Արմեն Պողոսյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Պողոսյան
Ծնվել էապրիլի 19, 1965(1965-04-19) (59 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա

Արմեն Կառլենի Պողոսյան (ապրիլի 19, 1965(1965-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոնտրաբասահար, դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ (2006)։ Կիթառահար, մանկավարժ Նունե Պողոսյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Պողոսյանը ծնվել է 1965 թվականի ապրիլի 19-ին Երևանում։ 1980 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի թավջութակի (դասատուներ՝ Ա. Չաուշյան, Ռ. Նանյան), 1984 թվականին՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոնտրաբասի (դասատուներ՝ Լ. Նալյան, Վ. Թերզյան) բաժինները։ 1990 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորության ֆակուլտետը (Ք. Խախանյանի, Վ. Մոսկվիչովի դասարաններ)։

1984-1985 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի կոնտրաբասահար, 1990-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ԶՈւ զորամասի նվագախմբի դիրիժոր, I դեսանտագրոհային գնդի նվագախմբի (1992) հիմնադիր և դիրիժոր, 2009 թվականից՝ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի գլխավոր զինվական դիրիժոր։

2004 թվականին հիմնադրել և դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորության բաժնում։ 2010 թվականին հիմնադրել է ՀՀ Զինված ուժերի երգի-պարի անսամբլը, 1992 թվականից ղեկավարել բազմաթիվ պետական, գերատեսչական, զանգվածային և այլ միջոցառումներ։

Գրել է «Ադաջո հին ոճով»՝ սիմֆոնիկ և փողային նվագախմբի, «Տանգո «Մարիաննա»՝ կամերային նվագախմբի և կիթառի, կոնցերտ՝ սիմֆոնիկ նվագախմբի և կիթառի, «Լուսնային վալս»՝ սիմֆոնիկ նվագախմբի, «Վալս»՝ սաքսոֆոնի և փողային նվագախմբի, «Փարիզյան տրամադրություն»՝ էստրադսիմֆոնիկ նվագախմբի համար, քայլերգեր («Դիմավորման քայլերգ», «Մայրաքաղաքային քայլերգ»), փողային նվագախմբային գործեր («Տուրք», «Ձոն հայրենիքին», «Հայկական պար» և այլն), երգեր («Պատիվ ունեմ», «Ընկերների երգը», «Ելիր ի զեն», «Իմ հայկական բանակ», «Ի զեն, ի զեն», «Երկու փոքրիկ», «Մարդկության հավատք» և այլն), ջութակի և կիթառի պիեսներ և այլ երկեր։ Կիթառահարների եռյակի համար մշակել է Կոմիտասի «Խնկի ծառ», «Նուբար-Նուբար», «Քելե-քելե», «Կաքավիկ», Ռոմանոս Մելիքյանի «Վարդ», հայկական ժողովրդական «Քոչարի» և այլ գործեր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։