Ջանսուղ Չարկվիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանսուղ Չարկվիանի
վրաց.՝ ჯანსუღ ჩარკვიანი
Ծննդյան անունվրաց.՝ ჯანსუღ ჩარკვიანი
Ծնվել էսեպտեմբերի 30, 1931(1931-09-30)
ԾննդավայրՍուրմուշի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 6, 2017(2017-11-06) (86 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունբանաստեղծ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան (1953)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ

Ջանսուղ Չարկվիանի (վրաց.՝ ჯანსუღ ჩარკვიანი, սեպտեմբերի 30, 1931(1931-09-30), Սուրմուշի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 6, 2017(2017-11-06), Թբիլիսի, Վրաստան), վրացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանսուղ Չարկվիանին ծնվել է Ցագերի շրջանի Սուրմուշ գյուղում, գյուղատնտեսի ընտանիքում։ 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին, առաջին գիրքը՝ 1951 թվականին։ Ունի բանաստեղծությունների բազմաթիվ ժողովածուներ, որոնցից երեքը՝ մանկական։ Մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների և այլ լեզուներով[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քնարական պոեմի համար ստացել է Վրաստանի կոմերիտմիության դափնեկրի կոչում
  • Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ
  • Շալվա Դադիանիի անվան գրական մրցանակ
  • Պատվո շքանշան
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի

Ջանսուղ Չարկվիանին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի պայմանով; Վերադարձ։ Վրացական պոեզիա, Ե., «Արմավ», 2017, էջ 17-18։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970