Արթուր Հերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Հերման
Ծնվել է1956[1][2][3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Ջորջ Մեյսոնի համալսարան, Ամերիկյան կաթոլիկ համալսարան, Ջորջթաունի համալսարան և Սմիթսոնյան ինստիտուտ
Ալմա մատերՋոնս Հոփքինսի համալսարան և Stevens Point Area Senior High School?
Ամուսին(ներ)Beth Herman?[4]
 Arthur L. Herman Վիքիպահեստում

Արթուր Լ. Հերման (անգլ.՝ Arthur L. Herman, 1956[1][2][3]), ամերիկացի պատմաբան և հանրաճանաչ պատմության մասին գրքերի հեղինակ։ Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Հերմանը ծնվել է 1956 թվականին, սանսկրիտի հետազոտող, Վիսկոնսինի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արթուր Կ. Հերմանի որդին է։ Ստացել է բակալավրի աստիճան Մինեսոտայի համալսարանում, մագիստրոսի կոչում և պատմության գծով փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան Ջոնս Հոփքինսի համալսարանում։ Մեկ ուսումնական տարի անցկացրել Է Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանում[5]։ Ատենախոսությունը նվիրված է եղել 17-րդ դարի սկզբի ֆրանսիական հուգենոտների քաղաքական հայացքներին[6]։

1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին դասավանդել է Sewanee համալսարանում, Ջորջ Մեյսոնի համալսարանում և Ջորջթաունում։ Սմիթսոնյան կամպուսում եղել է «Արևմտյան ժառանգության ծրագրի» հիմնադիրը և համակարգողը[7][8]։

Հերմանի՝ շոտլանդական լուսավորության մասին «How the Scots Invented the Modern World» (2001) գիրքը դարձել է բեսթսելեր՝ ըստ New York Times-ի։

«Gandhi and Churchill: The Epic Rivalry that Destroyed an Empire and Forged Our Age» գիրքն ընդգրկվել է 2009 թվականի Պուլիտցերյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին ամուսնացել է Բեթ Մարլե Վարշոֆսկու հետ, որի հետ բնակություն է հաստատել Վիրջինիա նահանգի Շառլոտսվիլ քաղաքում[10][11]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Idea Of Decline In Western History, Free Press, 1997-01-08 978-0-684-82791-9.
  • Joseph McCarthy: Reexamining the Life and Legacy of America’s Most Hated Senator, Free Press, 1999-12-02 978-0-684-83625-6.
  • How the Scots Invented the Modern World: The True Story of How Western Europe's Poorest Nation Created Our World and Everything in It, Three Rivers Press 2002-09-24 978-0-609-80999-0.
  • To Rule the Waves: How the British Navy Shaped the Modern World, HarperCollins, 2004-10-26 978-0-06-053424-0.
  • Gandhi and Churchill:The Epic Rivalry that Destroyed an Empire and Forged Our Age, Bantam, 2008-04-29 978-0-553-80463-8.
  • Freedom’s Forge: How American Business produced victory in World War II, 2012 978-1-4000-6964-4
  • The Cave and the Light: Plato vs. Aristotle and the Struggle for the Soul of Western Civilization, Random House, 2013-10 978-0553385663.
  • Douglas MacArthur: American Warrior, Random House, 2016-06-14 978-0-812-99488-9.
  • 1917: Lenin, Wilson, and the Birth of a New World Disorder, HarperCollins, 2017-11-28 978-0062570888.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Հերման» հոդվածին։