Բորիս Պուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Պուգո
լատիշ․՝ Boriss Pugo
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1937(1937-02-19)[1]
ԾննդավայրՏվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 22, 1991(1991-08-22)[1] (54 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՌիգայի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններներքին գործերի նախարար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Արտակարգ դրության պետական կոմիտե
 Boris Pugo Վիքիպահեստում

Բորիս Կարլովիչ Պուգո (ռուսերեն` Бори́с Ка́рлович Пу́го, փետրվարի 19, 1937(1937-02-19)[1], Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 1991(1991-08-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ կուսակցական, պետական գործիչ։ Խորհրդային բանակի գեներալ-գնդապետ (1991)։ ԽՄԿԿ անդամ 1963-ից։

Ավարտել է Ռիգայի ճարտարագիտական ինստիտուտը (1960)։ 1977-80-ին աշխատել է պետական անվտանգության մարմիններում. Լատվիական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ, 1980-84-ին՝ նախագահ։ 1984-88-ին՝ Լատվիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, 1988-90-ին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ, 1990-91-ին՝ ԽՍՀՄ Ներքին գործերի նախարար։ Արտակարգ դրության պետական կոմիտեի (ԳԿՉՊ) անդամ. մասնակցել է 1991-ի օգոստոսի 19-21-ի պետական հեղաշրջման փորձերին, որի ձախողումից հետո ինքնասպան է եղել։

Պուգոյի թույլտվությամբ կամ անմիջական ցուցումով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները գործադրել են բռնություններ, իրականացրել պատժիչ գործողություններ, մարդկանց անհարկի ձերբակալություններ, բնակարանների խուզարկություններ ու ահաբեկչություններ, ինչպես նաև իրականացվել է Շահումյանի (Գետաշենի, Մարտունաշենի և հարակից գյուղեր), Հադրութի և Շուշիի շրջանների հայկական բնակավայրերի բնակչության բռնի տեղահանումը, կողոպուտն ու սպանությունները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 566։