Արսեն Երեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Երեմյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1936(1936-06-05)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 11, 2015(2015-08-11) (79 տարեկան)
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
Պարգևներ և
մրցանակներ

Արսեն Լևոնի Երեմյան (հունիսի 5, 1936(1936-06-05), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 2015(2015-08-11)), վիրահայ խորհրդային բանասեր, բանաստեղծ, արձակագիր, լրագրող, խմբագիր։ Վրաստանի վաստակավոր լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Երեմյանը բնիկ թբիլիսցի է, ծնվել և ողջ կյանքն ապրել է Երուսաղեմի փողոցի թիվ 1 տանը[1]։

Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի թիվ 43 դպրոցում[2]։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Համագործակցել է «Վեչեռնի Թբիլիսի», «Զարյա Վոստոկա» («Ազատ Վրաստան») և «Գրուզիա սպեկտր» թերթերի հետ։ Աշխատել է Վրացական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի ապարատում[2]։

1964 թվականին Արսեն Երեմյանն ընտրվել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, իսկ 1991 թվականից եղել է Վրաստանի ժուռնալիստների ֆեդերացիայի անդամ։

Հրատարակության հիմնադրումից մինչև իր մահը՝ 2015 թվականի օգոստոսը, նա զբաղեցրել է «Ռուսկի կլուբ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը[3]։

Կյանքից հեռացել է ծանր հիվանդությունից հետո[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Երեմյանի բանաստեղծությունների, պատմվածքների և էսսեների ժողովածուները լույս են տեսել Թբիլիսիում և Մոսկվայում։ Դրանցից են «Հաղթանակի որոտ», «Ռոբինզոնները քաղաքում», «Բարձունք», «Մայայի տասնյոթ գարունները», «Ինքնագիր», «Կանչիր ինձ որդու նման» գրքերը[4]։

Ամենից շատ Արսեն Երեմյանը տարված էր սպորտով, որին էլ նվիրել է իր աշխատանքի մեծ մասը։ Նա շատ է գրել ըմբիշների, ֆուտբոլիստների, շախմատիստների մասին։ Մասնավորապես, «Հաղթանակի որոտ» գիրքը դարձել է Վրաստանի բոլոր օլիմպիական չեմպիոնների մասին էսսեների ժողովածու[4]։

Արսեն Երեմյանի «Հունիսի 22։ Իրադարձությունների ժամանակագրություն» գրքի հիմքում ընկած են հայտնի մարդկանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանք դիմավորել 1941 թվականի հունիսի 22-ը, այսինքն՝ Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։ Այնտեղ հավաքված են ռեժիսոր Ռեզո Չխեիձեի, բանաստեղծ Ջանսուղ Չարկվիանիի, ինչպես նաև վրացական արվեստի և սպորտի հայտնի այլ ներկայացուցիչների պատմությունները[4]։

Արսեն Երեմյանի «Կանչիր ինձ որդու պես» գիրքը դարձել է վրաց-հայկական գրական բարեկամության ձոն[4]։

Արսեն Երեմյանն իրեն միշտ անվանել է Վրաստանի և Հայաստանի զավակ, նա ծնունդով թբիլիսցի էր, հին հայկական զարմանալի ընտանիքից։ Նա շատ հպարտ էր, որ ծնվել է Թբիլիսիի Բեթղեհեմի և Երուսաղեմի փողոցների անկյունում գտնվող տանը և ապրել այնտեղ իր ողջ կյանքը[4]։
- Նինո Ցիտլանաձե, «Ռուսական ակումբի» մամուլի ծառայության ղեկավար

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամեն ինչ դեռ առջևում է»
  • «Մայայի տասնյոթ գարունները» (1980)[5]
  • «Խաղում եմ տղամարդկանց դեմ» (1984)[6]
  • «Հաղթանակի որոտ» (2002)
  • «Ինքնագիր» (2007)
  • «Ռոբինզոնները քաղաքում» (2009)
  • «Կոթող» (2010)[7]
  • «Հունիսի 22։ Իրադարձությունների ժամանակագրություն» (2011)
  • «Կանչիր ինձ որդու պես» (2013)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի վաստակավոր լրագրող
  • Արտերկրի հայրենակիցների գործերի կառավարական հանձնաժողովի պատվոգիր (2008)[8]
  • Արտերկրի հայրենակիցների գործերի կառավարական հանձնաժողովի պատվոգիր (2009)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В Սպուտնիկилиси пройдет вечер памяти поэта Арсена Еремяна». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 «ДАНЬ ПАМЯТИ РОДНОЙ ДУШИ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Его будет очень не хватать» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Грузия, Sputnik (20160603T1750+0400). «В Тбилиси пройдет вечер памяти поэта Арсена Еремяна». Sputnik Грузия (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «Каталог РГБ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. СПИСОК СООТЕЧЕСТВЕННИКОВ, НАГРАЖДЕННЫХ ПОЧЁТНОЙ ГРАМОТОЙ ПРАВИТЕЛЬСТВЕННОЙ КОМИССИИ ПО ДЕЛАМ СООТЕЧЕСТВЕННИКОВ ЗА РУБЕЖОМ В 2008 ГОДУ
  9. СПИСОК СООТЕЧЕСТВЕННИКОВ, НАГРАЖДЕННЫХ ПОЧЁТНОЙ ГРАМОТОЙ ПРАВИТЕЛЬСТВЕННОЙ КОМИССИИ ПО ДЕЛАМ СООТЕЧЕСТВЕННИКОВ ЗА РУБЕЖОМ В 2009 ГОДУ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]