Արխիվային հետազոտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1623-ի պարտատոմս, գրվել է քարտուղարության ձեռքով, լատիներեն և անգլերեն, և տեխնիկական իրավական տերմինաբանությամբ

Արխիվային հետազոտությունը հետազոտության տեսակ է, որն արխիվային փաստաթղթերից ապացույցներ է որոնում և քաղվածում։ Այս արձանագրությունները կարող են պահպանվել կամ հավաքական հաստատություններում[1], ինչպիսիք են գրադարանները և թանգարանները կամ խնամակալություններում (լինի դա պետական մարմին, բիզնես, ընտանիք կամ այլ գործակալություն), որոնք ի սկզբանե ստեղծել և միավորել են դրանք, կամ իրավահաջորդ մարմնի դեպքում՝ փոխանցման կամ ներքին արխիվներ[2]։ Արխիվային հետազոտությունները կարող են հակադրվել երկրորդային հետազոտության հետ (իրականացվում է գրադարանում կամ առցանց), որն ընդգրկում է հետաքննության թեմային վերաբերող երկրորդական աղբյուրների բացահայտում և խորհրդատվություն, առաջնային հետազոտության այլ տեսակների հետ՝ էմպերիկ հետազոտությունն՝ դաշտային աշխատանք և փորձեր։

Արխիվային կազմակերպությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին արխիվները գոյություն են ունեցել հարյուրավոր տարիներ։ Օրինակ՝ Վատիկանի գաղտնի արխիվները սկսել են մ.թ.ա 17-րդ դարում և պարունակում են պետական թերթեր, պապական հաշիվներ, պապական նամակագրություններ՝ սկսած 8-րդ դարից։ Արխիվների մեծ մասը, որոնք դեռ գոյություն ունեն, չեն պահանջում հավաքածուներ, որոնք թվագրում են այնքան, որքան Վատիկանի արխիվը։ ֆրանսիայում ազգային արխիվները հիմադրվել են 1790-ին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ունի պահուստներ, որոնք մ.թ.ա. 625 թվականից են թվագրվում, և եվրոպական այլ արխիվներ ունեն նմանատիպ սկզբնաղբյուր։ Ժամանակակից աշխարհում արխիվները, հատկապես վերջին տվյալներով, նույնպես պահպանում են մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող նյութեր, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի ազգային արխիվների և արձանագրությունների վարչությունը սկզբնապես հիմադրվել է 1934 թվականին[3]։ Ազգային արխիվների և արձանագրությունների վարչությունը պարունակում է հավաքածուներ, որոնք թվագրվում են 18-րդ դարում ԱՄՆ-ի հիմնադրումից։ Ազգային արխիվների հավաքածուներից են Անկախության հռչակագիրը, Միացյալ Նահանգների Սահմանադրությունը և Ազատությունների մեծ խարիտա փաստաթուղթը։ Մեծ Բրիտանիայի ազգային արխիվների պատմությունը սկսվում է Հանրային արձանագրությունների գրասենյակի ստեղծման պահից՝ 1838 թվականին, մինչդեռ պետական և ազգային այլ մարմիններ նույնպես ձևավորվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։

Համալսարանները արխիվային պահուստների և ձեռագրերի հավաքածուների մեկ այլ վայր են։ Շատ համալսարաններ ունեն արխիվային պահուստներ, որոնք արձանագրում են համալսարանի բիզնեսը։ Որոշ համալսարաններ ունեն նաև արխիվային կամ ձեռագրային հավաքածուներ, որոնք կենտրոնանում են մի պետության կամ մշակույթի վրա, որտեղ գտնվում է համալսարանը։ Դպրոցները և կրոնական հաստատությունները, ինչպես նաև տեղական ուսումնասիրություններն ու պատմության հավաքածուները, թանգարաններն ու հետազոտական հաստատությունները կարող են ունենալ պահոցներ։

Արխիվների լայնությունն ու խորությունը կարևորելու պատճառը որոշակի պատկերացում կազմելն է այն դժվարությունների մասին, որոնց բախվել են հետազոտողները։ Այս արխիվներից որոշները պահպանում են հսկայական քանակութամբ արձանագրություններ։ Օրինակ՝ Վատիկանի գաղտնի արխիվն ունի 52 մղոն արխիվային դարակաշար։ Արխիվների աճող թվաքանակն այժմ ընդունում է թվային փոխանցումներ, որոնք կարող են նաև պահանջներ ներկայացնել ցուցադրման և հասանելիության համար։

