Սուրբ Դեմետրիոս տաճար (Նովոչերկասկ)
Սուրբ Դեմետրիոս տաճար ռուս.՝ Свя́то-Дими́триевский храм | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային ժառանգության օբյեկտ, ուղղափառ տաճար և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1859 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ |
Հիմնադրված | 1859 |
![]() | |
![]() | |
![]() |
Սուրբ Դեմետրիոս տաճար (ռուս.՝ Свято-Димитриевский храм), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում ի պատիվ սուրբ Դեմետրիոս ենթահյուպատոսի (Սալոնիկցի)։ Տաճարը գտնվում է քաղաքային գերեզմանոցի տարածքում, որի պատճառով կոչվում է նաև Դեմետրիոս Սալոնիկցի գերեզմանոցային եկեղեցի (ռուս.՝ Кладбищенская церковь Димитрия Солунского)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1810 թվականի աշնանը քաղաքային գերեզմանատան տարածքում օծվել է Սուրբ Դեմետրիոսի անվան փայտե եկեղեցին։ Այն գոյատևել է մինչև 1861 թվականը։ Դոնի ատաման Խոմուտովի և Դոնի ու Նովոչերկասկի արքեպիսկոպոս Հովհանի նախաձեռնությամբ 1857 թվականից գերեզմանոցում կառուցվել է քարե եկեղեցի, որը փոխարինել է փայտե կառույցին։ Եկեղեցու շինարարությունը կատարվել է Դոնի զորքի և բարերարների միջոցներով և ավարտվել 1859 թվականին։ Նախագծի հեղինակը հայտնի ճարտարապետ Իվան Վալպրեդեն է։
1901 թվականին եկեղեցուն կից բացվել է եկեղեցական-ծխական դպրոց, որը շարունակում է իր աշխատանքը մինչ օրս։ Նաև տաճարում գործել է մատուռ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի ճակատներում զոհված կազակների։
Գերեզմանոցի տարածքում, որտեղ գտնվում է տաճարը, թաղված են եղել Դոնի զորքի՝ Պետրոս I-ի ժամանակներից առաջին ընտրյալ ատաման Ալեքսեյ Մաքսիմովիչ Կալեդինը (գերեզմանը չի պահպանվել), տեղացի պատմաբան Վ. Սուխոռուկովը, վարչական ատաման Միխայիլ Գրիգորևիչ Խոմուտովի որդին և շատ ուրիշներ։ Պահպանված, թեև թալանված կամ քանդված գերեզմաններից գոյություն ունեն գեներալներ Խրեշչատիցկու, Լյուտենսկվի և ուրիշների գերեզմանները[2]։
Նովոչերկասկում 1920 թվականին Խորհրդային իշխանության հաստատումից հետո տաճարը չի փակվել և մնացել է գործող։ 1999 թվականին տաճարում օծվել և տեղադրվել են 6 նոր զանգեր, ինչպես նաև անցկացվել է տաճարի վերանորոգում և եկեղեցու խաչերի ոսկեզօծում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
- ↑ Храмы Новочеркасска