Արթուր Բուլբուլյան
Արթուր Բուլբուլյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1900 |
Մահացել է | հունիսի 23, 1996 (95 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրաունի համալսարան, Մինեսոտայի համալսարան, Այովայի համալսարան և Միդլբերի քոլեջ |
Մասնագիտություն | վիրաբույժ և բժիշկ |
Աշխատավայր | Մինեսոտայի համալսարան |
Արթուր Բուլբուլյան (անգլ.՝ Arthur H. Bulbulian, դեկտեմբերի 20, 1900 - հունիսի 23, 1996), ամերիկահայ գյուտարար։ Ստեղծել է А-14 թթվածնային դիմակները, որոնք օգտագործել են ամերիկյան ռազմաօդային ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1900 թվականին Կեսարիայի մոտակայքում։ 1920 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սովորել է Միդլբերիի քոլեջում, որտեղ ստացել է բակալավրի և բնական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Դիպլոմային աշխատանքներ է կատարել Բրաունի և Այովայի համալսարաններում։ 1928 թվականին ընդունվել է Մինեսոտայի համալսարանի ստոմատոլոգիայի բաժինը և ստացել է ատամնաբուժական վիրաբույժի դոկտորի աստիճան։ 1931 թվականին նույն հաստատությունում նշանակվել է օրթոպեդիայի հրահանգիչ։
Աշխատել է Մայոյի կլինիկայի աէրոբժշկության բաժնում, որտեղ էլ ԱՄՆ օդային ուժերի կործանիչների օդաչուների համար նախագծել է A-14 թթվածնային դիմակը, որը ցրտադիմացկուն էր, ներառում էր ռադիոհաղորդակցման միկրոֆոն և օդաչուին հնարավորություն էր տալիս խոսել և ուտել առանց դիմակը հանելու։ Վ․ Ռանոլֆ Լավլեյսի (անգլ.՝ W. Randolph Lovelace) և Ուոլտեր Մ․Բութբիի (անգլ.՝ Walter M. Boothby) հետ համատեղ աշխատել է #BLB ռնգային թթվածնային դիմակը նախագծող թիմում, որն էլ ստեղծել է վիրահատական նկատառումներով կիրառվող BLB դիմակը, որն էլ անվանվել է ի պատիվ իր հայտնագործողների ազգանվան առաջին տառերով՝ Բուլբուլյան, Լավլեյս, Բութբի[2]։ Բուլբուլյանի հայտնագործած երկու դիմակներն էլ լայնորեն կիրառվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Բուլբուլյանը եղել է իր տեսակի մեջ ԱՄՆ-ում առաջին՝ Մեյոյի Բժշկական թանգարանի առաջին տնօրենը։ Աշխատել է բժշկական աշխատակազմի հետ և ստեղծել բովանդակային ցուցանմուշներ[3]։ Նախագծել և ստեղծել է Մայոյի կլինիկայի ցուցանմուշները Չիկագոյում 1933 թվականին կայացած Ուորլդս Ֆեյր (անգլ.՝ Worlds Fair) ցուցահանդեսի «Առաջընթացի հարյուրամյակը» ցուցադրության համար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Sculpturing Facial Prostheses," Medical World News, July 17, 1964 pg 101
- "Dr. Arthur H. Bulbulian: Pioneer in Facial Reconstruction," by Dr. Varoujan A. Achalian, Indiana University, Nor gyank, Vol XII, No. 14, March 22, 1990
|