Արխիվային հետազոտությունների մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվային հետազոտությունները գտնվում են բնօրինակ պատմական մեթոդաբանության և մեծ մասամբ ակադեմիական այլ ձևերի հիմքում. բայց այն հաճախակի իրականացվում է նաև (զուգահեռ հետազոտական մեթոդաբանությունների հետ միասին) հումանիտար և հասարակական գիտություններում առկա այլ գիտաճյուղերում, դրանց թվում են՝ գրաքննադատությունը, հռետորաբանությունը[4][5], հնագիտությունը, հասարակագիտությունը, սոցիալ-տնտեսական աշխարհագրությունը, մարդաբանությունը, հոգեբանությունը և կազմակերպչական ուսումնասիրությունները[6]։ Այն կարող է նաև կարևոր լինել այլ ոչ ակադեմիական հետազոտության տեսակներում, ինչպիսիք են իսկական ընտանիքների, որդեգրողների և քրեական հետաքննությունները։ Արխիվային հաստատությունների կողմից պահպանվող տվյալները նույնպես օգտագործվում են գիտական հետազոտությունների և քաղաքացիական իրավունքների հաստատման գործում։

Բացի գիտակարգից, արխիվային հետազոտություններում օգտագործվող հետազոտական մեթոդաբանության տեսակը կարող է տարբեր լինել՝ կախված իր կազմակերպումից և նյութերից։ Օրինակ՝ այն արխիվներում, որոնք դեռևս մեծ թվով չմշակված նյութեր ունեն, հետազոտողը կարող է ուղղակիորեն խորհրդատվություն իրականացնել արխիվային աշխատակազմի հետ, ովքեր հստակ պատկերացում ունեն հավաքածուների մասին, և դրանց ստեղծումը պիտանի է, քանի որ դրանք կարող են աղբյուր լինել չմշակված նյութերի կամ հարակից նյութերի համար այլ արխիվներում և պահեստներում[7]։ Երբ արխիվը ամբողջովին չի համապատասխանում մեկ գիտակարգին, հետազոտողները, օրինակ՝ ծագումնաբանները, կարող են դիմել ֆորմալ կամ ոչ ֆորմալ ցանցերին՝ օժանդակելու հետազոտությունը՝ տեղետկատվություն տարածելով հատուկ արխիվների ստեղծման մասին՝ հավաքածուների հետ միասին[8][9]։

Հետազոտություն իրականացնել արխիվում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվային հետազոտությունները, ընդհանուր առմամբ, ավելի բարդ և ժամանակատար են, քան երկրորդային հետազոտությունները, քանի որ ներկայացնում են պահանջներ համապատասխան փաստաթղթերը հաստատելու, տեղակայելու և մեկնաբանելու հարցում։ Չնայած արխիվներն ունեն նմանատիպ առանձնահատկություններ և բնութագրեր, կարող են նաև զգալի ձևով տարբեր լինել։ Հանրային ֆինանսավորմամբ արխիվները կարող են ունենալ մանդատներ, որոնք պահանջում են դրանց հնարավորինս մատչելի լինելը, այլ տեսակներ, ինչպիսիք են՝ ընդհանուր, կրոնական կամ մասնավոր արխիվները, կարող են ունենալ տարբեր աստիճանի հասանելիություն և հայտնաբերելիություն[10]։ Որոշ նյութեր կարող են սահմանափակվել այլ եղանակներով, ինչպիսիք են՝ հասկանալի կամ դասակարգված տեղեկատվություն պարունակող նյութերը, չհրապարակված աշխատանքները կամ պարտադրված են նյութերի հեղինակի համաձայնագրերով[11][12][13]։ Ավելին, արխիվային արձանագրությունները հաճախ եզակի են, և հետազոտողը պետք է պատրաստ լինի մեծ ուղի անցնել՝ դրանց հասնելու համար։ Նույնիսկ այն դեպքում, երբ նյութերը հասանելի են թվային ձևաչափով, դրանց վրա կարող են սահմանափակումներ լինել, որոնք արգելում են մուտք գործել այլ կայք։

