկ այդ նպատակի համար և վճարել 12․000 ռուբլի[16][17]։ Պատվիրատուն ՆԳ նախարար Բորիս Պուգոն էր[18]։ Իմանալով այդ մասին Տարասովը փախչում է Անգլիա։ Որոշ ժամանակ անց վերադառնում է և 1993 թվականին ընտրվում Պետական Դումայի պատգամավոր։ 1996 թվականին նախագահական ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունը։ Նրա դեմ նոր քրեական գործ հարուցելու, նոր տարաձայնությունների պատճառով ստիպված երկրորդ անգամ է փախչում Անգլիա։ 2000 թվականին վերադառնում է, մասնակցում Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին և պարտվում՝ հավաքելով ընդամենը 63 718 ձայն[19]։ 2003 թվականին մասնակցում է Կրասնոդարի մարզի նահանգապետի ընտրություններին և նորից պարտվում։ Դրանից հետո նա թողնում է քաղաքականությունը։

Քաղաքականությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականությունից հետո Տարասովը սկսել է զբաղվել գիտական գործունեությամբ։ Նա Մոսկվայում ստեղծել է իննովացիայի ինստիտուտ, որի տնօրենը հենց ինքն է։ Ինստիտուտը նախագծեր է իրականացնում նանոտեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների և բժշկության ասպարեզներում[20][21][22]։ Նա զբաղվում է նաև մշակութային գործունեությաբ։ «Պատմամշակութային արժեքների փրկություն» կոչվող բարեգործական հիմնադրամի նախագահն է[23][24][25]։ Մահացել է թոքաբորբից, 2017 թվականի հուլիսի 22-ին[26][27][28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Артем Тарасов. От "Истока" до развод». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  2. Член Комитета Государственной Думы по безопасности Артем Михайлович Тарасов Արխիվացված 2007-11-23 Wayback Machine.
  3. Артем Тарасов. Русский журнал.
  4. Тарасов Артем Михайлович
  5. Умный нашёлся Артём Тарасов хочет сделать изобретателей героями нашего времени
  6. «Первые российские миллионеры: путь к успеху». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  7. Газета Коммерсантъ:Артем Тарасов: шахматы — это коммерческое предприятие
  8. У Артема Тарасова «все украли» в Дагестане
  9. «Артем Тарасов, пионер кооперативного движения в СССР и первый советский миллионер, рассказывает о том, как можно было легально разбогатеть в эпоху перестройки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  10. Программа "Взгляд" от 27.10.1989 (О кооперации в СССР)Часть 1.
  11. 1991: измена Родине. Кремль против СССР
  12. ПЕРВЫЙ СОВЕТСКИЙ МИЛЛИОНЕР АРТЕМ ТАРАСОВ: «СЕЙЧАС ОЛИГАРХАМ НЕ ЗАВИДУЮ»
  13. Артем Тарасов. Миллионер
  14. Первый миллионер СССР, кооператор Артём Тарасов
  15. «Вице-президент фонда "Законность и порядок" по инвестиционным проектам Тарасов Артем Михайлович». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  16. Артем Тарасов: Я осчастливил Москву Лужковым
  17. Первый миллионер СССР решил избираться в Красноярском крае
  18. русского капитализма: от Горбачева до залоговых аукционов(չաշխատող հղում)
  19. «ВЫБОРЫ ГУБЕРНАТОРА ГОРОДА 14 мая 2000 года». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  20. Легальный советский миллионер Артем Тарасов
  21. Фенарт - счастье своими руками
  22. АРТЕМ ТАРАСОВ ЛЕЧЕНИЕ РАКА АДРЕС КЛИНИКИ
  23. Сокровища Екатерины II, затонувшие у берегов Финляндии, поднимут в 2010 году
  24. «Спецзаказ императрицы». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  25. Россия и Финляндия могут совместно поднять со дна Балтийского моря корабль «Фрау Мария», перевозивший картины, фарфор и другие ценности. Их стоимость может превышать €1 млрд, но права собственности не определены.
  26. Media reports have suggested the cause of death of the first Soviet millionaire(չաշխատող հղում)
  27. «ПЕРВЫЙ МИЛЛИОНЕР СССР АРТЁМ ТАРАСОВ УМЕР ОТ ПНЕВМОНИИ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  28. СМИ назвали причину смерти советского миллионера Артема Тарасова
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտյոմ Տարասով» հոդվածին։