Մեքենաընթեռնելի քարտագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՄԵԸՔ (անգլ.՝ MARC - Macine Readable Cataloging), հապավումը բառացի թարգմանվում է` Մեքենաընթեռնելի քարտագրում: ՄԵԸՔ ձևաչափերը համակարգչի համար հասկանալի տեսքով նախագծված տարբեր ձևաչափեր են` մատենագիտական տվյալների ներկայացման և մեքենայական փոխանակման համար[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԵԸՔ ձևաչափը նախագծվել է Կոնգրեսի գրադարանի կողմից 1960-ական թվականների սկզբներին և ստացել է LC MARC սկզբնական անվանումը: Սա մի համաձայնագիր է, որով էլեկտրոնային հաշվիչ մեքենաները փոխանակում, օգտագործում և արտածում են մատենագիտական տվյալները: Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը հաստատել է ՄԵԸՔ համաձայնագիրը, որը հայտնի է ISO 2709 “Format for Bibliografic Information Interchange on Magnetic Tape” անվանումով: ՄԵԸՔ ստանդարտով ստեղծված գրառումները կազմված են 3 բաղադրիչներից`

  • Գրառման կառուցվածք
  • Բովանդակության նկարագրում
  • Բուն բովանդակություն

Ձևաչափի միջոցով հնարավոր է դառնում նախօրոք որոշված ֆորմատներով մատենագիտական տվյալներ մուտքագրել համակարգչի հիշողության մեջ: Մեքենաընթեռնելիությունը միաժամանակ ապահովում է մատենագիտական տվյալների միջմեքենայական հաղորդման հնարավորություն, ինչպես նաև ստեղծված գրառումներում մատենագիտական տվյալների որոնում` ըստ որոշված մուտքի կետերի: Մեքենաընթեռնելի քարտագրման ՄԱՐԿ ֆորմատները հիմնավորվել են Ամերիկայի միացյալ նահանգներ Կոնգրեսի գրադարանում: Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնությունը նախագծել և գրադարաններին է տրամադրել ՅՈՒՆԻՄԱՐԿ ֆորմատը, որը մեկ այլ փորձ է` եղած մոտեցումների ստանդարտացման ուղղությամբ:

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նպատակահարմար է մատենագիտական գրառումների միջմեքենայական փոխանակումը, որն էլ իր հերթին բերում է նյութական միջոցների խնայման և քարտագրման որակի բարձրացման
  • Գրադարանները մուտքագրում են իրենց նյութերը` հետևելով ստանդարտներին, հետագայում ստեղծված քարտարանների փոխանակումը կազմակերպելու համար

Առավելություններ են նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրադարանների ավտոմատացման կոմերցիոն ծրագրային փաթեթներն օգտագործման հնարավորություն:
  • Ավտոմատացման մեկ համակարգը մեկ ուրիշով փոխարինելու հնարավորություն. ՄԱՐԿ ֆորմատների առկայությունը թույլատրում է անցում կատարել նոր ծրագրատեխնիկական համակարգին` առանց բովանդակային շտեմարանի ձևափոխման և պարունակության կորստի:

Ձևաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեղինակավոր գրառումներ`պարունակում են տեղեկություններ անձնաունների, խորագրերի, աշխարհագրական անվանումների և այլն:
  • Մատենագիտական գրառումներ՝ նկարագրում են նյութը (գիրք, ձայներիզ, քարտեզ, պարբերական հրատարակություն, էլեկտրոնային ֆայլ և այլն) ըստ նկարագրման խմբերի:
  • Դասակարգիչներ՝ դասակարգիչների վերաբերյալ տվյալներ են, որոնք պահվում են ՄԵԸՔ գրառումների տեսքով
  • Պահումների վերաբերյալ գրառումներ՝ տրամադրում են տվյալներ գրադարանում, պահվող նյութի տեղաբախշման, միավորների քանակի, կարգավիճակի, գույքահամարի և այլնի վերաբերյալ:

ՄԵԸՔ ստանդարտի հիմքի վրա ստեղծված ձևաչափերից աշխարհում ամենալայն կիրառություն ունեցողը MARC21-ն է, որը նախագծվել է 1999 թվականին: Սա ԱՄՆ-ում օգտագործվող USMARC և Կանդայում օգտագործվող CANMARC ստանդարտների մեկտեղումն է: Աշխարհում նախագծվել և տեղայնացվել են MARC21–ի բազմաթիվ ազգային տարբերակներ: Գերմանիայում օգտագործվում է MAB (Maschinelles Austauschformat fur Bibliotheken) ստանդարտը, որը ՄԵԸՔ համատեղելի չէ:
MARC21 ստանդարտը նախատեսված է տեղեկատվության տարբեր տեսակի կրիչների վրա թողարկված նյութերի նկարագրության համար: Դրանք են՝

  1. շտեմարան
  2. տվյալ
  3. դաշտ
  4. գրառում

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքեր/ (BK)
  • Շարունակական պաշարներ/(CR)
  • Համակարգչային ֆայլեր/(CF)
  • Քարտեզներ/(MP)
  • Երաժշտական գործեր/(MU)
  • Տեսողական նյութեր/(VM)
  • Խառը նյութեր/(MX)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.loc.gov/marc/
  2. http://www.iso.org/iso/home.html
  3.  http://www.isbn.org
  4. http://www.oclc.org/bibformats/en/introduction.html
  5. http://www.oclc.org/bibformats/en/introduction.html

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զարգարյան Տիգրան (2002 թ.). Թվային գրադարաններ. էջեր 168. ISBN 99930-4-053-3.