Արթուր Ֆադեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Ֆադեն
անգլ.՝ Arthur Fadden
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1894(1894-04-13)
ԾննդավայրIngham
Մահացել էապրիլի 21, 1973(1973-04-21) (79 տարեկան)
Մահվան վայրԲրիսբեն, Ավստրալիա
ԳերեզմանMount Thompson Crematorium
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Կրոնպրեսբիտերականներ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հաշվապահ
ԱմուսինIlma Fadden?
Զբաղեցրած պաշտոններԱվստրալիայի վարչապետ, Member of the Queensland Legislative Assembly?, Ավստրալական Ներկայացուցիչների պալատի անդամ, Treasurer of Australia?, Minister for Infrastructure and Transport? և Ավստրալական Ներկայացուցիչների պալատի անդամ
Քաղաքական կուսակցությունNational Party of Australia?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ[1] և Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր[2]
Arthur Fadden Վիքիպահեստում

Արթուր Ուիլյամ Ֆադեն (գերմ.՝ Arthur Fadden, ապրիլի 13, 1894(1894-04-13), Ingham - ապրիլի 21, 1973(1973-04-21), Բրիսբեն, Ավստրալիա), ավստրալացի քաղաքական գործիչ, երկրի տասներեքերորդ վարչապետը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆադենը կնոջ՝ Իլմայի, և դստեր՝ Բեթիի հետ պարահանդեսում. 1951 թվական

Արթուր Ֆադենը ​​իռլանդացի ներգաղթյալների՝ Ռիչարդ և Էնի Ֆադենների տաս երեխաներից (7 տղա, 3 աղջիկ) ավագն էր: Ռիչարդ Ֆադենը Ուոլքերսթոնի (Մակկայ) ոստիկանությունում սպա էր: Իր միակ պաշտոնական կրթությունը ստացել է Ուոքերսթոնի հանրային դպրոցում: 15 տարեկանում Արթուրն սկսել է աշխատել շաքարեղեգի ֆերմայում, իսկ հետո սկսել է աշխատել Պլեյստոյի շաքարի ջրաղացում: 18 տարեկանում նա դարձել է դպիրի օգնական Մակկայի քաղաքային խորհրդում, իսկ 21 տարեկանում՝ դպիր: Նա ուսումնասիրել է հաշվապահական հաշվառում և 1918 թվականից սկսել է Թաունսվիլում աշխատել որպես հաշվապահ[3]: Այնտեղ նա հետաքրքրություն է ցուցաբերել քաղաքականության նկատմամբ և 1930 թվականին դարձել է Թաունսվիլի քաղաքային խորհրդի անդամ:

1916 թվականին ամուսնացել է Իլմա Թորնբերի հետ: Նրանք ունեցել են չորս երեխա՝ Գորդոնը, Ջոնը, Մավիսը և Բեթին[3][4]: Նրա ավագ որդին՝ Գորդոնը, մահացել է նրանից առաջ. նա մահացել է 1956 թվականին՝ 34 տարեկանում:

Քաղաքական կարիերայի ավարտից հետո Ֆադենը գրել և հրատարակել է իր հուշագրությունները՝ «They Called Me Artie» (1969)[3]:

Թոշակի հանգիստ տարիներից հետո նա կյանքից հեռացել է 1973 թվականի ապրիլի 21-ին՝ Բրիսբենում՝ իր 79-րդ տարեդարձից երկու շաբաթ անց:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1932-1935 թվականներին Արթուր Ֆադենը Քվինսլենդ նահանգի խորհրդարանում էր[3]:

1936-1958 թվականներին Ֆադենը դաշնային խորհրդարանի անդամ էր՝ առաջադրված ագրարային կուսակցությունից: Նա հաջորդաբար ներկայացնում էր Դարլինգ Դաունս շրջանը (անգլ.՝ Darling Downs, 1936-1949 թվականներին) և Մաքֆերսոնը (անգլ.՝ McPherson, 1949-1958 թվականներին)[3]:

