Jump to content

Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգ
անգլ.՝ David Stirling
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1915(1915-11-15)[1][2][3]
ԾննդավայրLecropt
Մահացել էնոյեմբերի 4, 1990(1990-11-04)[1][3] (74 տարեկան)
Մահվան վայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱմփլեֆորդ քոլեջ և Թրինիթի քոլեջ
Մասնագիտությունսպա, լեռնագնաց և զինվոր
Ծնողներհայր՝ Արչիբալդ Ստիրլինգ[2][3], մայր՝ Մարգարեթ Ֆրեյզեր[2][3]
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա «Մատուցած ծառայությունների համար» շքանշան Ասպետ-բակալավր և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 David Stirling (military) Վիքիպահեստում

Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգ(նոյեմբերի 15, 1915(1915-11-15)[1][2][3], Lecropt - նոյեմբերի 4, 1990(1990-11-04)[1][3], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ալպինիստ, բրիտանական բանակի սպա և հատուկ օդային ծառայության հիմնադիրլ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգը ծնվել է Լեկրոպտում Արչիբալդ Ստիրլինգի և Մարգարեթ Ֆրեյզերի՝ Սայմոն Ֆրեյզերի դստեր՝ 13-րդ լորդ Լովատի, անգլիական թագավոր Չարլզ II-ի անմիջական հետնորդի ընտանիքում։ Սայոմոն Ֆրեյզերը, Լովատի 15-րդ լորդը, նրա ազգականն էր։

Նա կրթություն է ստացել Ampleforth College կաթոլիկ-գիշերօթիկ դպրոցում, մեկ տարի սովորել է Թրինիթի քոլեջում, այնուհետև տեղափոխվել է Փարիզ՝ որտեղ ցանկանում էր դառնալ նկարիչ։ Սթիրլինգը մարզվում էր Էվերեստը բարձրանալու համար, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարեց էքպեդիցիային մասնակցելուն[4]։

1937 թվականին Դեյվի Սթրելինգը միացավ շոտլանդական գվարդիային[5]։ 1940 թվականին նա կամավոր մեկնել է բրիտանական բանակի հրամանատարական գործողություններին։

1941 թվականի օգոստոսի 1-ին նրա հրամանատարությունը լուծարվելուց հետո նա դեռ համոզված էր, որ ռազմական բախումներում բարձր մասնագիտացված զինվորների փոքր թիմը կարող է ավելին անել, քան սովորական զորքերի մի ամբողջ դասակ։

Չտեսնելով իր տեսությունը սովորական եղանակով ապացուցելու հնարավորություն, նա համոզեց Կլոդ Օշինլեքին իրեն նշանակել նման գործողությունների ղեկավար։ Նրան հանձնարարվել է ղեկավարել «L հատուկ ջոկատ, հատուկ նշանակության օդային բրիգադ» (SAS), որը պաշտոնապես Հյուսիսային Աֆրիկայում գոյություն ունեցող բրիգադների բատալոնային ստորաբաժանում էր[4]։

Հետախուզական ստորաբաժանման առաջին օպերացիան որպես դեսանտներ թշնամու թիկունքում ավարտվել է լիակատար ձախողմամբ։ Միայն ստորաբաժանման մեկ երրորդը հասավ նշանակված հավաքման կետին[4]։

Փոխելով մարտավարությունը, ոտքով հարձակվելով մթության քողի տակ հեռահար անապատային ուժերի օգնությամբ՝ ստորաբաժանումն ի վերջո հասավ հաջողության։ Ձեռք բերելով իր սեփական ամենագնացները և մանևրային փոքր բեռնատարները, որոնք հագեցած էին գնդացիրներով, SAS-ը, Ստիրլինգի ղեկավարությամբ, արագորեն դարձավ գերմանա-իտալական բանակի թիկունքում գործող սարսափելի ուժ՝ ոչնչացնելով, ի թիվս այլ բաների, մոտ 250 ինքնաթիռ և մեծ քանակությամբ կենսական ռազմական նյութեր, բայց, առաջին հերթին, դառձավ Ռոմելի զորքերի մշտական «մարմնի սեպը»[6]։

1943 թվականին գերեվարվել է գերմանացիների կողմից, բայց չորս անգամ փախել գերությունից,В январе 1943 года был захвачен немцами, но четыре раза бежал из плена, դրանից հետո ինտերինվել է Կոլդիցի ամրոցում գտնվող Oflag IV-C-ում մինչև պատերազմի ավարտը։ SAS-ի հրամանատարությունը Ստերլինգի գերությունից հետո ստանձնեցին նրա եղբայր Բիլը և հյուսիսիռլանդացի բռնցքամարտիկ, ռեգբի խաղացող և փաստաբան մայոր Բլերը («Փեդի») Մեյնը մինչև պատերազմի ավարտը[7], ում ֆելդմարշալ Մոնտգոմերին առաջադրել է Վիկտորիա խաչի համար[8]։

1947 թվականին Ստերլինգը տեղափոխվեց կանոնավոր բանակի սպաների պահեստ, նրան շնորհվեց փոխգնդապետի պատվավոր կոչում, որը նա պահպանեց մինչև 1965 թվականը թոշակի անցնելը[9][10]։ Դեյվիդ Սթիրլինգը ասպետի կոչում ստացավ 1989 թվականի դեկտեմբերի 30-ին և մահացավ հաջորդ տարի[11][12][13]։

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելբեք քոլեջի Ստիրլինգի տունն անվանվել է նրա անունով։

2002 թվականին նրա պատվին կանգնեցվել է SAS հուշահամալիրը, որը պատկերում է նրան քարի վրա կանգնած[14]։

«Զվարճալի քաոս տարածող» հակառակորդի թիկունքում բնութագրում է նրա քայլը[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
  3. 1 2 3 4 5 6 Kindred Britain
  4. 1 2 3 Macintyre, Ben (2016). Rogue Warriors. New York: Crown Publishing Group. էջեր 48–49, 143–146, 149–154. ISBN 9781101904169.
  5. «No. 34420». The London Gazette. 23 July 1937. էջ 4740.
  6. Alleyne, Richard (2007 թ․ փետրվարի 19). «SAS founder's life story to be made into a film». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. The Oxford Companion to World War II, Oxford University Press, 2001 paperback edition, 0198604467, 'Special Air Service'
  8. «Obituary:Lieutenant-Colonel David Danger: SAS radio operator». The Times. London. 2009 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. «No. 38282». The London Gazette (Supplement). 4 May 1948. էջ 2814.
  10. «No. 43814». The London Gazette (Supplement). 12 November 1965. էջ 10656.
  11. «No. 35465». The London Gazette (Supplement). 20 February 1942. էջ 893.
  12. «No. 37787». The London Gazette (Supplement). 12 November 1946. էջ 5605.
  13. «No. 51981». The London Gazette (Supplement). 30 December 1989. էջ 2.
  14. «Police probe after plaques stolen from SAS memorial». BBC News. 2014 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  15. Corpus Christi College Oxford - News & Events
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգ» հոդվածին։