Արմենակ Հայկունի
Արմենակ Հայկունի արմտ. հայ.՝ Արմենակ Հայկունի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1835 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 29, 1866 (31 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | գրող, խմբագիր և մշակութային գործիչ |
Լեզու | արեւմտահայերէն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պեզճյան մայր վարժարան |
Աշխատավայր | Մուսայք Մասյաց, Ծաղիկ և Մեղու |
Արմենակ Հայկունի Վիքիդարանում |
Արմենակ Հայկունի (Համբարձում Հարությունի Ճիզմեճյան , սեպտեմբերի 5, 1835, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն և Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 29, 1866, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն և Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ գրող, մշակութային գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմենակ Հայկունին ծնվել է 1835 թվականին, Կոստանդնուպոլսում։ Սովորել է ծննդավայրի Սուրբ Հովհաննես վարժարանում և Գում-Գափուի «Մայր վարժարանում», 1846-1953 թվականներին՝ Սայրըս Համլինի աստվածաբանական քոլեջում։ 1857-1958 թվականներին հրատարակել է «Մուսայք Մասյաց» թատերական պարբերականը, 1858 թվականին հիմնադրել «Հայկազյան ընկերությունը», որը գոյություն է ունեցել մինչև 1861 թվականը։ Գ. Չիլինկիրյանի հետ հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը (մինչև 1862)։ «Մուսայք Մասյաց»-ում տպագրել է թատերագիտական հոդվածներ և «Արա Գեղեցիկ», «Օղիմպիադա», «Երնջակ» պատմական ողբերգությունները, երկեր, որոնք գալիս էին հակադրվելու հայկական կլասիցիստական ողբերգությանը և հաստատելու նոր՝ ռոմանտիկական դրամատուրգիայի առկայությունը։
1861 թվականին լույս է տեսել նրա «Էլիզիա»-ն՝ նվիրված Ղրիմի պատերազմին, որը ռոմանտիկական երկրորդ վեպն է արևմտահայ գրականության մեջ (Մինաս Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» վեպից հետո)։ 1863 թվականին հանդես է եկել 4 գրքույկով՝ «Գարնան ծաղիկներ...», «Գաղտնիք բնության...», «Գերեզմանք երիտասարդաց...», «Աշնան տերևներ...», որոնցում քննել է առողջապահական հարցեր։ Գրել է շուրջ 30 բանաստեղծություն, հիմնականում՝ հայրենասիրական բնույթի։ 1861 թվականին Զմյուռնիայում ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ, պրոպագանդել նրա «Երկրագործության» հիմնադրույթները։ 1864 թվականին խմբագրել է «Մեղու» պարբերականը[1][2][3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գարնան ծաղիկներ կամ երիտասարդաց արդի կացութիւնը, 1863[4]։
- Ճերմակ կամ պարոն Ս. Փափազեան եւ իւր ժամանակը, 1863[5]։
- Գաղտնիք բնութեան կամ սկզբունք մարդկային ծննդականութեան։ Եւրոպիոյ իմաստասիրաց արդի դրութեան համեմատ, 1863[6]։
- Գերեզմանք երիտասարդաց կամ տռփական հիւանդութիւնք։ Եւրոպիոյ իմաստասիրաց արդի դրութեան համեմատ, 1863[7]։
- Համառոտ պատմություն և աշխարհագրություն հայոց, Կոստանդնուպոլիս, 1864։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեփանյան Գ. Խ., Արմենակ Հայկունի, Երևան, 1955։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Հայկունի Արմենակ | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-26-ին։ Վերցված է 2019-07-16
- ↑ «AV Production - Արմենակ Հայկունի»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-16
- ↑ Հայկունի Արմենակ (1863)։ Գարնան ծաղիկներ կամ երիտասարդաց արդի կացութիւնը։ Կ. Պօլիս: Տպարան Ա. Համազգային
- ↑ Հայկունի Արմենակ (1863)։ Ճերմակ կամ պարոն Ս. Փափազեան եւ իւր ժամանակը։ Կ. Պոլիս: Տպարան Ա. Համազգային
- ↑ Հայկունի Արմենակ (1863)։ Գաղտնիք բնութեան կամ սկզբունք մարդկային ծննդականութեան։ Եւրոպիոյ իմաստասիրաց արդի դրութեան համեմատ։ Կ. Պօլիս: Տպարան Ա. Համազգային
- ↑ Հայկունի Արմենակ (1863)։ Գերեզմանք երիտասարդաց կամ տռփական հիւանդութիւնք։ Եւրոպիոյ իմաստասիրաց արդի դրութեան համեմատ։ Կ. Պօլիս: Ի Համազգային տպարան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 196)։ ![]() |
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 29 մահեր
- 1866 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արևմտահայ դրամատուրգներ
- Արևմտահայ արձակագիրներ
- Արևմտահայ բանաստեղծներ
- Հայ խմբագիրներ
- Հայ ուսուցիչներ
- Արևմտահայ գրողներ
- Հայ մշակութային գործիչներ