1940 թվականին Ֆադենը կուսակցությունում երկրորդ մարդն էր: Այս ժամանակաշրջանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, բնութագրվում է Ավստրալիայում քաղաքական անկայունությամբ: Երբ 1940 թվականի հոկտեմբերին ագրարային կուսակցությունը չկարողացավ ընտրել իր առաջնորդին (հիմնական թեկնածուներն էին Էրլ Փեյջը և Ջոն Մաքյուենը), Ֆադենը զբաղեցրեց առաջնորդի պաշտոնակատարի պաշտոնը: 1941 թվականի մարտի 21-ին նա դարձավ կուսակցության գործող առաջնորդը՝ մնալով իր պաշտոնում 17 տարի[3]:

1940 թվականին Ֆադենը հաջորդաբար զբաղեցրել է մի շարք նախարարական պաշտոններ Ռոբերտ Մենզիսի կառավարությունում: Նա եղել է գանձապետի օգնական-նախարար, պարենի և զարգացման նախարար, քաղաքացիական ավիացիայի նախարար, գանձապետ: 1941 թվականի հունվարին Ֆադենը դարձել է վարչապետի տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 28-ին՝ Ավստրալիայի վարչապետ այն բանից հետո, երբ Մենզիսը հրաժարական տվեց: Ֆադենը վարչապետ է մնացել միայն երկու ամիս: 1941 թվականի հոկտեմբերին նա կորցրել էր երկու անկախ պատգամավորների աջակցությունը, ինչից հետո իշխանության եկավ լեյբորիստական կուսակցությունը՝ Ջոն Քերթինի գլխավորությամբ[3]:

1949 թվականին Ռոբերտ Մենզիսը վերադարձավ իշխանության, իսկ Ֆադենը կրկին դարձավ վարչապետի տեղակալ և գանձապետ: Նա մնացել է գանձապետ 1949-1958 թվականներին։ Այս ժամանակահատվածը բնութագրվում է տնտեսության բուռն աճով, երկրի բնակչության թվաքանակի ավելացմամբ, արդյունաբերական զարգացմամբ[3]:

1951 թվականին նա առաջին անգամ Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի կողմից օծվել է որպես Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետների հրամանատար (KCMG)[5]: 1958 թվականին նրա կարգավիճակը բարձրացվել Է մինչև Մեծ Խաչի ասպետի (GCMG)[6]:

Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arklay, T. (2014) Political Silhouette, Australian Scholarly: Melbourne. 978 1 925003 84 0.
  • Fadden, Arthur (1969), They Called Me Artie, Jacaranda Press
  • Colin Hughes|Hughes, Colin A (1976), Mr Prime Minister. Australian Prime Ministers 1901-1972, Oxford University Press, Melbourne, Victoria, Ch.14. 0-19-550471-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.itsanhonour.gov.au/honours/honour_roll/search.cfm?aus_award_id=1073792&search_type=simple&showInd=true
  2. http://www.itsanhonour.gov.au/honours/honour_roll/search.cfm?aus_award_id=1082573&search_type=simple&showInd=true
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Արթուր Ուիլյամ Ֆադենը Ավստրալիայի Ազգային թանգարանի կայքում
  4. Fast facts: Arthur Fadden - National Archives of Australia. Retrieved 22 March 2018.
  5. It's an Honour - Fadden KCMG Archived 2 October 2008 at the Wayback Machine.
  6. It's an Honour - Fadden GCMG Archived 2 October 2008 at the Wayback Machine.
  7. «Arthur Fadden»։ Australian Coin and Stamp Company։ Վերցված է 22 November 2012 
  8. «Australian Stamps - Year 1975»։ Australia Postage Stamps։ Արխիվացված է օրիգինալից 19 November 2012-ին։ Վերցված է 22 November 2012 
  9. «Sir Arthur Fadden»։ Monument Australia։ Վերցված է 8 February 2019 
  10. «Sir Arthur Fadden Memorial Garden»։ Centenary Suburbs Historical Society։ Վերցված է 8 February 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]