Արվեստի տուն (Մյունխեն)
Արվեստի տուն | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մյունխեն |
Հասցե | Prinzregentenstraße 1Պրինցրեգենտեշտրասսե (1) |
Հիմնադրվել է | 1937 |
Հիմնադիր | Ադոլֆ Հիտլեր |
Կայք | hausderkunst.de/en(անգլ.) և hausderkunst.de(գերմ.) |
![]() | |
![]() |

Արվեստի տուն (գերմ.՝ Haus der Kunst, սկզբում «Գերմանական արվեստի տուն » (գերմ.՝ Haus der Deutschen Kunst)), Մյունխենի Պրինցրեգենտենշտրասե (Prinzregentenstraße) փողոցում գտնվող ցուցահանդեսի շենք։ Այն կառուցվել է1937 թվականին Պաուլ Լյուդվիգ Տրոոստի նախագծով Ադոլֆ Հիտլերի անմիջական մասնակցությամբ։ Գտնվում է Անգլիական այգուն հարող տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստի տան շենքը կառուցվել է նեոկլասիցիզմի ոճով, 1931 թվականին այրված հայտնի Ապակե պալատի փոխարեն՝ Հին բուսաբանական այգում: Առաջին հիմնաքարը դրվել է 1933 թվականին։ Հոֆգարտեն զբոսայգու պատկերասրահի շենքում (այժմ՝ գերմանական թատրոնի թանգարանի շենք) ցուցասրահի բացման առիթով ցուցադրվել է «Դեգեներատիվ արվեստ» հակամոդեռնիստական շրջիկ ցուցահանդեսը։

Մինչև 1939 թվականը Արվեստի տանը ամեն տարի անցկացվում էր «Գերմանական արվեստի օր», որտեղ ողջույնի խոսքով հանդես էր գալիս Ադոլֆ Հիտլերը։ 1938-1944 թվականներին գերմանական Արվեստի տանը տեղի են ունեցել ամենամյա « Գերմանական արվեստի մեծ ցուցահանդեսներ»։ Առաջին տնօրեն է նշանակվել Կարլ Կոլբը։ Հիտլերի ելույթը գերմանական Արվեստի տան հիմնադրման հանդիսավոր արարողության ժամանակ։ 1933թ. հոկտեմբերի 15 Չնայած Արվեստի տան՝ տաճարի կարգավիճակին, այն հենց սկզբից կառուցվել է առևտրային հիմքի վրա. շենքում նախատեսված էին հասարակական սննդի ձեռնարկություններ. մինչ այժմ գործում է «Ոսկե բար» գարեջրատուն, որտեղ այժմ գտնվում է հայտնի «Р1» գլամուրային դդիսկոտեկը, ինչպես նաև կենտրոնական ռեստորանը։ Բոլոր ցուցահանդեսներում իրականացվել է ցուցանմուշների վաճառք, գլխավոր գնորդ է հանդես եկել ֆյուրերը՝ այդպիսով նվաճելով բարերարի փառքը։
Ամերիկյան հետպատերազմյան օկուպացիայի ժամանակ հանրային սննդի ենթակառուցվածքների շնորհիվ շենքը օգտագործվել է որպես սպայական ակումբ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ամերիկացիները շենքում բասկետբոլ են խաղացել, և նույնիսկ շենքի՝ որպես թանգարանի բացման ժամանակ, հատակին համապատասխան գծանշում է նկատվել։ 1949 թվականից արվեստի տանը անցկացվում են մյունխենյան խոշոր արվեստի ցուցահանդեսներ։ 2007 թվականին ցուցահանդեսի ժամանակ Արվեստի տանը ցուցադրվել է 173 նկարիչների ավելի քան 200 աշխատանք։ Մինչև Ժամանակակից պինակոտեկի բացումը արվեստի տան արևմտյան մասում գտնվում էր ժամանակակից արվեստի պետական պատկերասրահը, իսկ արևելյան մասն օգտագործվում էր մասնագիտացված ցուցահանդեսներ անցկացնելու համար։ 2003-2004 թվականներին վերակառուցված Արվեստի տան շենքին վերադարձրել են 20-րդ դարի 60-ական թվականների նախկին ներքին տեսքը։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993–2003-Քրիստոֆ Վիտալի
- 2003–2011- Քրիս Դերսոն
- 2011–2018- Օկուի Ենվեզոր[2]
- 2020-ից-Անդրեա Լիսսոնի[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Jason Farago (June 4, 2018), Curator Who Shaped a Global View of Contemporary Art Is Leaving His Post New York Times.
- ↑ Catherine Hickley (October 22, 2019), Tate’s Andrea Lissoni to lead Munich’s troubled Haus der Kunst The Art Newspaper.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի տուն (Մյունխեն)» հոդվածին։ |
|