Արմենակ Վարդանյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմենակ Վարդանյան (այլ կիրառումներ)
Արմենակ Վարդանյան
Ծնվել է1922
ԾննդավայրԼիճք, Նոր Բայազետի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «Մարտական ծառայությունների» մեդալ

Արմենակ Գեղամի Վարդանյան (1922, Լիճք, Նոր Բայազետի գավառ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Վարդանյանը ծնվել է 1922 թվականին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում։ 1940-1941 թվականներին ավարտել է ծննդավայրի՝ Լիճք գյուղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ[1]։

1941 թվականի դեկտեմբերին զորակոչվել է կարմիր բանակ։ Երևանում կազմավորվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան և Արմենակն ավարտել է 526-րդ գնդի դպրոցը, նշանակվել հակատանկային ջոկի հրամանատար։ Փառաբանված դիվիզիայի մարտական ուղին սկսվել է Կովկասից և հասել Բեռլին։ 1943 թվականի սեպտեմբերին Դոլգայա լեռը գրոհելու նախօրյակին Արամայիսը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Ցուցաբերած քաջության համար արժանացել է Կարմիր աստղի, Փառքի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշանների, «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար» մեդալների[1]։

1946 թվականին զորացրվելով բանակից, Վարդանյանը աշխատանքի է անցել Լիճքի դպրոցում որպես ռազմագիտության և ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Այնուհետև ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը։ 1974 թվականից վարել է դպրոցի արտադասարանական-արտադպրոցական դաստիարակչական աշխատանքների կազմարկերպչի պաշտոնը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Փառքի 2-րդ աստիճանի շքանշան
  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]