Արմեն Միրաքյան (կինոօպերատոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Միրաքյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | փետրվարի 15, 1938 |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
| Մահացել է | 2018[1] |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտացում | կինոօպերատոր, կինոռեժիսոր և ռեժիսոր |
| Պարգևներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011) |
| IMDb | ID 355919 |
Արմեն Բագրատի Միրաքյան (փետրվարի 15, 1938, Երևան, ԽՍՀՄ - 2018[1][2]), հայ կինոօպերատոր, կինոռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռեժիսոր։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962-1966 թվականներին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի օպերատորական բաժնում՝ Ալեքսանդր Գալպերինի և Մարգարիտա Պիլիխինայի դասարանում։ 1957 թվականից աշխատում է Հայֆիլմում, 2006 թվականից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնում։ 1974 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների, 1978 թվականից՝ թատերական գործիչների միությունների անդամ է։
1965 թվականին ստեղծագործական պրակտիկան անցել է Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի նկարահանման խմբում, «Մոսֆիլմ», 1972 թվականին՝ «Սոյուզմուլտֆիլմ»-ում։ 1973 թվականին «Հայֆիլմում» նկարահանել է «Սխալ արտահայտություն» հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմը։ Միրաքյանի հեղինակային մուլտֆիլմերը դարձել են հայկական տիկնիկային մուլտիպլիկացիայի հիմքը։
60 գեղարվեստական, վավերագրական, տիկնիկային ֆիլմերի հեղինակ է[4][5][6]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմեր
- «Սխալ արտահայտություն» (1973)
- «Սպորտ, սպորտ, սպորտ» (1974)
- «Շունն ու կատուն» («Հայֆիլմ», 1975)[7]

Օպերատորական աշխատանքներ
- «Չախ-Չախ թագավորը» (1969)
- «Կրակոց սահմանի վրա» (1970)
- «Հուշարձան» (1972)
- «Օ՜, Գևորգ» (1979)
- «Ծերունին և արևը» (1981)
- «P. S. (Հետգրություն)» (1993)
- «Անուշ մայրիկը» (1983, գեղարվեստական)
- «Սպիտակ քաղաք» (1988, վավերագրական)
- «Ռեքվիեմ» (1989, վավերագրական)
- «Խենթ հրեշտակը» (2000, վավերագրական)
- «Ժանսեմ» (2002)
- «Հայաստանի քարերը» (1968, ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր)
- «Պոետի վերադարձը» (2006)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2720
- ↑ «Արմեն Միրաքյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Պաշտոնական. Սերժ Սարգսյանն անկախության 20-ամյակի առթիվ հանձնել է պարգևներ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Миракян Армен Багратович
- ↑ Արմեն Միրաքյանի մասին kinopoisk.ru կայքում
- ↑ ««Շունն ու կատուն», «Հայֆիլմ», 1975». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- 2018 մահեր
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի մուլտիպլիկատորներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայ ռեժիսորներ
- Հայ օպերատորներ
- Հայ սցենարիստներ
- Հայ կինոօպերատորներ
- Հայ մուլտիպլիկատորներ
- Հայ կինոռեժիսորներ