Արխիվային հավաքածուների տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի առցանց որոնումներից, միավորման կատալոգները ևս կարևոր գործիք են գրադարաններում և արխիվներում նյութեր գտնելու համար։ ԱՄՆ-ում Ազգային միության կատալոգը և Ձեռագրերի հավաքածուների ազգային միության կատալոգը օգտագործվել են հետազոտողների կողմից արխիվները տեղակայելու համար, չնայած որ դրա մեծ մասի տեղեկությունը այդ պահից ի վեր տեղափոխվել է առցանց համակարգեր։

Արխիվային հաստատությունների աճող թվաքանակը կարելի է գտնել առցանց որոնման միջոցով։ Բացի այդ, այնպիսի պորտալներ, ինչպիսիք են Eropeana-ն՝ եվրոպական թվային հարթակը, Ամերիկայի թվային, հանրային գրադարանը և Ավստրալիայի Թրովայի ազգայի գրադարանը, որոնք պահպանում են հղումներն անդամ հաստատություններին։

Մեծ Բրիտանիայում, համատեղ տեղեկատվական համակարգերի հանձնաժողովնը տնօրինում է AtchivesHub-ին, մինչդեռ Օհայոի քոլեջի գրադարանային կենտրոնի ArchiveGrid-ը միջազգային պորտալ է տրամադրում հիմնականում գրադարանների վրա հիմնված հաստատություններին, որոնք օգտագործում են Մեքենաընթեռնելի քարտագրումը որպես կատալոգային գործիք իրենց բաժնետոմսերի համար։ Կանադայի արխիվագետների ասոցիացիան համագործակցել է Artefactual ծրագրային ապահովման ընկերության հետ՝ ArchivesCanada ստեղծելու համար, մինչդեռ Ավստրալիայի արխիվագետների ընկերությունը (Ավստրալիայի արխիվիստների միություն) օգտագործել է նույն ծրագիրը իրենց արխիվների տեղեկատուի համար Ավստրալիայում։ Շատ այլ առցանց որոնման գործիքներ, որոնման և բացաահայտման հեշտացման համար հասանելի են դարձել, այդ թվում, անգլերեն գրական ձեռագրերի և նամակների գրանցամատյանը (Location Register of English Literary Manuscripts and Letters), հունվարյան ուղեցույցը (The Janus)՝ պահպանելու արխիվային նյութեր Քեմբրիջի, Մեծ Բրիտանիայի հաստատություններում, և CARTOMAC-ը՝ Աֆրիկայի գրական արխիվները (Archives litéraires d'Afrique)։

Եթե արխիվները հնարավոր չէ գտնել առցանց որոնման կամ հանրային ցուցակագրված հավաքածուի միջոցով, հետազոտողը պետք է փնտրի այն այլ միջոցներով, օրինակ՝ հետևելով այլ հետազոտողների մեջբերումներին և հղումներին։ Սա հատկապես վերաբերում է այն կորպորացիաների կամ այլ կազմակերպությունների կողից պահպանվող նյութերին, որոնք չեն աշխատում որպես արխիվագետ, և հետևաբար տեղյակ չեն դրանց նյութերի ծավալի կամ բովանդակության մասին[6]։

Շատ արխիվներում մուտքը կարող է սահմանափակվել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն այնպիսի հավատարմագրեր կամ համագործակցություն հաստատությունների հետ, ինչպես օրինակ՝ համալսարանները, ապա միայն որոշակի մակարդակ ունեցողներին։ Նրանք, ովքեր չունեն անհրաժեշտ հավատարմագրեր, գուցե հարկ լինի պահանջել անձը հաստատող փաստաթուղթ անհատից կամ հաստատությունից՝ արխիվներ տրամադրելու համար[14]։

Տեղադրել նյութերն ախիվներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվները սովորաբար պարունակում են եզակի նյութեր, և դրանց ստեղծումը կարող է ամբողջովին եզակի կամ ինքնատիպ լինել այն հաստատության կամ կազմակերպության համար, որը պահպանում է դրանք։ Սա գրադարանների հետ կարևոր տարբերակումներից մեկն է, որտեղ նյութը ստեղծվում է ըստ ստանդարտացված դասակարգման համակարգերի։ Ավանդաբար, արխիվները հետևում են օրինականացման սկզբունքին, ըստ որի պահպանվում է սկզբնաղբյուրը և սկզբնական կարգը, չնայած որոշ վերադասավորումներ՝ ֆիզիկական և մտավոր, կարող են իրականացվել արխիվագետի կողմից՝ դրա օգտագործումը հեշտացնելու համար[15][16]։ Արխիվային նկարագրության համար հիմնական ուղեցույց է Արխիվային նկարագրության միջազգային ստանդարտը (Ընդհանուր), որը ստեղծվել է Արխիվների միջազգային խորհրդի կողից։ Ամերիկյան հաստատությունները նույնպես կարող են առաջնորդվել նկարագրող արխիվներով՝ ստանդարտ բովանդակությամբ, իսկ Կանադայում՝ արխիվային նկարագրության կանոններով։ Հասկանալով, թե ինչպես են ստեղծվում արխիվային նկարագրություններն ու օժանդակող միջոցները, այն կարելի է համարել արխիվային բանականություն[17][18]։

