Jump to content

Սան Պաուլոյի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Պաուլոյի արվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և մշակութային կենտրոն
Երկիր Բրազիլիա[1]
ՏեղագրությունՍան Պաուլո և Bela Vista District?
ՎայրՊաուլիստա պողոտա
Ղեկավարության նստավայրSão Paulo Museum of Art building, Սան Պաուլո, Բրազիլիա
ՀասցեAvenida Paulista, 157, 801310-200, São Paulo - Brasil[2]01310-200[2]Պաուլիստա պողոտա (1578)
Հիմնադրվել է1947
ՀիմնադիրAssis Chateaubriand?
Այցելուներ729 325 մարդ (2019)[3]
ՏնօրենHeitor Martins?
Կայքmasp.org.br(պորտ.)
Քարտեզ
Քարտեզ

Սան Պաուլոյի արվեստի թանգարան (պորտ.՝ Museu de Arte de São Paulo), գեղարվեստի թանգարան Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում[4]։ Լատինական Ամերիկայի առավել հայտնի և կարևոր թանգարաններից է։ Հանդիսանում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկը։ 2009 թվականին ունեցել է ավելի քան 679 019 այցելու։

Թանգարանը մասնավոր, շահույթ չհետապնդող կառույց է։ Հիմնադրվել է 1947 թվականին՝ գործարար Ասիս Շատոբրիանի և իտալացի գրող, կոլեկցիոներ Պիետրո Մարիա Բարդիի կողմից, բացվել է 1968 թվականին՝ Պաուլիստա պողոտայում։ Թանգարանն առանձնանում է բազում կարևոր նախաձեռնություններով, որոնք վերաբերվում են Բրազիլիայում թանգարանագիտությանը և կրթությանը արվեստի ոլորտում․ համարվում է նաև մշակութային առաջատար կենտրոն[5]։

Ունի 10 000 մ² մակերես։ Թանգարանը միջազգային ճանաչում ունի Եվրոպական արվեստին վերաբերող հավաքածուի շնորհիվ, որը համարվում է ամենալավը Լատինական Ամերիկայում և ամբողջ Հարավային կիսագնդում[6][7]։ Հավաքածուի մեջ մտնում են նաև Բրազիլիական արվեստի նմուշներ, կտավներ, փորագրանկարներ, փոքրիկ հավաքածու աֆրիկական և ասիական արվեստից, հնաոճ իրեր, դեկորատիվ արվեստի նմուշներ և այլն։ Հաշվվում է ավելի քան 8000 ցուցանմուշ։ Թանգարանում է տեղակայված նաև երկրի ամենամեծ արվեստի գրադարաններից մեկը։ Ամբողջ հավաքածուն ընդգրկված է Բրազիլիայի ազգային ժառանգության ցանկում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 https://masp.org.br/eventos/masp-fechado
  3. Relatõrio Anual de Atividas MASP 2019 (порт.) — P. 43.
  4. Authorities seek shut-down of renowned São Paulo art museum, CBCNews, 2008 թ․ հունվարի 19, Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին
  5. Preciosidades de um MASP sessentão (պորտուգալերեն), Hipermeios, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին, Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին
  6. São Paulo Museum of Art, Encyclopaedia Itaú Cultural Visual Arts, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին, Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին
  7. O Masp pede socorro (պորտուգալերեն), Forum Permanente, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին, Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին
  8. IPHAN – Official note (պորտուգալերեն), IPHAN, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին, Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Պաուլոյի արվեստի թանգարան» հոդվածին։