Սալոնիկի նավահանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալոնիկի նավահանգիստը քաղաքի համայնապատկերի ֆոնին

Սալոնիկի նավահանգիստ (հունարեն՝ Λιμάνι της Θεσσαλονίκης), Հունաստանի և Եգեյան ծովի խոշորագույն նավահանգիստներից մեկը, որը տարեկան կատարում է շուրջ 16 միլիոն տոննա ծավալով ծովային բեռնափոխադրումներ։ Որպես ազատ տնտեսական գոտի՝ Սալոնիկի նավահանգիստը հանդիսանում է միջանցիկ գոտի Բալկանների և Հարավային Եվրոպայի միջև։

Սալոնիկի նավահանգիստը երկրորդ խոշորագույն ծովային նավամատույցն է Հունաստանում[1]։ Այսպիսով՝ Հունաստանի խոշորագույն նավահանգիստը շարունակում է մնալ Աթենքին հարակից Պիրեյոսի նավահանգիստը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Սալոնիկի նավահանգսի կատարած բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմում է 14,373,245 տոննա[2]։ Այս ցուցանիշը Սալոնիկի նավահանգիստը դարձնում է երկրորդ խոշորագույն ծովային նավահանգիստն ամբողջ Հունաստանում։

2007-2008 թվականների վիճակագրություն[3]
Տարի 2007 2008
ցեմենտ 871,936 810,311
Հեղուկ նավաբեռ 7,618,622 7,347,922
Չոր նավաբեռ 7,740,920 6,215,012
Անոթներ 408,212 222,824
Ընդհանուր 16,231,478 14,373,245

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սալոնիկի նավահանգիստը վերածվել է ազատ տնտեսական գոտու» (PDF). hradf.com. Հունական Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամ. 2014 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  2. Սալոնիկի նավահանգստի բեռնափոխադրումների ծավալային բաժինը Արխիվացված 2019-06-16 Wayback Machine, լրատվություն և մամուլ, նորություններ Հունաստանից
  3. Սալոնիկի նավահանգստի կատարած բեռնափոխադրումների վիճակագրությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոնիկի նավահանգիստ» հոդվածին։