Ի լրումն այս ստանդարտների և կանոնների՝ բարդ կրկնօրինակներ, առցանց ցուցակագրումներ և կատալոգներ ստեղծելու համար, արխիվագետները կարող են նաև մուտք գործել API-ների կամ ծածկագրված ստանդարտների (կոդավորված արխիվային նկարագրության) միջոցով, որոնք կապված են ֆոնդերի, շարքերի, իրերի հետ,կոդավորված արխիվային ենթատեսքստի միջոցով (այն կազմակերպությունները և մարդիկ, որոնք ստեղծում են արխիվներ)։

Օժանդակ միջոցների որոնումը սովորական գործիք է, որը ստեղծվել է արխիվագետների կողմից նյութերի տեղակայման համար։ Դրանք լինում են տարբեր ձևերի, օրինակ՝ գրանցամատյանները, քարտերի կատալոգները կամ գույքագրումները[19]։ Արխիվային փաստաթղթերին վերաբերող շատ գործիքներ առցանց էջեր են կամ վերբեռնվում են որպես փաստաթղթեր, ինչպես օրինակ՝ Կոնգրեսի գրադարանի «Հազվագյուտ գիրքը» և հատուկ հավաքածուները։ Ձեռնարկներ գտնելու մանրամասների մակարդակը կարող է տարբեր լինել՝ հատավորված իրերի նկարագրություններից մինչև խոշոր հավաքածուների նկարագրություններ[20][21]։ Եթե արխիվն ունի մեծ քանակությամբ չմշակված նյութեր, ապա գուցե որևէ օժանդակ միջոց չլինի[22]։ Մոտավորապես 2005 թվականից սկսած՝ «ավելի շատ արդյունք, ավելի քիչ պրոցես» գաղափարախոսությունը, որն ընդունվեց հյուսիսամերիկյան շատ հավաքական արխիվների կողմից, ձգտում էին կրճատել արխիվային գործընթացի ժամանակը կամ թեթևացնել հետհաշվարկները՝ նախ և առաջ նյութերի հասանելիություն ապահովելու համար, որոնց արդյունքները կարող են նվազագույն չափով նկարագրվել որոնման օժանդակ միջոցներով[23]։

Չնայած արխիվային պահեստների մեծ մասը ընդունում են հետազոտողներին, և ունեն մասնագիտացած արխիվագետներ՝ նրանց աջակցելու համար, առձանագրությունների մեծ քանակը նշանակում է, որ օժանդակ միջոցների որոնումը կարող է լինել միայն սահմանափակ օգտակարության. հետազոտողը պետք է որոնի մեծ քանակությամբ փաստաթղթեր՝ որոնման անհրաժեշտ նյութերի և դրանց յուրօրինակ հետաքննության համար։ Որոշ արձանագրություններ գաղտնիության պատճառով կարող են հասանելի չլինել հանրության համար, իսկ մյուսները կարող են հնագրության ձևով լինել, հին կամ օտար լեզուներով և տեխնիկակական տերմինաբանությամբ։ Արխիվային փաստաթղթերն ընդհանուր առմամբ ստեղծվել են անմիջական, գործնական կամ վարչական նպատակներով, ոչ թե ի շահ ապագա հետազոտողների, և դրանց իմաստը հասկանալու համար կարող են անհրաժեշտ լինել հավելյալ համատեքստային հետազոտություններ։ Այս մարտահրավերներից շատերը սրվում են, երբ արձանգրությունները դեռևս գտնվում են ստեղծվող համակարգի խնամակալության ներքո կամ մասնավոր ձեռքերում, որտեղ սեփականատերերը կամ խնամակալները չեն կարող են ապահովել արտաքին հարցումների մատչելիությունը, և օժանդակ միջոցների որոնումը կարող է նույնիսկ ավելի թերի լինել կամ գոյություն չունենալ։

