Արիստոտելի հրապարակ (Սալոնիկ)
' հունարեն՝ Πλατεία Αριστοτέλους | |
---|---|
![]() | |
Տեսակ | հրապարակ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սալոնիկի մունիցիպալիտետ |
Վայր | Մակեդոնիա |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիկ ճարտարապետություն |
Երկարություն | 40.63238 |
Լայնություն | 22.94094 |
Անվանված է | Արիստոտել |
Ճարտարապետ | Էռնեստ Էբրար |
Կառուցման ավարտ | 1917 թվական |
![]() | |
![]() | |
Սալոնիկի Արիստոտելի հրապարակ (հունարեն՝ Πλατεία Αριστοτέλους), Հունաստանի Սալոնիկ քաղաքի կենտրոնական հրապարակը։ Հրապարակը սկիզբ է առնում Թերմայկոսի ծոցից և տարածվում մինչև շրջակա բլուր, որտեղ էլ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Սուրբ Դիմիտրիոսի բյուզանդական եկեղեցին։
Արիստոտելի հրապարակը գտնվում է քաղաքի այցեքարտը համարվող Սպիտակ աշտարակից մի քանի, իսկ նավահանգստից՝ մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա[1]։ Այստեղ անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ և համերգներ, ինչպես նաև ամանորյա ներկայացումներ։ Այն նաև քաղաքական իրադարձությունների կիզակետում է, քանզի հրապարակը ամենատարածված ուղղություն է ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արիստոտելի հրապարակը նախագծվել է ֆրանսիացի ճարտարապետ Էռնեստ Էբրարի կողմից։ Վերջինիս հատակագծով է կառուցվել Սալոնիկի Ալեքսանդր Մակեդոնացու հրապարակը ևս։ 1917 թվականի ավերիչ հրդեհի հետևանքով Սալոնիկ քաղաքն ամբողջովին ավերվում է և քաղաքի վերակառուցման համար Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի ջանքերով Փարիզից Սալոնիկ է ժամանում ճարտարապետների խումբ։ Վերջիններս էլ հեղինակում են Արիստոտելի հրապարակը՝ ավանդական եվրոպական և էկլեկտիկ ճարտարապետական ոճերի համադրությամբ։
Արիստոտելի հրապարակը նորագույն շրջանում գրեթե միշտ եղել է Սալոնիկի կենտրոնը։ Վերակառուցողական աշխատանքները վերջնականապես ավարտվել են 1950-ական թվականների կեսերին։ Շինարարական աշխատանքների համար հիմք են ծառայել հին հրապարակի շենքերի դասավորվածությունը, դրանց ճարտարապետական առանձնահատկություններն ու դասավորվածությունը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հունաստանի և Կիպրոսի մշակութային, պատմական և բնական ժառանգություններն ու հարստությունները»։ www.monumenta.org։ Վերցված է 2018-08-15
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արիստոտելի հրապարակ (Սալոնիկ) կատեգորիայում։ |