Մուսայք Մասյաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մուսայք Մասյաց», թատերական-գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1857-1858 թվականներին, Կ․ Պոլսում։ Խմբագիր՝ Ա․ Հայկունի (Ճիզմեճյան)։ Նպաստել է հայ թատերագիտական մտքի զարգացմանը, բարձր գնահաաել բեմական արվեստի դերը ժողովրդի լուսավորության, կրթական մակարդակի բարձրացման և կենցաղի բարելավման գործում։ Նրա Էջերում հրատարակվել են դրամատիկական երկեր, արձակ և չափածո ստեղծագործություններ, բանասիրական հոդվածներ։

Շաբաթաթերթը տպագրել է Հայկունու «Երնջակ» (1858,№№14-18) և ուրիշ դրամաներ, նաև անգլերենից նրա թարգմանությամբ «Հերսալիա» (1857,№№1-6), «Կատարինե» (1857, №№7-13) ողբերգությունները[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄՈՒՍԱՅՔ ՄԱՍԵԱՑ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 87