Աշոտ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Առաքելյան
Աշոտ Առաքելյան.jpg
Ծնվել էհունիսի 25, 1932(1932-06-25) (87 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԱնդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, Մոսկվայի պետական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունբժիշկ, լուսանկարիչ և ֆիզիկոս
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Աշոտ Գրիգորի Առաքելյան (հունիսի 25, 1932(1932-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, բժիշկ, ֆիզիկոս: ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ: Կենսաբանական գիտությունների թեկնածու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Առաքելյանը ծնվել է 1932 թվականի հունիսի 25-ին, Երևանում: Լուսանկարչությամբ զբաղվել է տասնհինգ տարեկանից՝ նկարելով «Գոմզ» ապարատով: 1949 թվականին սովորել է Մյասնիկյանի անվան պիոներների պալատի ֆոտոխմբակում: 1950 թվականին ավարտել է Չկալովի անվան դպրոցը և կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: 1953 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, շարունակել հեռակա ուսանել Մոսկվայում: 1954 թվականին Առաքելյանի՝ ֆիզիոլոգիայի դասախոսության ժամանակ կատարած լուսանկարները ուղարկվել է Մոսկվա և տպագրվել «Медицинский работник» թերթի առաջին էջում: Մինչև բանակ զորակոչվելը եղել է «Առողջապահություն» ամսագրի լուսանկարիչը [1]: 1959 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Ծառայությունն անցել է Հունգարիայում, որտեղ խորհրդային զինված ուժերում եղել է բժիշկ և շարունակել է զբաղվել լուսանկարչությամբ, տպագրվել բանակային թերթում:

1964 թվականից ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի բիոֆիզիկայի լատորատորիայում եղել է կրտսեր գիտաշխատող: 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ձայնի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա» թեմայով: 1980 թվականից ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարությանն առընթեր Ակուստիկայի գիտահետազոտական կենտրոնը[2][3][1]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոտոալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսանկարչություն, Հայպետհրատ, Երևան, 172 էջ, 1959:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, 159 էջ , էջ 78:
  2. ЭЛЕКТРОНИКА. ЭЛЕКТРОТЕХНИКА. Россия и другие страны СНГ (том 12) (ռուսերեն)։ Business Information Agency։ ISBN 9781418754099 
  3. «ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԱՇՈՏ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան»։ www.lusarvest.org։ Վերցված է 2019-01-14