Արխիվային նյութերի խորհրդատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

View of the reading room in the Maritime Research Center showing researchers, NPS uniformed staff as well as visitors, at tables consulting archives, books, and audio materials, Reference Librarian Gina Bardi at the Reference Desk in the background.
Մարիտիմի հետազոտության կենտրոնի ընթերցասրահը Սան Ֆրանցիսկոյում: Առաջին պլանում օգտագործողը նստած է սեղանի առջև և ստուգում է արխիվային տուփերում պապհապնված նյութերը, որոնք բերում են աշխատակազմի կողմից:

Արխիվային նյութերը սովորաբար պահպանվում են փակ դարակաշարերի մեջ և չեն շրջանառվում[24]։ Օգտագործողները պահանջում են տեսնել հատուկ նյութեր արխիվներից և կարող են միայն տեղում ստուգել դրանք[25][26]։ Համապատասխան արձանագրումը տեղակայելուց հետո՝ օգտագործելով որոնման օժանդակ միջոց կամ այլ հետազոտման գործիք, օգտագործողն այնուհետև կարող է հայցադիմում ներկայացնել, օրինակ՝ հարցման ձև օգտագործելը[27]։ Եթե արխիվն իր պահեստամասերի մի մասն ունի առանձին կառույցում կամ հաստատությունում տեղակայված, ապա այն օրեր կամ շաբաթներ է պահանջում նյութերը վերականգնելու համար, օգտագործողից պահանջվում է ներկայացնել իր հայցը նախապես խորհրդատվության տեղում[28]։

Նորվեգիայի ազգային արխիվների ընթերցասրահը: Առաջին պլանում տեսածրիչներն են: Քանի որ արխիվային նյութերը եզակի են, որոշ արխիվներում կարող են լինել սարքավորումներ նյութերը կրկննապատկելու համար:

Ընթերցասրահը տեղ է, որը սովորաբար գտնվում է արխիվի ներսում, որտեղ օգտվողները կարող են խորհրդակցել արխիվային նյութերի վերաբերյալ աշխատակազմի հսկողության ներքո։ Որոշ նյութերի եզակի, վաղանցիկ, անկայուն բնույթը երբեմն պահանջում է դրանց օգտագործման, և (կամ) կրկնօրինակման որոշակի սահմանափակումներ։ Շատ արխիվներ սահմանափակում են, թե ինչ տեսակի իրեր կարելի է բերել ընթերցասրահ դրսից, ինչպիսիք են մատիտները, նոթատետրերը, պայուսակները, և նույնիսկ հագուստը՝ պաշտպանելու գողության և նյութերը վնաս պատճառելու վտանգից[29]։ Հետագա սահմանափակումներ կարող են դրվել այն նյութերի քանակի վրա, որոնց վերաբերյալ կարելի է խորհրդակցել ցանկացած պահի, օրինակ՝ օգտվողին մեկ տուփով սահմանափակելը, և պահանջել, որ բոլոր նյութերը ամեն պահի հարթ և տեսանելի դասկարգված լինեն[30]։ Որոշ արխիվներ պահպանում են հիմնական նյութեր, որոնք ներառում են թղթի կտորներ և մատիտներ, սեպեր՝ անսովոր մեծ նյութերի ապահովության համար[31]։ Կրկնօրինակման ծառայությունները կարող են հասանելի լինել արխիվում, թեև ապահովագրերը, արժեքների պահանջվող ժամանակը կարող են տարբերվել[32][33]։ Ավելի հաճախ, արխիվները նաև թույլ են տալիս օգտվողներին կիրառել իրենց սեփական սարքավորումները, ինչպես օրինակ՝ ձեռքի խցիկները, բջջային հեռախոսները և նույնիսկ սկաներները նյութերը կրկնապատկելու համար[27][34]։ Թեև սպիտակ կամ այլ ձեռնոցների օգտագործումը տարածված է հեռուստատեսային ծրագրերում, ամենևին էլ պարտադիր չէ արխիվային փաստաթղթերի հետ աշխատելիս՝ էջերն ու տեքստերը չվնասելու նպատակով[35]։ Ձեռնոցները կարող են օգտագործվել վատորակ գրքի կազմերի հետ աշխատելիս. եթե էջերը թերթելիս ձեռնոցները չեն օգտագործվում, որպեսզի փոշոտ կամ այլ նյութ չփոխանցվի, ապա չի օգտագործվում նաև լուսանկարների հետ աշխատելիս։ Միշտ պետք է արխիվագետի հետ խորհրդակցել՝ արդյոք ձեռնոցները պահանջվում են, թե ոչ։

