Արի Հեսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արի Հեսթ
Ari Hest 05112011 Saint v2 400.jpg
Ծնվել էհունիսի 16, 1979(1979-06-16) (42 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերռոք
Մասնագիտություներգիչ և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Կոռնելի համալսարան և Հորաս Մաննի դպրոց
Կայքarihest.com
Ari Hest Վիքիպահեստում

Արի Հեսթ (անգլ.՝ Ari Hest; հունիսի 16, 1979(1979-06-16), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ Նյու Յորքի Բրոնքս շրջանից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսթի հայրը քոլեջի երաժշտական պրոֆեսոր է, իսկ մայրը՝ կանտոր[2]։ Նրա ավագ եղբայրը՝ Դենին, Հեսթի նախկին մենեջերն է։ Հեսթը դաշնամուրի դասեր է հաճախել մանուկ հասակում և հետագայում ինքը սովորել կիթառ նվագել։ Հեսթը հաճախել է Նյու Յորքի Կոռնելի համալսարանը՝ սկսելով 1999 թվականին և հետո տեղափոխվելով Նյու Յորքի համալսարան, որտեղ նա 2002 թվականին ստացել է Հաղորդակցությունների աստիճան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսթը թողարկել է մինի ալբոմը՝ «Incomplete»-ը, և երկու ալբոմներ՝ «Come Home» և «Story After Story», ինքնուրույն, ինչի օգնությամբ երկրպագուների բազա է հավաքել ԱՄՆ-ի քոլեջներից և համալսարաններից։ 2004 թվականի մարտին Հեսթը ձայնագրման պայմանագիր է կնքում Columbia Records-ի հետ և ձայնագրում «Someone To Tell» ալբոմը և 5 երգից բաղկացած «Guilty Hearts EP» մինի ալբոմը 2005 թվականին։ Նրա հաջորդ մինի ալբոմը անվանվել է «The Green Room Sessions»։ Այն լրիվ կատարվել և պրոդյուսերավորվել է նրա կողմից։ Դրա թողարկումից կարճ ժամանակ անց, նա աշխատել է պրոդյուսեր Միթչել Ֆրումի հետ «The Break-In»-ի վրա, որը նրա վերջին թողարկումն էր Columbia-ում։

Որպես անկախ արտիստ, Արին 2008 թվականին ստեղծել է «52»-ը՝ բաժանորդային ծառայություն, որտեղ նա գրել է, ձայնագրել և թողարկել է նոր երգ ամեն շաբաթ տարվա ընթացքում։ 2009 թվականին նա թողարկել է «Twelve Mondays»-ը՝ երկրապգուների կողմից ընտրված 12 երգերի հավաքածուն, որոնց ռեմիքսները նա էր պատրաստել։

2011 և 2014 թվականների միջև Հեսթը թողարկել է ևս 3 ալբոմ՝ «Sunset Over Hope Street» (2011), «The Fire Plays» (2012) և «Shouts and Whispers» (2014)։ Այդ ալբոմներից մի քանի երգեր օգտագործվել են տարբեր հեռուստաշոուներում և ֆիլմերում[3][4][5]։

2016 թվականին Արի դարձել է Ջուդի Քոլինսի հետ միասին մի շարք երգերի համահեղինակ, որոնցից երկուսը նա թողարկել է «Silver Skies Blue» ալբոմը։ Ալբոմն օգնել է Հեսթին առաջադրվել իր առաջին Գրեմմի մրցանակին (այն Քոլինսի առաջին առաջադրումն էր 40 տարիների ընթացքում)[6]։ «Silver Skies Blue»-ն առաջադրվել է «Լավագույն ֆոլկ ալբոմ» անվանակարգում՝ Գրեմմի 59-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Սա Հեսթի առաջին համագործակցությունը չէր՝ նա ևս երկու այլ նախագծեր ուներ․ «The Open Sea» Ռոզի Գոլանի հետ և «Bluebirds of Paradise» Քրիսի Փոլանդի հետ[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Incomplete (EP, 1999), Project 4
  • Come Home (2001), Project 4
  • Story After Story (2002). Project 4
  • Someone to Tell (2004), Columbia
  • Guilty Hearts (EP, 2005), Columbia
  • The Green Room Sessions (EP, 2006), Columbia
  • I've Got You (Download only single, 2007), Columbia/Red Ink
  • The Break-In (2007), Columbia/Red Ink
  • Live at the Quick Center (EP, 2008), Project 4
  • 52 (2008), Project 4
  • Twelve Mondays (2009), Project 4
  • Sunset Over Hope Street (2011), Downtown
  • The Fire Plays (2012), Project 4
  • Shouts and Whispers (2014), Project 4
  • Silver Skies Blue Ջուդի Քոլինսւ հետ (2016), Cleopatra
  • Natural (2017), Արի Հեսթ

Սաունդթրեք և այլ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Consistency, Live from the Village Underground (2002), Project 4
  • Winter Break: The Movie Soundtrack (2003), Various Artists, Արի Հեսթի «Strangers Again»-ով
  • DecentXposure: Volume One (2003). Տարբեր արտիստներ, Արի Հեսթի «Consistency»-ով
  • The Lincoln Lawyer soundtrack (2011) Տարբեր արտիստներ, Արի Հեսթի «Now»-ով
  • The Open Sea (Ռոզի Գոլանի հետ), «Little Apple» մինի ալբոմ (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fitzpatrick Heather (March 4, 2013)։ «Interview & Photos: Ari Hest @ the Triple Door»։ Back Beat Seattle։ Վերցված է October 10, 2014 
  2. Barron Nicole (April 11, 2011)։ «Interview with Ari Hest»։ The Celebrity Cafe։ Արխիվացված է օրիգինալից October 17, 2014-ին։ Վերցված է October 10, 2014 
  3. https://web.archive.org/web/20141017185129/http://thecelebritycafe.com/feature/interview-ari-hest-04-11-2011 
  4. http://www.allmusic.com/artist/ari-hest-mn0000959617/biography 
  5. http://backbeatseattle.com/2013/03/04/interview-photos-ari-hest-the-triple-door/ 
  6. http://variety.com/2017/music/features/singer-judy-collins-grammy-nomination-1201979543/ 
  7. http://www.njarts.net/pop-rock/ari-hest-and-chrissi-poland-find-musical-bliss-as-bluebirds-of-paradise/ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]