Արմենակ Միսիրյան
| Կեղծանուն | Արմիս |
|---|---|
| Ծնվել է | մարտի 23, 1901 |
| Ծննդավայր | Ադիյաման, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | նոյեմբերի 14, 1977 (76 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա[1] և Գրան–Շոմիե ակադեմիա[1] |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Արմենակ Միսիրյան Վիքիդարանում | |
Արմիս (իսկական անունը՝ Արմենակ Միսիրյան) (մարտի 23, 1901, Ադիյաման, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 14, 1977, Փարիզ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա Հալեպում, որտեղ հաստատվել է 1915 թվականից հետո։ 1930 թվականին տեղափոխվել է Փարիզ, հաճախել Ժյուլիանի և Գրանդ Շոմեր ակադեմիաները։ Մասնակցել է ֆրանսահայ նկարիչների «Անի» ընկերության ցուցահանդեսներին։ Իբրև գեղանկարիչ ճանաչում է գտել 1952 թվականից։ 1959 թվականին արժանացել է «Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակին։ Մեծ եղեռնի, ինչպես և իր ժողովրդի վերապրումի թեմաներով քսան կտավ նա ցուցադրել է Փարիզում, Ցյուրիխում և Ամստերդամում։
1956 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ 1964 թվականին Երևանում կազմակերպվել է Արամիսի անհատական ցուցահանդեսը։ Իր գործերի մի մասը նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին («Երեք բարեկամներ», 1955 թ. «Ընտանիք», 1959 թ., «Սայլը նրբանցքում», 1960, թ. «Երիտասարդություն», 1961 թ., «Կիթառահարը», 1963 թ. և այլն)։ 1965 թ.-ին Հալեպում լույս է տեսել Արամիսի «Դրվագներ նկարչական կյանքես» գիրքը[2][3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ««Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակակիր, Արմիս». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Zarkfoundation - Արմիս». zarkfoundation.com.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Միսիրյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 97)։ |