Արխիվները հասանելի են նաև միկրոֆիլմերի բովանդակության համար (այդ թվում պատճեն և այլ ձևաչափեր)՝ բնօրինակ արխիվի դյուրաբեկության կամ հանրաճանաչության պատճառով։ Թվային պատճենները հասանելի են նույն պատճառով։ Նախքան բնօրինակ մուտք գործելը, հարկավոր է համոզվել, որ վերամշակված առարկաները համարավետ են օգտագործման համար։ Բնօրինակի բովանդակություն մուտք գործելիս, անհրաժեշտ է դիտել նաև գունավոր պատկերը (ճարտարապետության տեսանկյունից՝ գծագրերը, քարտեզները, հատակագծերը և այլն) կամ հասանելիության պատճառների համար (տեսողական փոքր պատկերը սովորաբար պատճառ չի համարվում բնօրինակ մուտք գործելիս, քանի որ էֆեկտը կարող է փոքրացվել ֆիլմի դանդաղ լինելու հետևանքով)։

Որոշ նյութեր կարող են պարունակել տեղեկություններ, որոնք վերաբերում են կենդանի անձանց գաղտնիությանը, ինչպես օրինակ՝ բժշկական և ուսանողական արձանագրությունները, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն։ Այն նյութերը, որոնք կարող են պարունակել անձնական տվյալներ, օրինակ՝ սոցիալական անվտանգության համարները կամ անունները, պետք է պատշաճ ձևով օգտագործվեն, և արխիվը կարող է ապահովել նյութերի կրկնօրինակները կամ ամբողջովին հերքել նյութերի հասանելիությունը՝ գաղտնիության կամ այլ օրենսդրական պատճառներով[36][37]։

