Արմեն Աղալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Աղալյան
Ծնվել էմարտի 20, 1930(1930-03-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 16, 2015(2015-11-16) (85 տարեկանում)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԱշխատավայրԵրևաննախագիծ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Արմեն Ֆրեյդունի Աղալյան (մարտի 20, 1930(1930-03-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 16, 2015(2015-11-16), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987)։ Ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1964-1969 թվականներին` Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ, 1969-1973 թվականներին` Երևաննախագիծ ինստիտուտի արվեստանոցի ղեկավար, 1980-1990 թվականներին` ԵՊԻ ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր 1990 թվականից[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղալյանի նախագծերով Երևանում կառուցվել են`

  • Ճարտարագիտագեոդեզիական հետախուզումների և նկարահանումների հայկական պետական ինստիտուտը (1972-1978)
  • Հայպետտրանսնախագիծ (1967)
  • Հայպետջրնախագիծ (1969)
  • Կապի նախագծային (1970, այժմ՝ ԱրմենՏել)
  • Էլեկտրոնային արդյունաբերության նախագծային (1971) ինստիտուտները
  • Միջքաղաքային ԱՀԿ (1971)
  • ԵՊԻ մասնաշենքերից երկուսը (1981-1985)
  • «Հյուսիսային» ավտոկայանը, (1986-1988)

Երևանի Արաբկիր համայնքում գտնվող «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանի ճարտարապետն է (համահեղինակ՝ Գրիգոր Գրիգորյան, քանդակագործ՝ Վահե Հարությունյան)։

Կերպափոխվող միջնորմի, հավաքովի միաձույլ կմախքով շենքի կառուցման Աղալյանի եղանակով Սպիտակի երկրաշարժից հետո, 1990 թվականին, նախագծվել է իննհարկանի սեյսմակայուն փորձարարական բնակելի շենք։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2015 թվականին Լոս Անջելեսում, թաղված է Երևանում[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Արմեն Աղալյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-03-20