Արմեն Տեր-Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Տեր-Մեսրոպյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1959(1959-05-20) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլուսանկարիչ և ֆոտոլրագրող
ԱշխատավայրԹիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն և Novosti Press Agency?
Ծնողներհայր՝ Գրիգոր Տեր-Մեսրոպյան

Արմեն Գրիգորի Տեր-Մեսրոպյան (մայիսի 20, 1959(1959-05-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Տեր-Մեսրոպյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 20-ին, Երևանում, ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան Գրիգոր Տեր-Մեսրոպյանի ընտանիքում։ Հայրը սիրում էր լուսանկարել և երեխաներին (Թադևոս, Գայանե և Արմեն) է փոխանցել այդ սերը։ Պատանի տարիքում Արմենը երազել է դերասան դառնալ, սակայն հոր նվերները՝ հետպատերազմյան շրջանի ֆոտոխցիկը և Աշոտ Առաքելյանի «Ֆոտոնկարչություն» գիրքը, փոխեցին Արմենի կյանքը։ 1978 թվականին Արմենը ստացել է հագուստի մոդելավորողի որակավորում և աշխատանքի է անցել Արզնիի «Հայճենապակի» միավորման գործարանում։ 1979 թվականին լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հրավերով որպես լուսանկարիչ աշխատանքի է անցել Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում։ Նույն տարում առաջին անգամ Etude Sovetik (Ֆրանսիա) ամսագրում հրատարակվում են աշխատանքներից։ 1981 թվականին «Կոմսոմոլեց» թերթում աշխատել է որպես ֆոտոլրագրող, երեք ամիս անց տեղափոխվել է «Կոմունիստ» թերթ։ 1983 թվականին Արմեն Տեր-Մեսրոպյանին հրավիրել են որպես ֆոտոլրագրող աշխատելու «Նորություններ» լրատվական գործակալության հայաստանյան մասնաճյուղում։ 1986 թվականին տեղափոխվել է Մոսկվա և շարունակել աշխատել «Նորություններ» լրատվական գործակալությունում։ Խորհրդային Միության փլուզումից հետո (1991 թ.) ընտրել է ազատ ֆոտոլրագրողի ուղին և սկսել աշխատել արտասահմանյան պարբերականների, հիմնականում` ամսագրերի հետ՝ «Famiglia Cristiana» и «Jesus» (Իտալիա), «Focus» և«Wirtschafts Woche» (Գերմանիա)[1][2]։

1996 թվականին դարձել է «BURDA» հրատարակչատան առաջին լուսանկարիչներից մեկը և տպագրվել «Լիզա» ամսագրում։ Տեր-Մեսրոպյանի լուսանկարներից տպագրվել են «Добрые советы», «Woman», «Отдохни!», «Настя», «Автомир», «Вот так!», «COOL» և այլ ամսագրերում։ 2001 թվականին ռուսական GEO-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վելիչկինի հետ միասին Ռուսաստանի Դաշնության Նախագահի լիազոր ներկայացուցիչների համար ստեղծում են ամսագիր «Регион Центр» Կենտրոնական դաշնային շրջանում։ 2005 թվականին նշանակվել է «Регион Центр» ամսագրի գլխավոր խմբագրի առաջին տեղակալի պաշտոնում։ 2009 թվականին Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովի հրավերով աշխատել է Մոսկվայի տարածաշրջանային մամուլում՝ «Ежедневные Новости ПОДМОСКОВЬЕ» թերթում որպես լուսաբանման բաժնի պետ։ 2011 թվականին Տեր-Մեսրոպյանին հրավիրել են որպես լուսանկարիչ աշխատելու Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանում։ 2014 թվականից կրկին զբաղվել է ազատ ֆոտոլրագրությամբ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1986)
  • Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի (անգլ.՝ International Federation of Journalists) անդամ (1996)
  • Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ (2002)
  • Հայաստանի կիրառական արվեստի և դիզայնի միության անդամ (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՏԵՐ-ՄԵՍՐՈՊՅԱՆ, ԱՐՄԵՆ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  2. «Армен Тер-Месропян». Армянский музей Москвы и культуры наций (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]