Ոչ առցանց և էլեկտրոնային նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ արխիվային նյութեր թվայնացվում են, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել այլ ոչ առցանց ծառայություններ։ Այն արխիվները, որոնք ունեն հանրությանը մատչելի թվային նյութեր, կարող են իրենց պահեստները կապել ինտերնետ որոնիչներին՝ բաժանելով կամ բացահայտելով դրանց էլեկտրոնային կատալոգները և (կամ) մետատվյալները, օգտագործելով այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են բաց արխիվների արձանագրությունը՝ մետատվյալների հավաքագրման համար։ Որոշ հաստատություններ ունեն առցանց պորտալներ, որտեղ օգտվողները կարող են ազատորեն մուտք գործել այն թվային նյութեր, որոնք հասանելի են այնպիսի արխիվներում, ինչպիսիք են Նյու Յորքի հանրային գրադարանի արխիվը կամ Սմիթսոնյան ինստիտուտի արխիվները։ Կառավարությունները և նրանց հարակից հաստատությունները կարող են օգտագործել այդ «էլեկտրոնային» կամ «վիրտուալ» ընթերցասրահները՝ հանրության կողմից հայցվող փաստաթղթերն ու նյութերը վերբեռնելու համար, ինչպես օրինակ՝ տեղեկատվական օրենքների ազատության պահանջով կամ բացահայտ արտոնագրերի համապատասխան[38][39][40]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Council on Archives. «Multilingual Archival Terminology». International Council on Archives.
  2. Society of American Archivists. «A glossary of archival and records terminology».
  3. Archive.gov. National Records and Archive Administration, 1 December 2009. Web. 5 December 2009 <https://www.archives.gov/research/start/>.
  4. Working in the archives : practical research methods for rhetoric and composition. Ramsey, Alexis E., 1979-. Carbondale: Southern Illinois University Press. 2010. ISBN 9781441645975. OCLC 613205862.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  5. L'Eplattenier, Barbara E. (2009). «An Argument for Archival Research Methods: Thinking Beyond Methodology». College English. 72 (1): 67–79. JSTOR 25653008.
  6. 6,0 6,1 Welch, Catherine (2000 թ․ հունվար). «The archaeology of business networks: the use of archival records in case study research». Journal of Strategic Marketing. 8 (2): 197–208. doi:10.1080/0965254x.2000.10815560. S2CID 52203137.
  7. Working in the archives : practical research methods for rhetoric and composition. Ramsey, Alexis E., 1979-. Carbondale: Southern Illinois University Press. 2010. էջեր 82–83. ISBN 9781441645975. OCLC 613205862.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  8. Duff, Wendy; Johnson, Catherine (2003). «Where Is the List with All the Names? Information-Seeking Behavior of Genealogists». The American Archivist (ամերիկյան անգլերեն). 66 (1): 79–95. doi:10.17723/aarc.66.1.l375uj047224737n. ISSN 0360-9081.
  9. Elizabeth, Yakel (2004). «Seeking Information, Seeking Connections, Seeking Meaning: Genealogists and Family Historians». Information Research: An International Electronic Journal (անգլերեն). 10 (1). ISSN 1368-1613.
  10. Welch, Catherine (2000). «The archaeology of business networks: the use of archival records in case study research». Journal of Strategic Marketing (անգլերեն). 8 (2): 197–208. doi:10.1080/0965254x.2000.10815560. ISSN 0965-254X.
  11. Anonymous (2012 թ․ ապրիլի 26). «Collections Access Policies». Smithsonian Institution Archives (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. «General Information about Restricted Records». National Archives (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. «Copyright and Unpublished Material | Society of American Archivists». www2.archivists.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. R., Hill, Michael (1993). Archival strategies and techniques. Newbury Park: Sage Publications. ISBN 978-0803948242. OCLC 28668848.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. «Archives and Records Management Resources». National Archives (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. «1. What are Arrangement and Description?». scaa.usask.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  17. «Do you have archival intelligence».
  18. Yakel, Elizabeth; Torres, Deborah (2003). «The American Archivist -». The American Archivist. 66: 51–78. doi:10.17723/aarc.66.1.q022h85pn51n5800.
  19. «finding aid | Society of American Archivists». www2.archivists.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  20. «Archive Descriptions - Archives Hub». archiveshub.jisc.ac.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  21. «level of description | Society of American Archivists». www2.archivists.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  22. Working in the archives : practical research methods for rhetoric and composition. Ramsey, Alexis E., 1979-. Carbondale: Southern Illinois University Press. 2010. էջեր 81. ISBN 9781441645975. OCLC 613205862.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  23. Working in the archives : practical research methods for rhetoric and composition. Ramsey, Alexis E., 1979-. Carbondale: Southern Illinois University Press. 2010. էջեր 65–66. ISBN 9781441645975. OCLC 613205862.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  24. R., Hill, Michael (1993). Archival strategies and techniques. Newbury Park: Sage Publications. էջեր 24. ISBN 978-0803948242. OCLC 28668848.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. «Using the Archives | University Archives Blog». archives.library.ubc.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  26. «Archive of World Music». Harvard Library (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  27. 27,0 27,1 «Military Archives - The National Institute for Defense Studies». www.nids.mod.go.jp (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  28. «Research Visit FAQs». National Archives (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. Archives, The National. «What can I take into the reading rooms? - The National Archives». The National Archives (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  30. «Regulations for NARA Researchers». National Archives (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  31. Working in the archives : practical research methods for rhetoric and composition. Ramsey, Alexis E., 1979-. Carbondale: Southern Illinois University Press. 2010. ISBN 9781441645975. OCLC 613205862.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  32. «A Survival Guide to Archival Research: | Perspectives on History | AHA». www.historians.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  33. «Reproduction Orders». Hoover Institution (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  34. «Information for Researchers». National Archives (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  35. www.loc.gov (PDF) https://www.loc.gov/preservation/about/faqs/ipnn37.pdf. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  36. Taube, Daniel O.; Burkhardt, Susan (1997). «Ethical and Legal Risks Associated With Archival Research». Ethics & Behavior (անգլերեն). 7 (1): 59–67. doi:10.1207/s15327019eb0701_5. ISSN 1050-8422. PMID 11654858.
  37. «[Ask an Archivist]: When to Restrict Personally Identifiable Information (PII)». SNAP Section (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ փետրվարի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  38. «NARA Electronic Reading Room/FOIA Library». National Archives (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  39. «Records Request Reading Room». Smithsonian Institution (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  40. «FOIA: Reading Room - Golden Gate National Recreation Area (U.S. National Park Service)». www.nps.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]